29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Մենք վախենալու ոչինչ չունենք. Թուրքիայի արտգործնախարարը` Ցեղասպանության մասին

Թուրքիայի արտագործնախարար Մևլութ Չավուշօղլուն լրագրողների հետ հանդիպմանը, ի թիվս այլ հարցերի, խոսել է Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրի մասին ևս, տեղեկացնում է Ermenihaber.am-ի ֆեյսբուքյան էջը` թուրքական «stargundem.com» լրատվականին հղումով: Չավուշօղլուն խնդիրը դիտարկել է մասնավորապես Թուրքիա – Գերմանիա հարաբերությունների շրջանակներում:

Նա ընդգծել է, որ գերմանիացի իր պաշտոնակցի` Շթայնմայերի հետ հաճախակի հեռախոսազրույցներ է ունենում: Իր ողջ պաշտոնավարման ընթացքում առնվազն 6 անգամ հանդիպում է ունեցել նրա հետ, և փոխհարաբերությունները, ընդհանուր առմանբ, դրական են: Բայց այնուամենայնիվ, կան գերմանական պաշտոնական շրջանակների կողմից որոշ կոնկրետ հայանպաստ քայլեր, որոնք Թուրքիայի համար ուրախալի և ընդունելի չեն:

Չավուշօղլուն կրկին վկայակոչել է Հայոց ցեղասպանության խնդրի հանգուցալուծման համար պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու` վաղուց ի վեր թուրքական կողմից հնչող առաջարկը: Նա այս պնդումը հիմնավորել է այն հանգամանքով, որ նույնիսկ լավատեղյակ ու գիտակ քաղաքական գործիչների համար դժվար է դատողություններ անել պատմական փաստերի մասին, առավել ևս` որոշումներ կայացնել պատմական թեմաներով:

Նախարարը շեշտել է, որ նման բան անձամբ զգացել է, երբ վերլուծություն է գրել 1932-1933թթ. Սովետմիությունում տիրող սովի մասին: Ըստ նրա` այն ժամանակ նույն թեմայով իր հետ զեկույցներ ներկայացնող պատմաբաններն անգամ միմյանց հակասող կարծիքներ էին հայտնում:

Չավուշօղլուն հիշեցրել է, որ նախկին վարչապետ Թայիփ Էրդողանը պատմաբանների հանձնաժողով ստեղծելու և արխիվները համատեղ ուսումնասիրելու մասին առաջարկով նամակ էր ուղարկել Հայաստանի իշխանություններին:

ԱԳ նախարարը ևս մեկ անգամ առաջարկել է, որպեսզի Հայստանում, Թուրքիայում և ցանկացած այլ երկրում` լինի դա ԱՄՆ, Ֆրանսիա, Գերմանիա, որոնց արխիվներում համապատասխան փաստաթղթեր կան, բոլոր արխիվները բացվեն: Թուրք, հայ և ցանկացած այլ երկրի պատմաբաններ թող ուսումնասիրեն այդ ամենը, դրանց հիման վրա եզրակացություններ անեն:

“Եկեք համատեղ հանձնաժողով ստեղծենք և ուսումնասիրություններ անենք: Մենք այս խնդրում վախենալու ոչինչ չունենք”,- ասել է Չավուշօղլուն:

Արձագանքելով Հայոց ցեղասպանության 100 ամյակի միջոցառումների առթիվ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` Էրդողանին հղած հրավերի մասին հարցին` Չավուշօղլուն ասել է.

“2015թ. լրանում է ոչ միայն այդ պնդումների, այլև Չանաքքալեի ճակատամարտի 100 ամյակը: Չանաքքալեում` ճակատային գծում, հայ զինվորները պայքար էին մղում շրջափակող ուժերի դեմ: Այդ ճակատամարտի 100 ամյակի առթիվ Հայաստան ուղարկված հրավերի պատասխանը դուրս է վարվելակարգի բոլոր սահմաններից”:

Ermenihaber.am

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ