12 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Փետրվարի 2015

Ռուսականով. Հայկական ժամանակ

ՀՀ կառավարությունը փորձում է ռուսական կողմի հետ համաձայնության գալ Հայաստանին մատակարարվող գազի դիմաց վճարումները ռուբլիով իրականացնելու շուրջ, գրում է ՛՛Հայկական ժամանակը՛՛: Հայաստանը տարեկան ՌԴ-ին գազի դիմաց կանխիկով վճարում է 350-ից 400 մլն դոլար: Թերթի տեղեկություններով՝ այս հարցի շուրջ բանակցելու են ՀՀ եւ ՌԴ վարչապետներ Հ. Աբրահամյանը եւ Դ. Մեդվեդեւը:  Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: 

Որպեսզի առաջնորդը չհուզվի. Առավոտ

՛՛Առավոտի՛՛ գլխավոր խմբագրի օրվա հարցը առնչվում է քաղաքական -հասարակական դաշտը ողողած քննադատությանը՝ նրա հիմնական սուբյեկտներին՝ քաղաքական ուժերին եւ գործիչներին, թե ինչպես են նրանք արձագանքում քննադատական խոսքին:  ՛՛Քննադատությունից խուսափելու համար ոչինչ մի ասա, ոչինչ մի արա եւ ընդհանրապես քեզանից ոչ մի բան մի ներկայացրու՛՛: Պատկերացրեք այս խիստ արդիական խոսքերն ասվել են շատ վաղուց՝ մ.թ. ա. 4-րդ […]

Կարողացել են ՛՛լեզու գտնել՛՛ Հովիկ Աբրահամյանի հետ. Հրապարակ

Գոմեշի մսի ներկրումը թեեւ ի սկզբանե կապվեց բանակի մատակարարման հետ, սակայն մսամթերք արտադրող 5, 6 ընկերություններ մշտապես Հնդկաստանից գոմեշի միս են ներկրել, երշիկի եւ կիսաֆաբրիկատների արտադրության մեջ օգտագործելու նպատակով: Թեմային անդրադարձել է ՛՛Հրապարակ՛՛ օրաթերթը: Այս եկամտաբեր գործի գլխին ըստ ժամանակին պտտվող լուրերի՝ կանգնած էր նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով պարբերաբար եւ ապարդյուն հերքում էր այդ […]

՛՛Մամ էլ չեմ գալու …՛՛. 168 Ժամ

՛՛Գիշերը 4:10-ին արթնացա, անտանելի մրսում էի: Զգացի, որ ինչ-որ բան երեւի հենց այդ ժամանակ էլ իմ բալեն … ՛՛,-168 Ժամի թղթակցի հետ զրույցում իր զգացողությունների մասին պատմել է հունվարի 29-ին վաղ առավոտյան Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում դաժանաբար սպանված առաջին կուրսեցի 19-ամյա Հայկազ Բարսեղյանի մայրը՝ Արմինե Միքայելյանը:  Վերջին անգամ, երբ Հայկազը տնից գնացել է զորամաս, […]

Կինը չի ժպտացել 40 տարի` կնճիռներից խուսափելու համար /ֆոտո/

50-ամյա բրիտանուհի Տեսս Քրիստիանի գլխավոր վախը այն է, որ իր դեմքը կարող է երբեւէ կնճիռներով պատվել: Որպեսզի իրեն ապահովագրի կնճիռներից, կինը դադարել է ժպտալ: Քրիսիտանն ասում է, որ երբ ցանկանում է ժպտալ, ամբողջ ուժով հարվածում է իր շրթունքներին, գրում է Metro-ն: Կնիճներից խուսափելու համար կինն արդեն 40 տարի է` չի ժպտում: Նա պատմել է, որ […]

՛՛Մեկ բռունցքով՛՛ /վիդեո/

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանոը ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադաձավ Ցեղսպանության 100-րդ տարելիցին ընդունված համահայկական հռչակագրին՝ այն անվանելով պատմական իրադարձություն: ՛՛Որպես պատմաբան եմ՝ ես չեմ հիշում Հայոց պատմության ընթացքում մի դրվագ, որտեղ հայության բոլոր թևերը, կառույցները խփում են մի մեխի՛՛,-նշեց նա: Նա նկատեց, որ սա հայ ժողովրդի երազանքների նպատակների, պահանջատիրության և հայրենատիրության ծրագիրն է, […]

Նախագահների որոշմամբ

՛՛Մեզ չի էլ հետաքրքրում, թե ԲՀԿ նախագահը ինչ է անում, որովհետև երկրի չարիքը օլիգարխիան է, իշխանությունը օլիգարխիայի ձեռքն է ու փորձում են ընդդիմադիր դաշտը գրավել, որի դեմ ես պայքարում եմ՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՛՛Ժողովրդավարական հայրենիք՛՛ կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը՝ խոսելով փետրվարի 5-ին կայանալիք ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հրավիրած խորհրդաժողովի մասին:  Ըստ նրա՝ ԲՀԿ-ն ինքնուրույն չի […]

Չի մասնակցի

՛՛Բնականաբար, ԲՀԿ առաջնորդն ունի իր քաղաքական օրակարգը, մենք դա չենք մեկնաբանում՛՛,-այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն՝ ի պատասխան հարցին, թե ինչպես են վերաբերում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հրավիրած խորհրդաժողովին: Հարցին, թե ՀՀԿ-ը հրավեր ստացել է, նա ասաց. ՛՛ՀՀԿ-ն ոչ հրավեր է ստացել, ոչ էլ գնալու նպատակ ունի: ԲՀԿ-ն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
ՀունվարիՄարտի