05 Հուլիսի, Կիրակի, 2026
KFC

Չեմ զբաղվել քաղաքականությամբ կրթության հաշվին. Աշոտյան

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում տեղի ունեցավ էլեկտրոնային գրադարանի սրահի բացումից հետո լրագրողները փորձեցինք ԿԳ նախարար Արմեն Աշոտյանից քաղաքական մեկնաբանություններ ստանալ վերջին ներքաղաքական իրադարձությունների վերաբերյալ, սակայն Աշոտյանը պատասխանեց, որ այսօր ինքն այստեղ հանդես է գալիս որպես ԿԳ նախարար, և ոչ թե որպես ՀՀԿ փոխնախագահ:

՛՛Ես Կրթության և գիտության նախարար եմ այսօր, չեմ զբաղվել քաղաքականությամբ կրթության հաշվին, չեմ զբաղվում կրթությամբ՝ քաղաքականության հաշվին: Ես, մեկտեղելով առաջին հայացքից այդքան դժվար համադրելի ֆունկցիաները, ինչպիսին ակտիվ քաղաքական գործիչը՝ որպես ՀՀԿ փոխնախագահ և Կրթության ու գիտության նախարար, որը պետք է լինի ավելի բարեկիրթ և փափկասուն, փորձում եմ տարբերակումները մտցնել: Օրեր կա, տեղեր կա, պահեր կա, որտեղ ես քաղաքական հայտարարություններ եմ անում, բայց իմ հիմնական աշխատանքը ես երբեք չեմ մոռանում՛՛,-նշեց նա:

KFC

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ