16 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 9, 2015

ՀՀ ՊՆ պատվիրակությունը ներկա կգտնվի…

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 10-ին կմասնակցի ԱՊՀ մասնակից պետությունների ՀՕՊ միավորված համակարգի զորքերի համատեղ միջոցառումների 2015թ. պլանի համաձայն անցկացվող մարտական հրաձգությամբ «Մարտական ընկերակցություն-2015» համատեղ զորավարժության ակտիվ փուլին:

Ականջները սովոր է կրակոցի.փոքրիկ հերոսները/ֆոտոշարք/

Տավուշի մարզի սահմանապահ Չորաթան գյուղի  բոլոր բնակիչներն են հերոսներ: Քանի որ ապրելը մշտական կրակահերթերի տակ միայն հերոսներին է հատուկ: Չորաթանցի փոքրիկները չեն վախենում կրակոցի ձայնից: Henaran.am-ը բազմիցս անդրադարձել է գյուղի մանկապարտեզին, որտեղ պայքարի ունակ ու հոգով պատրաստ փոքրիկներ են դաստիարակվում: Մինչ անցած տարի մանկապարտեզը գտնվում էր բավականին անմխիթար վիճակում:Անգամ նորմալ սանհանգույց չկար: Փոքրիկները գաղափար չունեյին […]

Թուրքիայում 2 օրում 32 ոստիկան և զինվոր է մահացել

Թուրքիայում քրդերի և թուրքական անվտանգության ուժերի միջև զինված բախումների հետևանքով  երկու օրում 32 թուրք ոստիկան և զինվոր է մահացել, գրում է Ermenihaber.am-ը: Հաքքարի նահանգի Յուքսեքօվա շրջանի Դաղլըջա գյուղում քուրդ զինյալների կողմից նախօրոք ականապատված ճանապարհով անցնելիս երկու զինվորական զրահամեքենա է պայթեվել: Թուրքիայի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի պաշտոնական հայտարարության համաձայն՝ պայթյունի հետևանքով 16 թուրք զինվոր է մահացել, ևս 6 […]

Ընդդիմադիր ուժերը ճակատ կձևավորե՞ն

Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության հաղորդագրությունը Ի կատարումն ս.թ. սեպտեմբերի 5-ին Հիմնադիր խորհրդարանի գրասենյակում ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցած Կլոր սեղանի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության, ս.թ. սեպտեմբերի 10-ին ժամը 15:00-ին Հիմնադիր խորհրդարանի գրասենյակում տեղի կունենա Կլոր սեղանի հերթական՝ երկրորդ փուլը, որի ընթացքում կքննարկվի ընդդիմադիր ուժերի ճակատ ձևավորելու մասին հայտարարության նախագիծը: Հասցե՝ Ալեք Մանուկյան 5/5 (Ռադիոտանը կից […]

Ինքնասպանի թողած երկտողը մեղադրել է իրավապահներին

Ինքնասպանության հասցնելու գործն ընդունվել է Հատուկ քննչական ծառայության վարույթ: Այս մասին հայտնում են ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի բաժնից և հիշեցնում, որ 2015 թվականի օգոստոսի 19-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, «Նաիրի» բժշկական կենտրոնից ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ կախվելու միջոցով ինքնասպան է եղել քաղաքացի Համազասպ Հ.-ն: Դիակի զննության ժամանակ Համազասպ Հ.-ի տաբատի […]

«Ապրես՝ պապ ջան».գեներալ Մանվելը պարգևատրեց որդուն/ֆոտո/

Երկրապահ կամավորականների միությունը ամենամյա ուխտագնացության շրջանակներում օրեր առաջ Արցախում էր : Գեներալ Մանվել Գրիգորյանը այս անգամ կարևոր առաքելությամբ հանդես եկավ: Արցախի տարբեր հատվածներում գեներալի նախաձեռնությամբ օծվեցին Նոր Ջուղայի վերացած խաչքարերի կրկնօրինակները: Գեներալը ինքը այս նախաձեռնության մեջ խորը հավատի ու վերհառնումի ենթատեքստ է տեսնում: Ուխտագնացության շրջանակում ԵԿՄ տարբեր աստիճանի պարգևներով և մեդալներով պարգևատրվեցին երկրապահները: Որոնց թվում […]

Սահմանադրական բարեփոխումների ոդիսականը պարզ է. փաստաբան

«Այս պահին չկա ձևավորված լուրջ ընդդիմություն, որը կարող է կասկածի տակ առնել սահմանադրական բարեփոխումների ընդունումը: Եթե այս տեմպով շարունակվի, ապա շատ շուտով կունենանք փաստաթղթի վերջնական տեսքը, որն էլ կընդունվի հանրաքվեի ժամանակ»,- Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում համոզմունք հայտնեց փաստաբան Նորայր Նորիկյանը: Փաստաբանը դեռ որևէ լուրջ ընդդիմադիր քայլ կամ բողոք չի տեսել: «Առայժմ միայն նախագահի հետ հանդիպումներ […]

Դավութօղլուն հերախոսազրույց է ունեցել Մերկելի հետ

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ, որի ընթացքում կողմերը անդրադարձել են Թուրքիայում տեղի ունեցած պայթյուններին, գրում է Ermenihaber.am-ը: «Haberturk» լրատվական կայքի տեղեկացմամբ` հեռախոսազրույցի ժամանակ Մերկելը հայտնել է, որ ՔԲԿ-ն ահաբեկչական կազմակերպություն է, իսկ Դավութօղլուն նշել է ՔԲԿ-ի դեմ միասնական պայքարի անհրաժեշտությունը: Անդրադարձ կատարելով Սիրիայից և Իրաքից Թուրքիա գաղթած փախստականների […]

Գուրգեն Արսենյանն էլ /վիդեո/

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր,  ՄԱԿ կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանն այսօր Սահմանադրական փոփոխությունների շուրջ քննարկումների շրջանակում հանդիպել է նախագահ Սերժ Սարգսյանի հետ: «Պետք է մասնակցել այդ գործընթացին ու ամրագրել այն սկզբունքները, որոնք կարևոր ենք համարում»: Պատգամավորն ընդգծեց՝ իրենք մերժում են «ոչ փոփոխությանը» սկզբունքը : ՄԱԿ նախագահը սահմանադրական փոփոխությունների նախագծում  խնդրահարույց է համարում ընտրիչների հարցը, անցումային դրույթները, ինչպես […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՕգոստոսիՀոկտեմբերի

Ամենաընթերցված