06 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Ո՞ւմ է առաջինը մերժում նորանշանակ նախարարը.Հայկական ժամանակ

Արփինե Հովհաննիսյանը վաղն առաջին անգամ ՀՀ արդարադատության նախարարի կարգավիճակով մասնակցելու է ՀՀ կառավարության հերթական նիստին:

Արդարադատության նորանշանակ նախարարի ներկայացնելիք հարցը կառավարության նիստի օրակարգում 5-րդն է: Նա ներկայացնելու է կառավարության որոշման մի նախագիծ, որով բացասական եզրակացություն է տրվելու ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ներկայացրած օրենսդրական նախաձեռնությանը:

Փաշինյանն առաջարկել է համապատասխան օրենքներում փոփոխություններ կատարել, որպեսզի տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումնների համար համեմատաբար հին ու էժանագին ավտոմեքենաների տերերը վճարեն սահմանված տուգանքների կեսը, իսկ թանկարժեք մեքենաների տերերը վճարեն ամբողջությամբ:
Արփինե Հովհաննիսյանի ղեկավարած նախարարությունը բացասական եզրակացություն է տվել այս նախագծին, պատճառաբանելով, որ բոլորը հավասար են օրենքի առաջ:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ