11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Հունիսի 8, 2015

Պետությունը կաջակցի կին գործարարներին

Հայաստանում առաջին անգամ անցկացվող Կանանց ձեռներեցության երևանյան շաբաթը բացված է։ Երևանյան շաբաթի շրջանակներում Կոմիտասի Թանգարան-Ինստիտուտում տեղի ունեցավ կին ձեռներեցների համաժողովը։ Բացման խոսքով պետք է հանդես գար վարչապետ Հովիկ Աբրահամյանը, բայց նա զբաղվածության պատճառով չկարողացավ ներկա գտնվել, փոխարենը բացման խոսքը վստահեցին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը. «ՀՀ կառավարությունը մեծապես կարևորում է երկրի սոցիալ տնտեսական զարգացման գործում կանանց դերը, […]

«Սարսափելի» է . ահազանգ

«Էս էլ մարդկանց գործից զրկելու ու վատություն անելու նոր ձև ա: Շաբաթ օրվանից մետրոն փոխել ա ժամերը ու սա շատերի համար սարսափելի բանա»,-զայրացած դժգոհեց Henaran.am-ի խմբագրություն զանգահարած քաղաքացին: Քաղաքացու խոսքով՝ Երևանի մետրոպոլիտենը ամեն օր աշախատանքը սկսում էր ժամը 06:30-ին, սակայն հունիսի 5-ից սկսած աշխատաժամերը սահմանվել են առավոտյան 07:00-ից մինչև 21:00-ը: «Պատկերացնում եք ինչքան մարդ կա, որ աշխատանքը […]

Բրիտանիայի արքայադուստր Շառլոտի առաջին լուսանկարները /ֆոտո/

Համացանցում են հայտնվել Մեծ Բրիտանիայի արքայադուստր Շառլոտ Եղիսաբեթ Դիանայի` արքայազն Ուիլիամի եւ դքսուհի Քեյթի դստեր առաջին պաշտոնական լուսանկարները: Լուսանկարներում արքայադուստր Շառլոտն ու նրա եղբայր արքայազն Ջորջն են:

Անձրևները շարունակվում են

Հանրապետության տարածքում` Հունիսի 8-12-ին հյուսիսային և արևելյան շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում‘ 20-25մ/վրկ. արագությամբ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 8-ի ցերեկը արևելյան շրջաններում կնվազի 3-4 աստիճանով, 9-ին նույնքան կբարձրանա:   Երևանում` Հունիսի 8-12-ին երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է, […]

Ղարիբին հյուրասիրել չհաջողվեց

Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները մի քրեական գործի շրջանակներում Սարդարապատ գյուղի վերջնամասում գտնվող կիսաքանդ անասնաֆերմայի տարածքում քննչական փորձարարություն կատարելիս՝ նկատել են 2 անձանց, որոնք նշված տարածքից դիմել են փախուստի:  Ոստիկաններին հաջողվել է բռնել միայն 1976 թ. ծնված Էդիկ Գ.-ին: Նշված տարածքի զննության ընթացքում վերջինս մատնացույց է արել իր կողմից պատրաստած դոնդողանման նյութով լցված պոլիէթիլենային տարա և […]

3 հայ պատգամավոր` Թուրքիայի Մեջլիսում

Թուրքիայում երեկ անցկացվեցին 25-րդ խորհրդարանական ընտրությունները: Տեղական ժամանակով ժամը  17:00 ավարտվեց քվեարկությունը: Ձայների 84 %-հաշվարկված են և նախնական տվյալների համաձայն տարբեր կուսակցությունների կողմից առաջադրված 4 հայ թեկնածուներից 3-ը հաղթահարել են անցողիկ շեմը:  Նախնական տվյալների համաձայն  քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը ստացել է ձայների շուրջ 12%-ը: Իսկ իշխանական «Արդարություն և զարգացում» կուսակցությունը ստացել է ձայների 42 %-ը […]

Արտակարգ իրավիճակ Գյումրիում

Գյումրիում այսօր վաղ առավոտյան ազգությամբ եզդի տղամարդը բարձրացել է եռահարկ շենքի տանիքին եւ սպառնացել  ինքնասպանություն գործել: Քիչ առաջ Գյումրիի մեր թղթակիցը հաղորդեց, որ տղամարդու ձեռքին դանակ է եղել ու նրա հայտարարություններից պարզ է դարձել, որ նա Գյումրի քաղաքի բնակիչ չէ: Տղամարդը սպառնացել է ինքնասպանություն գործել, եթե իր պարտքը չվերադարձնեն: Տղամարդուն ոստիկանները համոզել են ու իջեցրել […]

Հրդեհներ

Հունիսի 7-8-ը  ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների մասին: Մասնավորապես` Երևանի Գարեգին Հովսեփյան փողոցում՝ հեռուստաաշտարակի մոտակայքում, այրվել է 1300 քմ խոտածածկ տարածք, Դավիթ Անհաղթի փողոցի թիվ 18 շենքի մոտակայքում` 600 քմ, Սբ. Աստվածածին եկեղեցու մոտակայքում` 700 քմ, Էրեբունի օդանակայանի թիվ 50 տան մոտակայքում` 7000 քմ, Մազմանյան փողոցի թիվ 5/9 շենքի մոտակայքում` 500 քմ, […]

Արդյոք սա է փրկության համար միակ լուծումը

Սույն թվականի ապրիլ ամսին Երևանի Օրհուս կենտրոնը նամակով դիմել էր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, մայրաքաղաքում արձանագրված ծառերի զանգվածային խորը էտի առնչությամբ։ Նամակում ասված է, որ նշված հարցը հուզել է ինչպես Երևանի բնակիչներին, լրատվամիջոցներին, այնպես էլ համապատասխան մասնագետներին՝ բնապահպաններին, կենսաբաններին, թռչնաբաններին։ Նշված էր նաև, որ ՀՀ քաղաքացիները առաջնորդվելով երկրի սահմանդրությամբ իրենց տրված բարեկեցիկ պայմաններում ապրելու իրավունքով պահանջում են, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՄայիսիՀուլիսի