16 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Փետրվարի 2015

Չեմ զբաղվել քաղաքականությամբ կրթության հաշվին. Աշոտյան

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում տեղի ունեցավ էլեկտրոնային գրադարանի սրահի բացումից հետո լրագրողները փորձեցինք ԿԳ նախարար Արմեն Աշոտյանից քաղաքական մեկնաբանություններ ստանալ վերջին ներքաղաքական իրադարձությունների վերաբերյալ, սակայն Աշոտյանը պատասխանեց, որ այսօր ինքն այստեղ հանդես է գալիս որպես ԿԳ նախարար, և ոչ թե որպես ՀՀԿ փոխնախագահ: ՛՛Ես Կրթության և գիտության նախարար եմ այսօր, չեմ զբաղվել […]

Տրամաբանական էր ու կանխատեսելի. Արզումանյանը՝ նախագահի որոշումից /վիդեո/

ԱԺ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության պատգամավոր, ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանի համար կանխատեսելի էր, որ նախագահը ԱԺ-ից հետ է կանչելու հայ-թուրքական արձանագրությունները: ՛՛Տրամաբանական շարունակությունն էր այն քաղաքականության, որ հռչակվեց ՄԱԿ-ի ամբիոնից՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց պատգամավորը: Ըստ նրա` սա արձանագրումն էր այն փաստի, որ Հայաստանը փորձեց իր կողից կատարել այն քայլերը, որ կարող են տանել հարաբերությունների բարելավմանը, […]

Վարչապետն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ-ի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպանին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին: Կառավարության ղեկավարը շնորհավորել է Ռիչարդ Միլսին ՀՀ-ում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնն ստանձնելու առթիվ ու համոզմունք հայտնել, որ իր գործունեությամբ դիվանագետը կնպաստի հայ-ամերիկյան հարաբերությունների էլ ավելի խորացմանը: Վարչապետը կարևորել և բարձր է գնահատել ԱՄՆ-ի շարունակական աջակցությունը մեր […]

ԲՀԿ խմբակցության պատգամավորը մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել

Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մելիք Մանուկյանը պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել Ազգային Ժողովի նախագահ Գալուստ Սահակյանին: Այս մասին Henaran.am–ին հայտնեց Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը:

Սեյրան Օհանյանը ընդունել է

Փետրվարի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահներին՝ Ռուսաստանի Դաշնության ռազմատեխնիկական համագործակցության Դաշնային ծառայության տնօրենի տեղակալ Կոնստանտին Նիկոլայի Բիրյուլինին (Հանձնաժողովի ռուսական մասի նախագահ) և ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-ՆՏԱ դեպարտամենտի պետ Ալիկ Ռազմիկի Միրզաբեկյանին (Հանձնաժողովի հայկական մասի նախագահ): Հանդիպման ընթացքում քննարկվել են Հանձնաժողովի կատարած աշխատանքները, ինչպես նաև ռազմատեխնիկական համագործակցության […]

Ավարտվում է Աբդուլլահ Գյուլի` ֆուտբոլային հանդիպումով սկսված քաղաքականությունը. EURONEWS-ի թուրքական ծառայություն

Նախօրեին ՀՀ նախագահը ՀՀ ԱԺ նախագահին ուղղված նամակով հայտնել էր 2009-ի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում արտգործնախարարների կողմից ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները խորհրդարանից հետ կանչելու իր որոշման մասին: Դա մեծ արձագանք գտավ թուրքական մամուլում, տեղեկացնում է Ermenihaber.am-ի ֆեյսբուքյան էջը: Շուրջ 4 տասնյակ թուրքական լրատվամիջոցներից բացի թեմային անդրադարձել է նաև «Euronews»-ի թուրքական ծառայությունը: Վերջինս տեղեկացնում է Սերժ Սարգսյանի որոշման […]

Հովիկ Աբրահամյանը կգնա՞ այդ քայլին

Ստեղծված ներքաղաքական իրավիճակը բառի բուն իմաստով ցայտնոտ է առաջացրել ԲՀԿ-ամերձ շրջանակներում. այստեղ հանկարծակի են եկել նախագահ Սերժ Սարգսյանի կտրուկ` Ծառուկյանին մանեւրելու եւ ”նախագահ ջան” ասելու հնարավորությունից վերջնականապես զրկելու հրապարակային ”դատավճռից”: Սրան գումարվել է երկրորդ ”սառը ցնցուղը”` վարչապետ Հովիկ Աբրահամյանի ”բամփելու” մասին խոստումը, ինչի տակ ԲՀԿ-ականները ենթադրում են ընդհուպ մինչեւ Ծառուկյանի ձերբակալություն: ԲՀԿ-ին մոտ կանգնած մեր […]

18 տարի հետախուզման մեջ գտնվող կինը ներկայացել է ոստիկանություն

Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ՝ բաժին է ներկայացել ՌԴ քաղաքացի, 1966 թ. ծնված Լաուրա Ա.-ն, որը 1997 թ. սեպտեմբերի 12-ից ՌԴ Պյատիգորսկ քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:

՛՛ՀՅԴ-ի աջակցությունը Սերժ Սարգսյանի համար ցանկալի կլիներ՛՛

Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը կարծում է, որ հայ-թուրքական հարաբերությունների հետկանչը հենց հիմա պայմանավորված էր ներքաղաքական իրադարձություններով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա: Ըստ Մինասյանի՝ արձանագրություններն այսպես, թե այնպես մինչև այս տարվա ապրիլի 24-ը պետք է հետ կանչվեին, սակայն վերջին իրադարձությունները նպաստեցին, որ այդ որոշումը կայացվի արդեն հիմա:  ՛՛ՄԱԿ-ի հարթակներից հնչած հայտարարություններն ուղղված էին ոչ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
ՀունվարիՄարտի