10 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Լուրեր: Հունվարի 10, 2015

Հրդեհ է բռնկվել. կա զոհ

Հունվարի 9-ին, ժամը 21.09-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի  3-րդ միկրոշրջանի թիվ 23 շենքի հարկերից մեկի բնակարանում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է ժամը 22.12-ին: Թիվ 12 բնակարանում հայտնաբերվել է տանտիրոջ՝ Վ. Հ.-ի (մոտ 80 տարեկան) այրված դին: Այրվել է մահաճակալը՝ անկողնային պարագաներով:

Սա վերջն է…

Աշխարհիս երեսին օր-օրի ծավալվող հակամարդ դրսեւորումներն ապացուցն են, որ ներկայիս աշխարհակարգը ոչ միայն ճգնաժամի մեջ է, այլ վերջնականապես սպառել է իրևեն…Եթե պետություններից ներս շատ կարեւոր դեր կատարեցին քաղաքացիական պատերազմները, ապա այսօր, ավազակներ – օրինապաշտներ հակամարդությունը ելել է Երկիր մոլորակի շալակը…Շուտափույթ լուծում…Այլապես՝ սա վերջն է… Դերասան Աշոտ Ադամյանի ֆեյսբուքյան էջից

Քո երկնային ՄԵԾ գոյությամբ ներկա ես, սիրելի ընկեր

Ուղիղ  կեսգիշերին Ֆեյսբուքը ծանուցեց՝ հունվարի 10-ը Գոհար Իսախանյանի ծննդյան օրն է: Առաջին անգամ  խախտվեց ավանդույթն ու չկարողացա SMS ուղարկել իմ ընկերոջն ու գործընկերուհուն, նրան, ում կարող էի վստահել նույնիսկ անձնական ընտանեկան գաղտնիքդ ու լսել  նրա խորհուրդը: Չուղարկեցի հաղորդագրություն ու չստացա նրա պատասխանը՝ շնորհակալ եմ, առաջինը դու էիր… Այնուամենայնիվ, երբ Կապանում էի,  հունվարի 1-ին չխախտեցի ավանդույթը…նորից […]

Որ ճանապարհներն են փակ

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 10-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ են Վարդենյաց լեռնանցքը և Սոթք – Քարվաճառ  ավտոճանապարհը: Դժվարանցանելի են  Գյումրի-Բավրա և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները: ՀՀ բոլոր ավտոճանապարհներին առկա է մերկասառույց: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ: Խորհուրդ է տրվում երթևեկել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ԴեկտեմբերիՓետրվարի