11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Հուլիսի 10, 2015

Ավազակային հարձակում Երևանում. երեք անձ ձերբակալվել է

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Երևանի կենտրոնում 32-ամյա տղամարդու նկատմամբ ավազակային հարձակում կատարելու և առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դեպքի առթիվ։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին  2015թ. հուլիսի 09-ին՝ ժամը 12.00-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձինք, […]

Սեյրան Օհանյանը ցուցումներ է տվել

  Հուլիսի 10-ին ՊՆ վարչական համալիրում անցկացվել է 5-րդ բանակային զորամիավորման միամյա գործունեության արդյունքների ամփոփմանը նվիրված խորհրդակցություն: Հանդիպման ընթացքում գեներալ-մայոր Իշխան Մաթևոսյանը ներկայացրել է 2014թ. հուլիսից մինչև այս տարվա հունիսն ընկած ժամանակահատվածում բանակային զորամիավորման շրջանակում անցկացված միջոցառումների արդյունքներն ու բացթողումները: Բանակային զորամիավորման հրամանատարի հաշվետվության լսումներին ներկա էին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ […]

Անձնատուր մի՛ եղիր տխրությանը

Անձնատուր մի՛ եղիր տխրությանը եւ քեզ մի՛ նեղիր քո խորհուրդներով։ Մարդու կյանքը սրտի ուրախությունն է, եւ կյանքի երկարությունը՝ նրա ցնծությունը։ Սփոփի՛ր քո հոգին, մխիթարի՛ր քո սիրտը եւ քեզանից հեռո՛ւ վանիր տխրությունը, քանզի շատերին սպանեց տխրությունը, եւ դրանից ոչ մի օգուտ չկա։ Սիրաքի իմաստությունը 29:22-25  

Կինը խեղդամահ է արել 11-ամյա որդուն` հեռախոսը կորցնելու համար

Բրյանսկի շրջանում քրեական գործ է հարուցվել կնոջ նկատմամբ, ով մեղադրվում է մանկահասակ որդուն սպանելու մեջ: Ինչպես պարզվել է, 34-ամյա կինը, իմանալով, որ 11-ամյա որդին կորցրել է բջջային հեռախոսը, նրան խեղդամահ է արել գոտիով: Կնոջ նկատմամբ քրեական գործ է հարուցվել, նա ձերբակալված է:  

Քննարկում ՊՆ-ում

Հուլիսի 10-ին զինծառայողների քրեական պատասխանատվության նվազեցմանն ուղղված կանխարգելիչ միջոցառումների շրջանակում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը« ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ« գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը« ՊՆ և ԳՇ մի շարք վարչությունների պետեր: Խորհրդակցությանը հրավիրված էին նաև  զինվորական դատախազ Արտավազդ Հարությունյանը, քննչական կոմիտեի նախագահի […]

«Առանձնակի շնորհակալություն եմ հայտնում ինձ ծաղրողներին, հեգնողներին»

«Ժառանգություն» կուսակցության մամլո խոսնակ Դավիթ Սանասարյանը, ով օրեր շարունակ հացադուլ էր անում, ֆեյսբուքյան հանրագրում գրել է. Բարև ընկերներ, Նախ ուզում եմ ներողամտություն հայցել ընտանիքիս անդամներից. բավականին դժվար տարան հացադուլս, և հուսով եմ, որ այլևս նման հոգեվիճակ չեմ պատճառի նրանց… Շնորհակալությունս եմ հայտնում այն քաղաքացիներին, ովքեր իրենց մասնակցությունն ունեցան և պատրաստակամություն են ստանձնել ակտիվորեն մասնակցել շարունակվող […]

Վարորդը տեղում մահացել է

Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 10-ին, ժամը 11.43-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Մեղրի-Կապան ավտոճանապարհի 31-րդ կմ-ում «Օպել» մակնիշի 33 TO 998 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը (մոտ 50 մ): Վթարի հետեւանքով 28-ամյա վարորդ Դ. Դ.-ը տեղում մահացել է. դին դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր […]

Աշխարհը` սննդի ճգնաժամի առաջ /վիդեո/

Երկիր մոլորակի բնակությունը գնալով ավելանում է, սնունդը` աստիճանաբար պակասում: Ինչ է լինելու արդյունքում, ինչ նոր մեթոդներով կարելի է սնունդ հայթայթել: «Ռոսսիա 2» հեռուստաընկերության պատրաստած հաղորդաշարը` թեմայի վերաբերյալ:

Նաիրի Հունանյանի ինչին էր պետք, որ կրակել է Դեմիրճյանի վրա

«Էպոսագետին ինչին էր պետք, շատ ճիշտ հարց է, այո, էպոսագետին պետք չէր, նրան պետք չէր, նրան ասել էին կամ ներշնեչլ, նույն կերպ կարող ես ասել՝ Նաիրի Հունանյանի ինչին էր պետք, որ կրակել է Դեմիրճյանի վրա»,-այսօր «Ազատության» եթերում պատասխանելով ֆեյսբուքցիների հարցերին, մասնավորապես հարցին, թե էպոսագետ Վարդան Սեդրակյանի ինչին էր պետք ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ կատարված […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՀունիսիՕգոստոսի