11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Մայիսի 20, 2015

Պալաչը՝ Ծառուկյանի թինկազորի պետի կողմից ծեծվելու լուրերից. Ժամանակ

Աբովյանի քաղաքապետի նախընտրական փուլը գնալով ավելի է թեժանում: Նույնիսկ տեղեկություններ են տարածվել, որ երեկ գիշեր Ծառուկյանի թիկնազորի պետ Էդոն դաժան ծեծի է ենթարկել քաղաքապետի թեկնածու Արթուր Հարությունյանին` Պալաչին: Արթուր Հարությունյանը «Ժամանակի» հետ զրույցում այս տեղեկությունը լսելով` վրդովվել է, ապա ասել, թե նման լուրեր տարածելով` փորձում են իրեն վարկաբեկել ընտրողների մոտ: Նա վստահեցրեց, որ նման բան […]

Ատամները սրած. Հայկական ժամանակ

Ազգային ժողովում երեկ բոլորը և հատկապես լրագրողները մեծ անհամբերությամբ սպասում էին ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին, ով պետք է խորհրդարանին ներկայացնի գլխավոր դատախազության նախորդ տարվա հաշվետվությունը: Այս ընթացքում բազմաթիվ հարցեր են կուտակվել, և սպասվում է, որ հաշվետվության քննարկումը բուռն կանցնի: Սակայն Կոստանյանը երեկ ԱԺ-ում չի եղել, հավանաբար այսօր կգա: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մարզպետ ջան, քեզ պե՞տք ա. Հայկական ժամանակ

Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի ընտանիքի անդամները երջանիկ աստղի տակ են ծնվել: Մարզպետի կինը և երկու զավակները նախորդ տարի նկիրատվության կարգով գումար են ստացել և աշխատավարձի հետ կապ չունեցող եկամուտներ գրանցել: Մարզպետի կնոջ՝ Նաիրա Ներսիսյանի միջոցները 2014-ին աճել են 12 միլիոնից հասնելով 15 մլն դրամի, 18 հազար ԱՄՆ դոլարից 21 հազարի, և 8000 եվրոյից 16 հազարի… […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ԱպրիլիՀունիսի