16 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 9, 2015

Հրդեհ Կոտայքում

Սեպտեմբերի 9-ին, ժամը 05.09-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Սոլակ գյուղի 6-րդ թաղամասի տներից մեկում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.27-ին, մարվել՝ 06.07-ին: Ամբողջությամբ այրվել է Մ. Գ.-ին պատկանող տան խորդանոցը (25 քմ) և կենցաղային իրեր:

ՌԴ-ն ֆինանսական օգնություն կտրամադրի սահմանադրական «ոչ»-ի մասնակիցներին.Ժամանակ

Հայաստանի ռուսական ընդդիմությունը միավորվում է, և հայացքը կրկին ուղղում Ռուսաստան՝ այն հույսով, որ ռուսները պետք է նյութական աջակցություն ուղարկեն «ոչ»-ի պայքարի առաջնագծում գտնվողներին: Ռուսական շրջանակներին հայացքներն ուղղած հայ ընդդիմադիրներն աղերսում են օգնել իրենց տապալելու սահմանադրական փոփոխությունները՝ վստահեցնելով, որ այդ փոփոխությունների անցկացումից հետո ՀՀ-ն դուրս կպրծնի ռուսական ազդեցության տիրույթից: Ընդդիմությանը մոտ մեր աղբյուրները վստահեցնում են, որ […]

Ո՞ւմ է առաջինը մերժում նորանշանակ նախարարը.Հայկական ժամանակ

Արփինե Հովհաննիսյանը վաղն առաջին անգամ ՀՀ արդարադատության նախարարի կարգավիճակով մասնակցելու է ՀՀ կառավարության հերթական նիստին: Արդարադատության նորանշանակ նախարարի ներկայացնելիք հարցը կառավարության նիստի օրակարգում 5-րդն է: Նա ներկայացնելու է կառավարության որոշման մի նախագիծ, որով բացասական եզրակացություն է տրվելու ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ներկայացրած օրենսդրական նախաձեռնությանը: Փաշինյանն առաջարկել է համապատասխան օրենքներում փոփոխություններ կատարել, որպեսզի տեսանկարահանող կամ լուսանկարահանող […]

Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այցելություն կկատարի Միացյալ Թագավորություն

Միացյալ Թագավորության արտաքին գործերի և համագործակցության հարցերով պետքարտուղար Ֆիլիպ Համոնդի հրավերով սեպտեմբերի 9-10-ը նախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այց կկատարի Լոնդոն։ Միացյալ Թագավորության մայրաքաղաքում Էդվարդ Նալբանդյանը հանդիպումներ կունենա իր բրիտանացի գործընկերոջ՝ Ֆիլիպ Համոնդի, Եվրոպայի հարցերով նախարար Դևիդ Լիդինգթոնի, մշակույթի, մեդիայի ու սպորտի պետքարտուղար Ջոն Ուիթինգդեյլի հետ։ Այցելության շրջանակներում նախատեսված է Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ Էդվարդ Նալբանդյանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՕգոստոսիՀոկտեմբերի

Ամենաընթերցված