13 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Հունվարի 28, 2015

Այս սերունդը գերազանցում է Հայաստանում ծնված ցանկացած սերնդի

      Հայոց բանակի օրվա կապակցությամբ այսօր ՀՀ կրթության և գիտության նախարար ԱրմենԱշոտյանն այցելել է Երևանի Վ. Թեքեյանի անվան թիվ 92 դպրոց, որտեղ մասնակցել է դպրոցումկազմակերպված տոնական միջոցառմանը: Ողջունելով դպրոցի մանկավարժներին ևաշակերտներին, նախարարը նշել է. «Այսօր ՀՀ բոլոր դպրոցներում մեր աշակերտներն ումանկավարժներն առաջին անգամ բոլորը միասին նշում են Հայոց բանակի ծննդյան օրը: Դժվար էգերագնահատել մեր պաշտպանական կառույցի դերը մեր նորանկախ պետության պատմությանմեջ: Առանց ազգային բանակ չկա հայոց պետություն և հակառակը` առանց հայոց պետության չկաազգային բանակ: Մենք բոլորս` լինելով ՀՀ քաղաքացիներ, հպարտության և արժանապատվությանզգացում ունենք` հայոց բանակն ունենալով որպես մեր պետականության ամենաառաջինզավակներից մեկը, բայց ամենասիրված զավակը: Այս տարիների ընթացքում հազարավորհայորդիներ իրենց պարտքն են կատարել` մեր երկրի սահմաններն անառիկ պահելով արտաքինթշնամիներից, հարյուրավորները զոհվել են:  Եկեք մեկ րոպե լռությամբ հարգենք մեր բոլորնահատակների հիշատակը, ովքեր իրենց կյանքը չեն խնայել հանուն Հայաստանի ներկայի ևապագայի: Փառք տանք բոլոր այն զինվորներին, ովքեր զոհվել են հանուն հայրենիքի»,- նշել էնախարարը և հավելել. «Սիրելի մանկավարժներ, կրթական համակարգի դերն այսօր միայնգիտելիքի փոխանցումը չէ. մենք կերտում ենք նոր սերունդ, որը ժամանակակից, բայց նախևառաջհայ սերունդ է, սերունդ, որն ունի ժամանակակից գիտելիքներ և արդիական տեխնոլոգիաներիցօգտվելու կարողություններ, բայց միաժամանակ իր մեջ կրում է իր ազգի արժեքների այն ողջհամախումը, որ մեզ պահել և պահելու է որպես հայ: Եվ այդ արժեքների մեջ գերագույնը սեփականհայրենիքի նկատմամբ տիրոջ զգացումն է, որը ձեզ հետ միասին փոխանցում ենք մերերիտասարդներին, ովքեր վաղը ծառայելու են մեր սահմաններին:’ Այս սերունդը հատուկ սերունդէ. սերունդների միջև պայքարը միշտ էլ ակնհայտ է եղել, բայց ես վստահ եմ, որ այսօրվա մերաշակերտների սերունդը եթե տային Գարեգին Նժդեհին, նա կարող էր կերտել մեր ժողովրդիմշտական տեղն արևի տակ: Սա այն սերունդն է, որն իր գիտելիքներով և ունակություններով, իրազատություններով ու ազատամտությամբ գերազանցում է ցանկացած այլ սերնդի, որ ծնվել էՀայաստանում: ‘ Խաղաղություն մեր ժողովրդին, ուժ ու կորով հայ զինվորին, վստահություն նրանց,ովքեր օր ու գիշեր կերտում են մեր անկախությունն ու անվտանգությունը: Մենք չզորակոչվածզինվորներ ենք. Հայաստանի մանկավարժների բանակն այսօր համադրելի է Հայոց բանակի հետ և‘իր հայրենսաիրությամբ, և‘ իր քանակով: Շուրջ քառասուն հազար մանկավարժ և չորս հարյուրհազար աշակերտ այսօր կանգնած են հայ զինվորի կողքին»,- նշել է նախարարը: Հայոց բանակիօրվան նվիրված տոնական միջոցառումներ այսօր անցկացվել են հանրապետության բոլորհանրակրթական ուսումնական հաստատություններում:        

“…էս գործը հանգիստ ա սիրում”.Գորիկ Հակոբյան /վիդեո/

Հունվարի 28-ին՝  Եռաբլուրում Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանը ոչ պատասխանեց լրագրողների հարցերին ոչ էլ շնորհավորեց օրվա կապակցությամբ:  “Հանգիստ, էս գործը հանգիստ ա սիրում, սպասեք, յա”,-ասաց ԱԱԾ պետը՝ ողջագուրվելով պաշտոնյա գործընկերների հետ: Մանրամսները տեսանյութում:

Վլադիմիր Գասպարյանը չի տեսել ու չի էլ ուզում տեսնել Պերմյակովին /վիդեո/

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Գյումրիի դեպքերին, ասաց, որ հայ իրավապահ մարմինների վրա ռուսական կողմից էչ մի ճնշում էլ չկա: Նա հորդորեց նախաքննության ընթացքում ենթադրություններով չխոսել, սխալ տեղեկատվություն չմատուցել հանրությանը, քանի որ դա էլ է հակասում գործի քննությանը: ՛՛Պետք է սպասել քննչական խմբի աշխատանքին, տրվող տեղեկատվությանը, չընկնենք բամբասանքների հետևից: Դա […]

Մինվոդիի սպանությունը Գյումրիի դեպքերի հետ կապ չունի. ՌԴ ոստիկանությունը հայտնել է պատճառը

Ռուսաստանի Միներալնիե Վոդի քաղաքի սրճարաններից մեկում օրեր առաջ վիճաբանություն էր տեղի ունեցել զինվորականների ու քաղաքացիների միջեւ, որի արդյունքում զինվորականներից մեկը սպանվել էր: ՌԴ ոստիկանությունից հայտնել են, որ կռվի ու սպանության պատճառ է դարձել վիճողների հարբած լինելը, հայտնում է Интерфакс-ը: “Կոնֆլիկտի պատճառը եղել է ալկոհոլի չարաշահումը: Կոնֆլիկտի բոլոր մասնակիցները ձերբակալված են”,- հայտնել են ոստիկանությունից: Զինվորական Դմիտրի […]

Ընկել է տան տանիքից ու վնասվել

Հունվարի 27-ին, ժամը 18.34-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի Ղուկասյան փողոցի բնակիչներից մեկը տան տանիքից ընկել է ցած, ունի վնասվածքներ. անհրաժեշտ է շտապօգնություն: Դեպքի վայր է մեկնել Աբովյան քաղաքի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը: Հրշեջ-փրկարարները 1953 թ. ծնված Տ. Ջ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:

Հասարակությունը պետք է իրեն պաշտպանված զգա. Կոմանդոս

’’Մեր բանակի մասին, որ մենք գիտենք, կարող ենք փոխանցել: Հասարակությունը միշտ պետք է իրեն պաշտպանված զգա’’,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց լեգենդար Կոմանդոսը (Արկադի Տեր- Թադևոսյան): ”Արծիվ մահապարտներ” ՀԿ նախագահ գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը լավ է հիշում բանակաշինարարության պատմությունը.”Բանակի առաջին հրամանը եղավ դեկտեմբերի 4-ին, երբ պաշտպանության նախարար նշանակվեց Վազգեն Սարգսյանը : Իսկ բանակի հիմքերը դրվեցին դեռևս 88 […]

՛՛Ղալաթ են անում, էշ-էշ խոսում են՛՛ /վիդեո/

՛՛Իրանք ղալաթ են անում, ղալաթ անողները էշ-էշ խոսում են՛՛,-այսօր Եռաբլուրում ասաց գեներալ, ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Գրիգորյանը՝ ի պատասխան հարցին, թե ադրբեջանցիները շարունակում են հայտարարել, որ իբր թե ՛՛օկուպացված՛՛ տարածքները պետք է մենք հետ վերադարձնենք:  Մանվել Գրիգորյանը նշեց, որ այս օրերին թշնամին ակտիվացել է, սակայն սրանից ավելի ակտիվ էլ է եղել, կրակոցներ էլ միշտ եղել են, […]

Viva-Cell-MTS-ի արձագանքը՝ բաց նամակին

 ՎիվաՍել-ՄՏՍ-ը պատասխանել է իրեն ուղղված բաց նամակին: Ներկայացնում ենք պատասխանը ստորև՝  Հարգելի՛ Արման Ղարիբյան, Հայտնում ենք, որ Ձեր հեռախոսագծի ժամանակավոր կասեցման (հունվարի 26-ին, ժամը 09:19:55) դեպքի վերաբերյալ կատարվել է ուսումնասիրություն, որի արդյունքում պարզվել է, որ SIM քարտի նույնականացման խնդիրը բացառապես տեխնիկական բնույթ է կրել: Ընկերությունը հայցում է Ձեր ներողամտությունը՝ պատճառած անհանգստության համար: Բաժանորդագրության առաջին օրվանից […]

Նմանատիպ հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն. Պուտին /վիդեո/

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախօրեին Հոլոքոստի զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ այցելել է Մոսկվայի կենտրոնում գտնվող հրեական թանգարան: Պուտինին ուղեկցել է  Ռուսաստանի գլխավոր Ռաբբի Բերլ Լազարը, հայտնում է Известия-ն: “Նմանատիպ հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն: Դրանք չեն ներվում եւ չեն մոռացվում: Այս իրողությունների մասին լռելու փորձերը անբարոյականություն են”,- ասել է Պուտինը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ԴեկտեմբերիՓետրվարի

Ամենաընթերցված