23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Վախեցնում են Քոչարյանով

«Ես խոսք եմ տվել Քոչարյանի գործունեությանը երբևէ չանդրադառնալ: Ինձ համար նման քաղաքական գործիչ գոյություն չունի: Ես դա ասել եմ, երբ ինքը  նախագահ էր, իմ պատկերացումներով ինքը լրիվ ուրիշ տեսքի մարդ է և նրան  երբևէ պետք չէ  մոտ թողնել պետության երևէ կարևոր պաշտոնի: Մարտի մեկից հետո ես միշտ ասել եմ, որ այդ մարդը գոյություն չունի»,- այս մասին Henaran.am-ի հետ զրույցում նշեց «Նոր ժամանակներ»  կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը՝ մեկնաբանելով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու մասին հարցը:

«Ես նրա վերադարձի մասին չեմ էլ ուզում մտածել, ուզում է վերադառնալ, չի ուզում վերադառնալ: Գորբաչովն էլ հետո ուզեց վերադառնալ: Երբ Վլադիվաստոկում հանրահավաքի ժամանակ ամբոխը  հետևից հարվածեց նրա գլխին և հազիվ փախցրեցին, դրանից հետո  Գորբաչովը էլ ակտիվ քաղաքականություն չեկավ: Ակտիվ քաղաքականությունը մի բան է, որ դու անես պետության ռեսուրսներն ունենալով, մի բան է, երբ դու որպես ընդդիմադիր գործիչ ես հանդես գալիս, դուրս ես գալիս փողոց և այլն : Երբ որ, Աստված  տա, նախկին իշխանություններից  որևէ մեկը կմտնի այդպես լայն զանգվածային  պայքարի մեջ, այդ ատելության ոլորտը, երբ որ իր վրա կզգա, ես կարծում եմ դրանից հետո կդադարի մտորել»:

Արամ Կարապետյանի խոսքով՝ գործող իշխանությունները, երբ լինում են դժվար կացության մեջ,  փորձում են հասարակությանը վախեցնել Ռոբերտ Քոչարյանով:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ