11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Հունվարի 2015

Համանախագահները կոչ են արել Ադրբեջանին

Կրակովում տեղի է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքի, Իգոր Պոպովի և Պիեռ Անդրյոյի հանդիպումը Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ, ինչից հետո համանախագահները հայտարարություն են տարածել: Նրանք Ադրբեջանի արտգործնախարարին հայտնել են իրենց լուրջ անհանգստությունը շփման գծում ու Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին գրանցվող միջադեպերի կապակցությամբ: “Անցյալ տարվանից սկսած լարվածության աճը պետք է դադարեցվի ղարաբաղյան հակամարտությունում: […]

Սիրեք ու ձեզ համար բարեխոս ունեցեք. Յուրա Մովսիսյան /վիդեո/

Հայ հայտնի մարզիկները, քաղաքական գործիչները, շոու բիզնեսի ներկայացուցիչներն արդեն սկսել են շնորհավորել Սուրբ Սարգսի տոնի կապակցությամբ, որն այս տարի նշվում է հունվարի 31-ին: Ներկայացնում ենք Հայաստանի ֆուտբոլի հավաքականի անդամ Յուրա Մովսիսյանի շնորհավորանքը: 

Պարգևներ՝ զինծառայողերի 28 ընտանիքների

Երևանի վարչական բոլոր շրջաններում Հայկական բանակի 23-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ են կազմակերպվել: Վարչական շրջանների աշխատակազմերը, դպրոցները, մշակութային հաստատությունները հյուրընկալել են երևանաբնակ սպաներին, զինվորականներին, Արցախի ազատամարտի մասնակիցներին։ Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Կորյուն Նահապետյանի և Սամվել Ալեքսանյանի հետ միասին, ներկա է եղել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի աշխատակազմի շենքի դահլիճում հրավիրված միջոցառմանը, որին ներկա են […]

Աշակերտուհին մահացել է լուսանկարվելու ժամանակ

Մերձմոսկովյան Պավլովսկի Պասադում 12-ամյա աշակերտուհին մահացել է, երբ ցանկացել է լուսանկարվել: Աղջիկը կանգնել է իր սենյակի պատուհանագոգին, որպեսզի ընկերուհին լուսանկարի իրեն, սակայն կորցրել է հավասարակշռությունն ու ցած ընկել: Ողբերգությունը տեղի է ունեցել երեկ, տեղի ժամանակով կեսօրին մոտ: Երեխայի ծնողները տանը չեն եղել: Ոստիկանությունը աշակերտուհու մահվան առթիվ դատաբժշկական փորձաքննություն է նշանակել:

Ահաբեկիչների արձակած կրակոցները ուղղված են բոլորիս դեմ. Հերմինե Նաղդալյան

Այսօր` հունվարի 28-ին, ԵԽԽՎ-ում հրավիրված` Փարիզի ահաբեկչական գործողությունների թեմայով հրատապ քննարկման ընթացքում ելույթներով հանդես եկան հայկական պատվիրակության անդամներ Նաիրա Կարապետյանը, Արփինե Հովհաննիսյանն ու պատվիրակության ղեկավար` Հերմինե Նաղդալյանը` ևս մեկ անգամ եվրոպացիների ուշադրությունը հրավիրելով պատմության ընթացքում տեղի ունեցած և մեր օրերին դեռևս շարունակվող հայերի դեմ թուրքերի և ադրբեջանցիների կողմից իրականացվող ահաբեկչական ակտերի շուրջ:  Հերմինե Նաղդալյանն իր […]

Սերն անհրաժեշտություն է. Դալիթա /վիդեո/

Հայ հայտնի մարզիկները, քաղաքական գործիչները, շոու բիզնեսի ներկայացուցիչներն արդեն սկսել են շնորհավորել Սուրբ Սարգսի տոնի կապակցությամբ, որն այս տարի նշվում է հունվարի 31-ին: Ներկայացնում ենք երգչուհի Դալիթայի շնորհավորանքը:

՛՛Ես հպարտությամբ եմ գալու հերթափոխի՛՛. Հայոց բանակի օրը՝ Երևանի դպրոցներում

Հայոց բանակի 23-րդ տարեդարձի առթիվ տոնական միջոցառումներ են անցկացվել Երևանի բոլոր դպրոցներում, կրթահամալիրներում, մանկապարտեզներում։ Բանակի օրվա հանդիսությունները մայրաքաղաքի դպրոցներում մեկնարկել են տոնին նախորդող օրերից՝ բազմաբնույթ միջոցառումներով. աշակերտները մասնակցել են արիության դասերի, հանդիպել զինվորականների, ինչպես նաև ՛՛Երկրապահ կամավորական միություն՛՛ անդամների  հետ, այցելել Եռաբլուր, Երևանում տեղակայված զորամասեր: Ինչպես Հայաստանի բոլոր դպրոցներում, հունվարի 28-ին Երևանում էլ միջոցառումները մեկնարկել […]

NASA-ն ցուցադրել է բացառիկ աստերոիդի մոտեցումը Երկրին /վիդեո/

NASA-ի մասնագետներին հաջողվել է ֆիքսել բացառիկ 2004 BL86 աստերոիդի մոտեցումը Երկիր մոլորակին: Նշենք, որ աստերոիդը այնքան է մոտեցել Երկիր մոլորակին, որ այն հնարավոր է եղել դիտել հեռադիտակով: Գիտնականները նշում են, որ նման երեւում մեկ էլ կարող է տեղի ունենալ 2027 թվականին:

Ադրբեջանը դարձել է լուրջ սպառնալիք ոչ միայն Հարավային Կովկասի անվտանգության ու կայունության, այլև ավելի լայն շրջանակների համար. Նաիրա Կարապետյան

Այսօր ավելին, քան երբևէ մենք առերեսվում ենք ահաբեկչական խմբերի աննախադեպ ակտիվ գործողություններին: Փարիզյան ողբերգությունը ցնցեց ողջ քաղաքակիրթ աշխարհը: Սպանությունները ոչնչով չեն կարող արդարացված լինել: Եվ ցավալի է, որ աշխարհի ցանկացած վայրում առկա է այս խնդիրը` լինի դա Եվրոպա, Աֆրիկա, Ավստրալիա թե Ամերիկյան մայրցամաքները: Միջազգային հանրությունը պետք է համախմբի ուժերը` ահաբեկչության դեմ համատեղ պայքարելու համար միասնական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ԴեկտեմբերիՓետրվարի