10 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Պարգևներ՝ զինծառայողերի 28 ընտանիքների

Երևանի վարչական բոլոր շրջաններում Հայկական բանակի 23-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ են կազմակերպվել: Վարչական շրջանների աշխատակազմերը, դպրոցները, մշակութային հաստատությունները հյուրընկալել են երևանաբնակ սպաներին, զինվորականներին, Արցախի ազատամարտի մասնակիցներին։

Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Կորյուն Նահապետյանի և Սամվել Ալեքսանյանի հետ միասին, ներկա է եղել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի աշխատակազմի շենքի դահլիճում հրավիրված միջոցառմանը, որին ներկա են գտնվել վարչական շրջանի բնակիչ զինծառայողների ծնողները, ազատամարտի մասնակիցներ, զոհված ազատամարտիկների հարազատներ։

Քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը ողջունել է ներկաներին և շնորհավորել բանակի օրվա կապակցությամբ։

՛՛Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհավորում եմ բոլորիդ և վերահաստատում, որ քաղաքապետարանը միշտ երևանցի զինծառայողների ու նրանց ընտանիքների կողքին է՛՛,- նշել է քաղաքապետի տեղակալը։

Համերգային ծրագրի ավարտին միջոցառմանը ներկա պատգամավորների և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի նախաձեռնությամբ դրամական պարգևների են արժանացել միաժամանակ երկու և ավելի զինծառայող ունեցող 28 ընտանիքներ: 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ