11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Հունիսի 13, 2015

Ցանկացել է նետվել հյուրանոցի տանիքից

Հունիսի 13-ին, ժամը 13.50-ին տեղեկատվություն է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել նետվելով Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Ալաշկերտ հյուրանոցի տանիքից:Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:Հրշեջ-փրկարարների և ոստիկանների համատեղ ուժերով կանխվել է Կ. Մ.-ի (ծնվ. 1968թ.) ինքնասպանության փորձը:

Մեր հավաքականը հաղթելու է

Ուզում եմ էսօր հաղթենք!!Կարծում եմ եթե բոլորով հավատանք և բուռն երկրպագենք մեր Հավաքականին, ապա արդյունքը դրական կլինի!!! Դե ուրեմն եկեք օրը սկսենք միայն մի մտքով, որ մեր Հավաքականը հաղթելու է և մեծ տոն պարգևի մեզ!!!Հայե՜՜՜՜րրր!!!! Ֆուտբոլիստ Լևոն Պաչաջյանի գրառումը

Խորոված անող հայ կանայք /վիդեո/

Հայ տղամարդը միշտ էլ հպարտացել է խորոված պատրաստելու իր հմտությամբ: Լավ խորոված պատրաստելն ու գովասանքի արժանանալը մի տեսակ շոյում  է հայ տղամարդու ինքնասիրությունը: Օրերս Հայաստանի հանգստավայրերից մեկում հանդիպեցի խորոված պատրաստող կանանց: Հարց ծագեց՝ ի՞նչ զգացողություններ ունեն ժամերով արևի ու կրակի հանդիման կանգնած այս կանայք և ի՞նչ են մտածում նրանց ամուսինները: Դիտեք նաև՝ տեսանյութը: 

Անցկացվել է «Դյուցազուն» համաբանակային մրցույթը

«Դյուցազուն» ամենամյա համաբանակային մրցույթը զինված ուժերի տարբեր ստորաբաժանումների ժամկետային և պայմանագրային զինծառայողներին ու սպաներին իրենց հմտությունները բացահայտելու, մարտավարամասնագիտական գիտելիքներն ամրապնդելու, իսկ  ամենակարևորըª մարզումների, ֆիզիկական ու հոգեբանական զանազան արգելքների ու փորձությունների հաղթահարման միջոցով կամային հատկանիշները զարգացնելու և մարտունակությունը պահպանելու յուրօրինակ հնարավորություն է ընձեռում: Այս տարի «Դյուցազուն» որակավորման մրցույթը մեկնարկել է մայիսի քսանհինգին: Ստուգատեսը սկսվել է ֆիզիկական […]

«Աստծու օգնությամբ դուրս կգամ մի օր ես վիճակից»

Արդեն տեղեկացրել ենք, որ հայտնի ռեժիսոր-պրոդյուսեր Սուրեն Թադևոսյանի առողջական վիճակը կտրուկ վատացել էր: Վերջինս տեղափոխվել էր Էրեբունի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք՝ երիկամային անբավարարություն ախտորոշմամբ: Ֆեյսբուքյան հանրագրում նա գրել է. «Ժողովուրդ ջան խնդրում եմ ինձ առանձին–առանձին մի գրեք բոլորդ «ՍՈՒՐ ՋԱՆ Ո՞ՆՑ ԵՍ»։ Ինձ դժվարա բոլորին պատասխանել։ Երբ կոնկրետ նորություններ լինեն` բոլորդ կիմանաք. Մերսի, որ անհանգստանում եք. Աստծու օգնությամբ […]

Դի ջրանցքում

Հունիսի 13-ին, ժամը 11.04-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Արագածավան գյուղի տարածքով անցնող ջրանցքում հայտնաբերվել է կնոջ դի. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:Դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբ:Պարզվել է, որ Արագածավան գյուղի Նալբանդյան փողոցի թիվ 5 տան բակով անցնող ջրատարում հայտնաբերվել է նույն տան բնակիչ՝ 1934թ. ծնված Ռ. Ա.-ի դին:

Կոնգրեսը քննարկել է

Հունիսի 13-ին տեղի է ունեցել Հայ Ազգային Կոնգրեսի վարչության նիստ:  Վարչությունը լսել է Կոնգրեսի Տեղեկատվական և վերլուծական հանձնաժողովի գործունեության հաշվետվությունը, որը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Արման Մուսինյանը:  Նիստում քննարկվել է նաև հունիսի 19-ին քաղաքացիական նախաձեռնությունների կողմից էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ կազմակերպվելիք հանրահավաքի, Կոնգրեսի հետագա անելիքների հետ կապված հարցեր:

Տղամարդը մազերը չի կտրել 70 տարի /ֆոտո/

Վյետնամցի Նգուեն Վան Ցզյանը փոքրուց սիրել է երկար մազեր: Այժմ տղամարդը բոլորել է 85-ամյակը եւ նա չի կտրել մազերը ուղիղ 70 տարի: Այժմ նրա մազերը 4 մետր երկարություն ունեն եւ կշռում են 2 կիլոգրամ: Տղամարդուց ուղիղ մեկ ժամ է պահանջվում` մազերը լվանալու համար, իսկ դրանք չորացնելը հսկայական ջանքեր են պահանջում: Այժմ տղամարդը որոշել է ընդհանրապես […]

Շանթ Հարությունյանը հացադուլ է անում

 Հունիսի 8-ից, հայրս քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանը, «Վարդաշեն» ՔԿՀ- ում սկսել է անժամկետ հացադուլ, այն պահանջով, որ իրեն տեղափոխեն առանձին խուց։ Այս հինգ օրերի ընթացքում, նրա հացադուլի մասին չի բարձրաձայնվել, քանի որ նա պայմանավորվածություն է ունեցել, որ մինչեւ ուրբաթ կկատարեն իր պահանջը։ Բայց հայրս չի դադարեցրել իր հացադուլը։ Ուրբաթ օրը, հունիսի 12-ին, նրա պահանջը չկատարվելով եւ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՄայիսիՀուլիսի