10 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Լուրեր: Հունվարի 2015

Թուրքիայում Ծիծեռնակաբերդի լուսանկարով օրացույց է տպագրվել. երկրի ԱԳՆ-ն հետաքննություն է սկսել

Թուրքիայի արտգործնախարարությունը հետաքննություն է սկսել, պարզելու համար, թե ինչպես է թե ինչպես է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի (Ծիծեռնակաբերդ) լուսանկարը հայտնվել իր կողմից հրապարակված օրացույց-գրքույկում, գրում է Ermenihaber.am-ի ֆեյսբուքյան էջը: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Ajans01» լրատվական կայք՝ նշելով, որ օրացույցի բաժանումը դադարեցվել է և ճշգրտվում է, թե ում կողմից է նկարը ներառվել օրացույցի մեջ: Հիշեցնենք, […]

Կարեւոր բաների մասին

Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանն այսօր Կառավարության նիստում առաջարկեց փոփոխություն կատարել ՛՛Գնումների գործընթացի կազմակերպման մասին՛՛ Կառավարության որոշման մեջ: Փոխնախարարի զեկույցը վարչապետի հավանությանը չարժանացավ, նա կոչ արեց առավել հանգամանալից ներկայացնել. ՛՛Կարևոր բաների մասին չեք խոսում: Ես զարմանում եմ, որ այն ռեֆորմները, որոնք ի սկզբանե ասել էիք՝ մեծ ռեֆորմ է լինելու, մարդկանց չեք բացատրում: Մարդկանց պիտի բացատրեք, որն […]

Մենք չենք պատրաստվում ինչ-որ մեկի պատվերով ճանաչել Ցեղասպանությունը. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայյիբ Էրդողանը ուղիղ եթերում պատասխանել է լրագրողների հարցերին: Հայաստանի և հայերի հետ հարաբերություններին վերաբերող հարցին պատասխանելիս նա նշել է. “Հայկական սփյուռքը ոչ մի կերպ չի հանդարտվում, նրանք անվերջ ինչ-որ բաներ են նախաձեռնում, այս հարցում Թուրքիայի հետ բանավեճի, նույնիսկ վեճի մեջ մտնել են ուզում: Մենք չենք կարող նման բան հանդուրժել: Մենք պարտավոր չենք […]

Տեղում մահացել է

Հունվարի 29-ին, ժամը 12.00-ին, Եղվարդի խճուղու թիվ 27 շենքի դիմաց իրար են բախվել “Դեու-Նեքսիա” և “Լեքսուս” մակնիշի ավտոմեքենաներ, ինչից հետո “Լեքսուս”-ը բախվել է էլեկտրասյանը:“Լեքսուս”-ի ուղևորը` 1990 թ. ծնված Նարեկ Եսայանը, տեղում մահացել է, իսկ վարորդները վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:  

Առևտրականները վարչապետի մոտ են

Կառավարության շենքի առջև բողոքի ակցիան են շարունակում փոքր և միջին ձեռներեցները` տոնավաճառների առևտրականները: Քիչ առաջ նրանցից մի խումբ բարձրացավ վարչապետի հետ ահնդիպման: Հիշեցնենք, որ այսօր կառավարության նիստի ժամանակ վարչապետը նշեց, որ պատարստ է հանդիպել ՓՄՁ ներկայացուցիչների հետ: Մյուսները դեռևս հավաքված են կառավարության շենքի դիմաց:

Ադրբեջանական կողմը ոչնչացրել է սեփական անօդաչու սարքը

Մենք գիտենք, որ Ադրբեջանին շատ են պետք հաղթանակներ, նույնիսկ հորինված եւ ցնորական, որ նրանք երեւակայական անօդաչու սարքեր են տեսնում: Մեր հավաստի տվյալներով, ադրբեջանական կողմը ոչնչացրել  է սեփական անօդաչու սարքը: Ադրբեջանցի “գործընկերները” շփոթել են, և շուտով այս հարցով նոր տվյալներ կլինեն: Ֆեյսբուքյան հանրագրում տեղեկացրել է ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: 

Լարված իրավիճակ. կառավարության դիմաց ոստիկանական պատը մեծանում է /վիդեո/

Այս պահին Կառավարության շենքի դիմաց դարձյալ հավաքված են ՓՄՁ բազմաթիվ ներկայացուցիչներ` փետրվարի 1-ից ուժի մեջ մտնող “Շրջանառության հարկի մասին” օրենքում իրականացվող փոփոխությունները չեղյալ հայտարարելու պահանջով: “Ամոթ, ամոթ, կասեցում, իջեք … ” վանկարկումներով են քաղաքացիները ոտքերով հարվածելով գետնին` բղավում են, “որպեսզի իրենց ձայնը լսվի կառավարության շենքի ներսում”: Ինչպես փոխանցում է Henaran.am-ի թղթակիցը, կառավարության շենքի դիմաց ոստիկանական […]

Արեւածաղկի բիզնեսն ուրիշ է…./վիդեո/

“Շրջանառության մասին” ՀՀ օրենքից դժգոհող փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչների բողոքի ակցիան թերեւս ձեռնտու էր միայն արեւածաղիկ վաճառող տատիկին: Վերջինս չնայած փոքր բիզնեսով է զբաղվում, բայց ազատված է շահութահարկից: Գործն էլ այս օրերին եռապատկվել է …

Պատասխանատվությունը դուք եք կրելու

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Աղավնատան, Այգեկի, Արևադաշտի, Նորապատի և Նորակերտի գյուղական համայնքներում բույսերի պաշտպանության միջոցառումներ իրականացնելու համար կառավարությունը որոշեց Գյուղատնտեսության նախարարությանն ու Արմավիրի մարզպետարանին գումար հատկացնել:  Նախարար Սերգո Կարապետյանը նշեց, որ Արևադաշտ համայնքի տարածքում 1.83 հեկտար վարակված խաղողի այգիներում բույսերի պաշտպանության միջոցառումներն իրականացվելու են ՛՛Տեռաս դե Արմենիա՛՛ փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ԴեկտեմբերիՓետրվարի