10 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Լուրեր: Փետրվարի 9, 2015

”Ապրիլի 24-ն այն օրը չէ” /վիդեո/

Քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը չի կիսում ՛՛Հիմնադիր խորհրդարանի՛՛ անդամների, այդ թվում և Ժիրայր Սեֆիլյանի հայացքները, սակայն անթույլատրելի է համարում նրանց նկատմամբ կիրառված բռնությունը: Henaran.am-ի հետ զրույցում նա նշեց, որ ինքն էլ է համոզված՝ իշխանություններից պետք է ազատվել, սակայն ոչ ցեղասպանության օրը: ՛՛Ապրիլի 24-ն այն օրը չէ, որ մենք ազգովի պետք է դրա դեմ դուրս գանք, […]

Միջազգային հանրությանը թյուրիմացության մեջ գցելու ևս մեկ փորձ. Նաղդալյանը Ալիևի ելույթի շուրջ

Մյունխենի ամենամյա անվտանգության համաժողովին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթը , ըստ լրատվամիջոցների տարածած տեղեկատվության, հարթ չի ընթացել: Հնչող հարցերից նա  երբեմն շփոթվել է և, ըստ  էութան, կրկնել բազմիցս հնեցրած իր ձևակերպումները: Ալիևի մյունխենյան ելույթի տպավորություններով մեզ հետ կիսվեց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: -Ընդհանուր տպավորությունը այն է, որ Ադրբեջանի նախագահը վերջնականապես կորցնելով թե՛ հարգանքը միջազգային հանրության […]

Կհանդիպեն

Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, Ժառանգություն կուսակցությունը և Հայ Ազգային Կոնգրեսը պայմանավորվածություն են ձեռք բերել փետրվարի 15-ին երեք ուժերի ղեկավարների հանդիպում անցկացնելու մասին՝ Համաժողովրդական Շարժման առաջիկա անելիքները քննարկելու և որոշելու նպատակով։ Բարգավաճ Հայաստան կուսակցություն Ժառանգություն կուսակցություն Հայ Ազգային Կոնգրես  

Խաղո՞ւմ են

 ‘’Երբ խոսքը վերաբերում է զանգվածներին, ոչ մի խաղ չունի երաշխիք, որ չի վերածվելու իրական կոնֆլիկտի’’,-կարծում է աստվածաբան, նախկին պատգամավոր Վարդան Խաչատրյանը` անդրադառնալով ԲՀԿ-իշխանություններ վերջին օրերի լարվածությանը. սա ՛՛խաղ՛՛ է, թե իրականություն: Ըստ Խաչատրյանի՝ Գագիկ Ծառուկյանի ելույթն առանձնանում էր իր չափավորությամբ և այս վիճակում հայտնված իշխանությունների համար կարևորագույնը հասարակական  խաղաղությունն է: ՛՛Ամեն պահի իշխանության և ժողովրդի […]

Մենք վախենալու ոչինչ չունենք. Թուրքիայի արտգործնախարարը` Ցեղասպանության մասին

Թուրքիայի արտագործնախարար Մևլութ Չավուշօղլուն լրագրողների հետ հանդիպմանը, ի թիվս այլ հարցերի, խոսել է Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրի մասին ևս, տեղեկացնում է Ermenihaber.am-ի ֆեյսբուքյան էջը` թուրքական «stargundem.com» լրատվականին հղումով: Չավուշօղլուն խնդիրը դիտարկել է մասնավորապես Թուրքիա – Գերմանիա հարաբերությունների շրջանակներում: Նա ընդգծել է, որ գերմանիացի իր պաշտոնակցի` Շթայնմայերի հետ հաճախակի հեռախոսազրույցներ է ունենում: Իր ողջ պաշտոնավարման ընթացքում […]

Եռյակի առաջնորդները փետրվարի 15-ին կհանդիպեն

«Բարգավաճ Հայաստան», «Ժառանգություն» և Հայ ազգային կոնգրեսը պայմանավորվածություն են ձեռք բերել փետրվարի 15-ին երեք ուժերի ղեկավարների հանդիպում անցկացնելու մասին՝ Համաժողովրդական շարժման առաջիկա անելիքները քննարկելու և որոշելու նպատակով։ Այդ մասին ասված է ոչ իշխանական եռյակի կուսակցությունների այսօր տարածած համատեղ հաղորդագրությունում:

Պուտինի հաղթանակը. միջազգային հանրությունն արձագանքել է Պուտին-Մերկել-Օլանդ հանդիպմանը

Փետրվարի 6-ին Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հանդիպում ունեցան, որի ընթացքում երկրների ղեկավարները բանակցություններ վարեցին Ուկրաինայի հարցի շուրջ: 5 ժամ տեւած բանակցություններից հետո, առանց որեւէ համատեղ ասուլիսի, Օլանդը եւ Մերկելը շտապեցին օդանավակայան: Բանակցություններին անմիջապես հաջորդեցին միջազգային հանրության արձագանքները: BBC-ի փորձագետ Բրիջիթ Կենդելլան, խոսելով հանդիպման մասին, ասել […]

Ծառուկյանը թակում է դուռը /վիդեո/

Այս պահին մոտ 2 000 քաղաքացիներ կառավարության շենքի դիմաց իրականացնում են բողոքի ակցիա` “Մենք բոլորս Արտակ ենք” կարգախոսով: Այստեղ են ԲՀԿ , ՀԱԿ և ՛՛Ժառանգություն՛՛  խմբակցությունների պատգամավորները, ազատամարտիկներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Լրագրողների հետ զրույցում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը նշեց, որ ճանաչելով Արտակին, բացառում է ցանկացած միջանձնային հարաբերությունների արդյունքում բռնությունը ակտիվիստի նկատմամբ: Կատարվածը ըստ Բաբայանի` միանշանակ […]

“Սա ցեղասպանության ոճով է… թողեք ապրենք…”

“Դե լավ սա անելու բան չէ…. ինչ էլ, որ արած լինի մարդ…. սա ցեղասպանության ոճով է…թողեք ապրենք….”,-ֆեյսբուքյան հանրագրում դերասան Հովհաննես Ազոյանն արձագանքել է “Կասեցում” շարժման ակտիվիստ Արտակ Խաչատրյանի նկատմամբ բռնության միջադեպին: 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
ՀունվարիՄարտի