18 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Հուլիսի 2015

«Ո՛չ թալանին»-ն այսօր երթով կշարժվի դեպի Գլխավոր դատախազություն

Այսօր` ժամը 18։00-ին, «Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը պատրաստվում է երթ անցկացնել դեպի Գլխավոր դատախազություն: «Հարգելի հայրենակիցներ, հուլիսի 14-ին` ժամը՝ 18։00-ին, երթով շարժվում ենք դեպի ՀՀ Գլխավոր դատախազություն՝ պահանջելու պատժել այն ոստիկաններին, ովքեր հունիսի 23-ին և դրան հաջորդող դեպքերի ժամանակ բռնի ուժ են կիրառել էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարող քաղաքացիների նկատմամբ։ Սույն հավաք-երթն իրազեկված է։ Հավաքի երթուղին-Մոսկվա […]

Ժան-Կլոդ Գոդենը Տարոն Մարգարյանին է ներկայացրել Մարսելի վերջին զարգացումները

Մարսելում Ֆրանսիայի Ազգային տոնին նվիրված միջոցառումներին որպես պատվավոր հյուր մասնակցող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենի հետ: Դիմավորելով Երևանի գործընկերոջը՝ Մարսելի քաղաքապետը նախ կարճ շրջայց է կատարել Տարոն Մարգարյանի հետ, որի շրջանակում ներկայացրել է իր ղեկավարած քաղաքի վերջին տարիների զարգացումներն ու ձեռքբերումները: Կարճ անդրադարձ կատարելով Մարսելի պատմությանն ու տեսարժան վայրերին՝ Ժան-Կլոդ […]

Արտաշատում վրաերթի են ենթարկել 6-ամյա տղայի

Հուլիսի 13-ին, ժամը 20.00-ի սահմաններում, ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները Արտաշատի Երևանյան փողոցում ծառայություն կատարելու ժամանակ նկատել են, որ «ԿԻԱ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 6-ամյա տղայի և կանգնել՝ փորձելով օգնություն ցուցաբերել: Երեխան տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:

Ակնհայտ ճնշում մամուլի վրա.Հայաստանի տպագիր մամուլի ղեկավարների հայտարարությունը

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Ս.թ հունիսի 23-ին ՀՀ ոստիկանությունը ոչ միայն Բաղրամյան պողոտայում ընդդեմ էլէկտրաէներգիայի սակագնի թանկացման խաղաղ ցույցի մասնակիցների նկատմամբ բռնի ուժ գործադրեց, այլեւ այդ ցույցը լուսաբանող ավելի քան մեկ տասնյակ լրագրողների նկատմամբ. մասնագիտական տեխնիկա կոտրվեց, հիշողության կրիչներ առգրավվեցին, մի քանի լրագրողներ ստացան մարմնական վնասվածքներ, մի քանիսն էլ բերման ենթարկվեցին ոստիկանության բաժանմունքներ: Հատկապես մտահոգիչ է այն, որ […]

Հայաստանում նույնասեռականները օրինական ընտանիք կհամարվե՞ն/վիդեո/

«Հայաստանում պատրաստվում են օրենք ընդունել, որը կօրինականացնի ընտանիքի նոր մոդելը՝ երկու նույն սեռի կամ երկու տարբեր սեռերի անձանց սեռական հարաբերությունները կոչվում է ընտանիք»,-այս մասին օրեր առաջ հայտարարել է «Համահայկական ծնողական կոմիտե» ՀԿ նախագահ Արման Բոշյանը Այս  հայտարարությունը դրական է ընդունվել Հայաստանում ապրող նույնասեռականների կողմից, մյուս կողմից էլ անհանգստացրել է ընտանիքի մասին ավանդական պատկերացումներ ունեցաղ հայերին: […]

Դոլարի առքը այսօր

Հուլիսի 14-ին հայաստանյան բանկերում ԱՄՆ 1 դոլարը գնվում է նվազագույնը 475, առավելագույնը՝ 477,50, միջինը՝ 476, 20 դրամով: Վաճառվում է նվազագույնը՝ 479, 50, առավելագույնը՝ 480,50, միջինը 480 դրամով: 1 եվրոյի  առքի նվազագույն գինը 520 դրամ է, առավելագույնը՝ 529, միջինը՝ 521,89 դրամ: Նախորդ օրվա համեմատ եվրոյի գինը նվազել է -1,94 դրամով: Ռուսական 1 ռուբլու առքի գինը նվազագույնը […]

Լիմոնը 10 000 անգամ ավելի ուժեղ է քիմիաթերապիայից

Լիմոնի օգտակար հատկանիշների մասին տեղյակ են շատերը: Իզուր չէ, որ այն համարվում է առողջության համար ամենաօգտակար մթերքներից մեկը: Եվ ահա գիտնականները խոսում են լիմոնի եւս մի քանի հրաշալի հատկանիշների մասին: Պարզվում է` լիմոնի քամած մեկ բաժակ մաքուր` առանց շաքարի հյութը չափազանց օգտակար է օնկոլոգիական հիվանդությունների պարագայում, բացի այդ` հրաշալի մաքրում է օրգանիզմը սնկային հիվանդություններից: Սակայն […]

Հարգանքի տուրք՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Մարսելի փոխքաղաքապետ Դիդյե Փարաքյանի, Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Սրմաքեշի և Մարսելի 11 և 12-րդ շրջանի ղեկավար, Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Վալերի Բուայեի ուղեկցությամբ այցելել է հայկական Բոմոն թաղամասում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր: Քաղաքապետը երևանյան պատվիրակության անդամների հետ միասին հարգանքի տուրք է մատուցել Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակին: Մարսելի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՀունիսիՕգոստոսի