10 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Լուրեր: Փետրվարի 28, 2015

Վարչապետն ընդունել է Հայաստանում Քուվեյթի արտակարգ և լիազոր դեսպանին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում Քուվեյթի պետության արտակարգ և լիազոր դեսպան Բասսամ Մուհամմադ Ալ-Քաբանդիին: Դեսպան Բասսամ Մուհամմադ Ալ-Քաբանդին Հովիկ Աբրահամյանին է փոխանցել Քուվեյթի վարչապետի ջերմ ողջույնները և ավելացրել, որ իր երկրի կառավարությունը շահագրգռված է Հայաստանի հետ կապերի սերտացման ու ընդլայնման գործում: Զրուցակիցները քննարկել են Քուվեյթի վարչապետի հրավերով ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ առաջիկայում Քուվեյթ կատարելիք […]

Անհիմն վիճաբանություն և անզգույշ վրաերթ

Փետրվարի 27-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Երևան-Երասխ ավտոճանապարհի 35-րդ կմ հատվածում 1979 թ. ծնված Կարեն Ղ.-ն անհիմն վիճաբանել է 1957 թ. ծնված Արմեն Ս.-ի հետ, որի ժամանակ վիճաբանության վայր ժամանած Կարեն Ղ.-ի վարորդ, 1977 թ. ծնված Գեղամ Ղ.-ն իրեն ամրակցված «ԳԱԶ-3102» մակնիշի ավտոմեքենայով անզգուշությամբ վրաերթի է ենթարկել Արմեն Ս.-ի աներորդի, 1974 թ. ծնված Սամվել Մ.-ին, ինչի […]

ՀՀ պաշտպանության նախարարի շրջայցը զորամասեր

Փետրվարի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն աշխատանքային այցով եղել է հինգերորդ բանակային զորամիավորման զորմասերում: Սեյրան Օհանյանը հետևել է ծառայության կազմակերպման ընթացքին, անհրաժեշտ փաստաթղթերի առկայությանն ու զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին, շարային և ֆիզիկական պատրաստության մարզումներին: Զորամիավորման ստորաբաժանումներից մեկում Սեյրան Օհանյանը ստուգել է զորանոցային պայմանները, հետևել է հասարակական-պետական պատրաստվածության դասաժամի ընթացքին: Զրուցելով զինծառայողների հետ` պաշտպանության նախարարը ծանոթացել […]

ՀԱԿ-ը խստորեն դատապարտում է

Հայ Ազգային Կոնգրեսը խստորեն դատապարտում է Նիժնի-Նովգորոդի նախկին նահանգապետ, Ռուսաստանի Դաշնության նախկին փոխվարչապետ, հայտնի ընդդիմադիր քաղաքական գործիչ, հավատավոր դեմոկրատ եւ ինտերնացիոնալիստ Բորիս Նեմցովի դաժան սպանությունը եւ խորապես ցավակցում նրա հարազատներին ու ընկերներին։  Կոնգրեսը միաժամանակ վստահություն է հայտնում, որ պատկան մարմիններն ամեն ինչ կանեն ակնհայտորեն քաղաքական մոտիվներով կատարված այդ եղկելի ոճրագործությունը բացահայտելու եւ նրա պատասխանատուներին արդարադատության […]

Վերջում՝ բռնվեց

Փետրվարի 27-ին, ժամը 16.30-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները Երևանի Եղբայրություն-Նիզամի փողոցների խաչմերուկում նկատել են երեք աղջիկների, որոնք հետապնդում էին փախչող տղամարդու: Հետապնդելով տղամարդուն՝ ոստիկանները բռնել են նրան և բերման ենթարկել Շենգավիթի բաժին: Պարզվել է, որ կողոպուտ կատարողը Մասիս քաղաքի բնակիչ, 1983 թ. ծնված Սարգիս Մ.-ն է, որը նշված փողոցների խաչմերուկում բացահայտ հափշտակել […]

Վանաձոր-Ալավերդի միջպետական ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ Վանաձոր-Ալավերդի միջպետական ավտոճանապարհի (Մ6) 34-րդ կմ-ում փետրվարի 27-ին տեղի ունեցած քարաթափման հետևանքները Լոռու ճանապարհաշինարարների կողմից վերացվել են: Նախորդ գիշերվանից ճանապարհը երկկողմանի երթևեկելի է: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն

«Այդ ժամանակ մի 7 հոգի սպանվեց և բռնաբարվեց 5 հոգի»/վիդեո/

Այսօր «Հենարան»  մամուլի ակումբում կայացած հանդիպման ժամանակ  հայ փախստականների «Ահազանգ» ՀԿ նախագահ Գրիշա Օգանեզովը նկատեց, որ մենք շարունակ ապրում և խոսում ենք միայն Սումգայիթի ողբերգությամբ, սակայն քիչ ենք անդրադառնում Գանձակին: «Նույն օրը՝ փետրվարի 27-ին ջարդեր սկսվեցին նաև Գանձակում՝Կիրովաբադում: հայկական թաղանաս կար Գանձակում ու թուրքերը չկարողացան ոչ մի բան անել, քանի որ հայերը շատ էին ու […]

Մոտոցիկլետի վարորդը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

Փետրվարի 27-ին, ժամը 18.30-ին, Երևանի Սայաթ-Նովայի պողոտայի և Խանջյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Դայիչի» մոտոցիկլետը և «Բոգդան» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով մոտոցիկլետի վարորդը վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Կատարվում է քննություն:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
ՀունվարիՄարտի