10 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Լուրեր: Փետրվարի 25, 2015

Պատերազմ. Ալլա Պուգաչովան ներկայացրել է իր նոր երգը /վիդեո/

Օրերս տեղի է ունեցել ռուսական էստրադայի հանրահայտ երգչուհի Ալլա Պուգոչովայի նոր երգի պրեմիերան: Երգը կոչվում է «Պատերազմ», տեղեկացնում է  Газета.Ru-ն: Երգի հեղինակը Պսկովից սովորական դարբին Եվգենի Վագինն է: Նա իր հեղինակային երգերով ձայնասկավառակը փոխանցել է Պուգաչովային, սակայն հույս էլ չի ունեցել, թե երգչուհին կկատարի դրանցից մեկը: Եվ ահա «Պատերազմ» երգը գրավել է Պուգաչովային: Նա ասել […]

Էրդողանի եւ Դավութօղլուի միջեւ հակասություննե՞ր են հասունանում

Վերջին օրերին թուրքական մամուլում լուրեր են շրջանառվում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և վարչապետ Ահմեթ Դավութօղլուի միջև սկսված քաղաքական մրցակցության հետզհետե ավելի սուր բնույթ ստանալու մասին: Թուրքական «Էքոայրընթը» կայքը նշում է, որ վերջին օրերին իսկական մրցակցություն է սկսվել այս երկու բարձրաստիճան գործիչների միջև մամուլի ուշադրության կենտրոնում հայտնվելու համար: Այս մրցակցությունը մամուլում սկսվեց նկատվել օրերս Թուրքիայի […]

Մեր հիմնը` խեղված հիմն է. Հաղթանակ Շահումյան

Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը կարծում է, որ հարկավոր է փոխել Հայաստանի հանրապետության ազգային օրհներգը: Որպես տարբերակ նա տեսնում  է 1812 թվականին կոմպոզիտոր Գաբրիել Երանյանի կողմից  գրված “Հայաստան ” երգը և Արամ Խաչատրյանի հեղինակած ձոներգը: Սաթյանի դիտարկմամբ  1918թվականի հանրապետության կայացման ժամանակ այդ խորհրդանիշները ընտրվել էին մեկ  տարով և հետագայում պետք է փոխվեին.«Սակայն այդ հանրապետությունը երկար […]

Քաղաքականապես անգրագետ մարդիկ էին հույսեր կապում… /վիդեո/

«Մարդիկ հույսեր էին կապում Ծառուկյանի հետ, իմ կարծիքով դրանք քաղաքականապես անգրագետ մարդիկ էին: Ցավոք սրտի հայաստանյան իրականության մեջ այսօր մոլորվածները շատ-շատ են»,-մեզ հետ զրույցում ասաց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ, «Իրավունք և աջակցություն» հիմնադրամի նախագահ  Գագիկ Սարուխանյանը: Մանրամասները՝ տեսանյութում:

Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 25-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է: Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մաքրման և մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Լոս Անջելեսը չեղյալ համարեց 845 հազար դոլար արժողությամբ պայմանագիրը Թուրքիայի վարձու լոբբիստական ընկերության հետ

Հարութ Սասունյան        «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com Անցյալ տարի օգոստոսին իմ գրած խմբագրականում նախազգուշացրել էի, որ ամերիկահայ համայնքը և բարի կամքի տեր բոլոր մարդիկ կբոյկոտեն «Անհեսեր բուշ», «Բոինգ», «Շևրոն», «Ինթըրփրայս ռենթ է քար», «Ջեներալ էլեկտրիկ», «Գոլդման սաքս», «Գուգլ», Լոս Անջելեսի օդանավակայան, Ֆուտբոլի ազգային լիգա, Օքլենդի նավահանգիստ և «Յունայթեդ էյրլայնս» ընկերությունների ապրանքներն ու […]

«ԲՀԿ-ն այս պահին խաղից դուրս չի՞». Առավոտ

«Առավոտը» գրում է, որ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը իրենց հետ զրույցում ասել է, որ ընդդիմությանն ուղղված բոլոր քննադատություններին համարժեք պատասխան կտա. «Չկասկածեք»: «Մեր դիտարկմանը, որ ԱԺ-ում կառավարման ճգնաժամի մասին քննարկումները վերածվեցին ընդդիմության ճգնաժամի քննարկման` Լեւոն Զուրաբյանը չհամաձայնեց. «Բացարձակապես այդպիսի բան չի եղել»: Մենք նաեւ ճշտեցինք` Դուք Ձեր ելույթում ասացիք, որ ԲՀԿ-ն խաղից դուրս է, […]

ԼՂՀ-ում երկու ամիս է՝ երեխաների նպաստները չեն վճարում. Հրապարակ

«Հրապարակը» գրում է, որ ԼՂՀ-ում արդեն երկու ամիս է` չեն վճարում երեխաների նպաստները: «Այս մասին երեկ մեզ ահազանգեցին Շուշիից: Մինչև երկու տարեկան երեխա խնամող մայրերի համար ամսական մոտ 15 հազար դրամ պետական նպաստ է սահմանված: Մեծ գործազրկություն ունեցող ԼՂՀ բնակչության համար այս չնչին գումարներն անգամ կենսական նշանակություն ունեն: Բայց նույնիսկ այս ողորմությունը ԼՂՀ կառավարությունն ի […]

Պատրաստվեք դիմավորել Սահմանադրության փոփոխությունների բուն տեքստը. Հայկական ժամանակ

«Հայկական ժամանակը» գրում է, որ իրենց տեղեկություններով, սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովը սկսել է աշխատել Սահմանադրության փոփոխությունների տեքստի վրա: «Այս փաստը հաստատել է նաև Աժ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վ. Բաղդասարյանը: «Պատրաստվեք դիմավորել բուն տեքստը: Սերժ Սարգսյանի վերաբերմունքը սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ չի փոխվել, և այդ մասին նա առաջիկայում պաշտոնապես կհայտարարի»,- մեր թղթակցի հետ զրույցում ասել է Բաղդասարյանը»,–գրում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
ՀունվարիՄարտի