«Ի՞նչ կա, վարդագույն շապիկով տղա».անչափահասը դանակահարել է անչափահասին.Ժամանակ
Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ ավարտվել է հանցագործության կատարման պահին անչափահաս՝ 1997 թվականի հուլիսի 6-ին ծնված Տիգրան Ս.-ի գործի դատական քննությունը:
Անչափահասը մեղադրվել է դանակով մեկ այլ անչափահասի առողջությանը ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:
Ըստ մեղադրանքի՝ 2014 թվականի օգոստոսի 8-ին, ժամը 21-ի սահմաններում 17-ամյա Տիգրանը Նազարբեկյան թաղամասի շենքերից մեկի բակում անհաջող կատակի պատճառով առաջացած վիճաբանության ժամանակ իր մոտ եղած դանակով երկու անգամ հարվածել է անչափահաս՝ 1999 թվականի հուլիսի 2-ին ծնված, 15-ամյա Դավիթ Հ.-ի որովայնի աջ կեսին, պատճառել է ծանր վնաս՝ որովայնի առաջնային պատի աջ ենթակողային շրջանի ծակած-կտրած, որովայնի խոռոչ չթափանցող և աջ զստափոսի շրջանի ծակած-կտրած, որովայնի խոռոչ թափանցող վնասվածքներ՝ կույր աղու գմբեթի պատի ոչ լրիվ վնասումով:
Ընդհանուր իրավասության դատարանն արձանագրել է, որ անչափահաս ամբաստանյալ Տիգրանը ծնողների և եղբոր հետ է ապրում, նրա ընտանիքը բավարար չափով նյութապես ապահովված է, դաստիարակության պայմանները բավոք են:
Տիգրանը շաքարային դիաբետով հիվանդ է, հաշմանդամություն ունի:
Տիգրանն իրեն մեղավոր է ճանաչել մեղսագրված արարքի համար, ասել է, թե գիտակցում է կատարած արարքի ծանրությունը, զղջացել է, խոստացել է այլևս վատ արարք չկատարել:
Նախաքննական ցուցմունքում Տիգրանը հայտնել է, որ դեպքի օրը, ժամը 20-ի սահմաններում ինքն անցել է բակով: Տեսել է, որ բակի տաղավարում նստած են իրենց թաղամասի տղաները: Մոտեցել ու բարևել է նրանց: Նրանց հետ ինքը լավ հարաբերությունների մեջ է, բայց իրենք ընկերներ չեն:
Ինքը մոտեցել ու տղավարում գտնվող Գևորգին ասել է. «Ի՞նչ կա, վարդագույն շապիկով տղա»: Գևորգը պատասխանել է. «Ի՞նչ կա, Տիկ ջան, վարդագույն չի, գազարագույն է»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: