Կտաքանա

Հունվարի 10-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:Քամին` հյուսիս-արևմտյան 2-7 մ/վրկ:Օդի ջերմաստիճանն 10-ի գիշերը կնվազի 4-6 աստ., 12-13-ին կբարձրանա 8-10 աստիճանով:
Հունվարի 10-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:Քամին` հյուսիս-արևմտյան 2-7 մ/վրկ:Օդի ջերմաստիճանն 10-ի գիշերը կնվազի 4-6 աստ., 12-13-ին կբարձրանա 8-10 աստիճանով:
Հայ հայտնի մարզիկները, քաղաքական գործիչները, շոու բիզնեսի ներկայացուցիչներն արդեն սկսել են շնորհավորել Սուրբ Սարգսի տոնի կապակցությամբ, որն այս տարի նշվում է հունվարի 30-ին: Ներկայացնում ենք ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի շնորհավորանքը: Նշենք նաև, որ Սուրբ Սարգիսը համարվում է երիտասարդների արագահաս բարեխոսը: Նրա միջնորդությամբ հրաշքներ են տեղի ունենում: Այդ օրը երիտասարդներն աղոթում են Սրբին, որ աղոթքները հասնեն […]
Սիրիայի Հալեպ քաղաքում երեկ հրթիռակոծվել է Հալեպի հայ կաթողիկե համայնքի առաջնորդարանին կից գտնվող Սրբուհի Ռիտա եկեղեցին: Զինյալ ահաբեկչական խմբավորումների արձակած հրթիռների հետևանքով Հալեպի հայ կաթողիկե համայքին պատկանող Սրբուհի Ռիտա եկեղեցու մի մասը քանդվել է:
Ջենգա գյուղի բնակիչ Ամու Հաջին ամբողջ կյանքն անց է կացրել “արտաքսման” մեջ: իր ամբողջ կյանքն այս մարդն անց է կացրել փողոցում` չունենալով ոչ փող, ոչ տուն, ոչ հագուստ: Նա երբեք չի շփվել տեղացիների հետ, միայն երբեմն շնորհակալություն է հայտնել տված սնունդի համար: Ամբողջ օրը 80-ամյա տղամարդը ծխում է, ընդ որում` աթար: Նա 60 տարի է` […]
”Շատ անհաջող տարի էր ընդդիմության համար, եղավ եռյակ, եղավ հանրահավաք ու վերջացավ”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՛՛Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ՛՛ կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանն՝ ի պատասխան հարցին, թե ինչպիսին էր 2014-ը ընդդիմության համար: ՛՛Այսինքն՝ դա զարգացող պրոցես չեղավ, դրա տակ լուրջ հիմքեր կան, հասարակությունը չվստահեց, չհավատաց ու չտեսավ, չնայած կարոտ էր նոր խոսքի, նոր մոտեցումների մինչև եռյակի գործունեության սկիզբը, […]
Հունվարի 9-ին, ժամը 21.09-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի 3-րդ միկրոշրջանի թիվ 23 շենքի հարկերից մեկի բնակարանում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է ժամը 22.12-ին: Թիվ 12 բնակարանում հայտնաբերվել է տանտիրոջ՝ Վ. Հ.-ի (մոտ 80 տարեկան) այրված դին: Այրվել է մահաճակալը՝ անկողնային պարագաներով:
Աշխարհիս երեսին օր-օրի ծավալվող հակամարդ դրսեւորումներն ապացուցն են, որ ներկայիս աշխարհակարգը ոչ միայն ճգնաժամի մեջ է, այլ վերջնականապես սպառել է իրևեն…Եթե պետություններից ներս շատ կարեւոր դեր կատարեցին քաղաքացիական պատերազմները, ապա այսօր, ավազակներ – օրինապաշտներ հակամարդությունը ելել է Երկիր մոլորակի շալակը…Շուտափույթ լուծում…Այլապես՝ սա վերջն է… Դերասան Աշոտ Ադամյանի ֆեյսբուքյան էջից
Ուղիղ կեսգիշերին Ֆեյսբուքը ծանուցեց՝ հունվարի 10-ը Գոհար Իսախանյանի ծննդյան օրն է: Առաջին անգամ խախտվեց ավանդույթն ու չկարողացա SMS ուղարկել իմ ընկերոջն ու գործընկերուհուն, նրան, ում կարող էի վստահել նույնիսկ անձնական ընտանեկան գաղտնիքդ ու լսել նրա խորհուրդը: Չուղարկեցի հաղորդագրություն ու չստացա նրա պատասխանը՝ շնորհակալ եմ, առաջինը դու էիր… Այնուամենայնիվ, երբ Կապանում էի, հունվարի 1-ին չխախտեցի ավանդույթը…նորից […]
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 10-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ են Վարդենյաց լեռնանցքը և Սոթք – Քարվաճառ ավտոճանապարհը: Դժվարանցանելի են Գյումրի-Բավրա և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները: ՀՀ բոլոր ավտոճանապարհներին առկա է մերկասառույց: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ: Խորհուրդ է տրվում երթևեկել […]