06 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Թուրքիայում 2 օրում 32 ոստիկան և զինվոր է մահացել

Թուրքիայում քրդերի և թուրքական անվտանգության ուժերի միջև զինված բախումների հետևանքով  երկու օրում 32 թուրք ոստիկան և զինվոր է մահացել, գրում է Ermenihaber.am-ը:

Հաքքարի նահանգի Յուքսեքօվա շրջանի Դաղլըջա գյուղում քուրդ զինյալների կողմից նախօրոք ականապատված ճանապարհով անցնելիս երկու զինվորական զրահամեքենա է պայթեվել: Թուրքիայի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի պաշտոնական հայտարարության համաձայն՝ պայթյունի հետևանքով 16 թուրք զինվոր է մահացել, ևս 6 –ը վիրավորվել են: Զրահամեքենաների պայթյունից հետո թուրքական օդային զինուժի միջոցով Դաղլըջայում ռմբակոծվել են  «Քուրդիստանի բանվորական կուսակցությանը» (ՔԲԿ- PKK)  պատկանող 13 թիրախ:

Իգդիր նահանգի Դիլուջու սահմանային անցակետում՝ Թուրքիայի և Նախիջևանի անկախ շրջանի սահմանին նախապես ականապատված ճանապարհով անցնելիս  մեկ ոստիկանական մեքենա է պայթել,  ինչի հետևանքով  14 ոստիկան է զոհվել:

Թունջելիում ճանապարհին վերահսկողություն իրականացնող ՔԲԿ-ականները ծանր վիրավորել են ոստիկան Քադրի Օզքարային, ում դուստրը այդ պահին նրա կողքին է եղել և նունպես վնասվածք է ստացել: Հիվանդանոց տեղափոխված ոստիկանը ավելի ուշ մահացել է:

Մարդինի Դարգեչիթ շրջանում ևս ականապատված ճանապարհով անցնող ոստիկանական մեքենան հեռակառավարմամբ պայթեցվել է , ինչի հետևանքով  վնասվածքներ ստացած չորս ոստիկաններից մեկը հիվանդանոցում մահացել է:
Աղբյուր`    Ermenihaber.am

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ