10 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Լուրեր: Հունվարի 8, 2015

Խաղաղ բնակավայրերը պաշտպանության բանակի համար երբեւէ չեն եղել հարվածի թիրախ

Լեռնային Ղարաբաղի ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հունվարի 7-ին եւ լույս 8-ի գիշերը  ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 400 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաեւ 60մմ ականանետից /7 արկ/ եւ ՌՊԳ-7 /5 արկ/ ու ԳՊ-25 /2 արկ/ տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի […]

Ասկյար սպանող զինվորը ինձ համար հերոս է. ֆեյսբուք

Ֆեյսբուքի օգտատեր, “Խուստուփ” հեռուստաընկերության գործադիր տնօրեն Սասուն Մանուկյանը իր տարեգրքում գրել է. “Հեյդարիչը ամեն դեպքում մի բանի հասավ… Հայ-ադրբեջանական հարաբերություններում միակ բանը, որ ուզում եմ՝ խաղաղությունն է… Իրենց մոտ հայատյացությունը պետական քաղաքականությունն է, հային սպանողը՝ հերոս ու հիմա ես էլ ուրախանում եմ, որ ասկյար է սպանվում, սպանողն էլ, իմ համար՝ հերոս զինվոր է, որ առաջ […]

Գետնաբուքի պատճառով որոշ ճանապարհահատվածներ դժվարանցանելի են

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 8-ին` ժամը 09:45-ի դրությամբ, ուժեղ բքի պատճառով փակ են Վարդենյաց լեռնանցքը և Աշոցքից Տաշիր տանող հանրապետական նշանակության ավտոճանապարհը: Գետնաբուքի և վատ տեսանելիության պատճառով Ապարան-Արագած, Արթիկ-Արագած, Սևան-Դիլիջան, Գյումրի-Աշոցք ճանապարհահատվածները դժվարանցանելի են: Տիգրանաշենի (Քյարքի) լեռնանցքում ձնախառը բուք է: Տեսանելիությունը գրեթե բացակայում է: Քեթիի լեռնանցքում, Գավառ-Մարտունի ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց […]

Հարձակում շաբաթաթերթի վրա. բազմաթիվ լրագրողներ են զոհվել /ֆոտո, վիդեո 18+/

Նախօրեին երկու անհայտ անձ, զինված “Կալաշնիկով հրացաններով”, հարձակվել են ֆրանսիական “Շարլի Էբդո” երգիծական պարբերականի խմբագրության վրա, հայտնում է Lenta.ru-ն: Հարձակման արդյունքում, նախնական տվյալներով, 12 հոգի է մահացել, որոնցից մեկը շաբաթաթերթի խմբագիր Ստեֆան Շաբղոնիեն է, 9` լրագրողները եւ երկուսը` ոստիկան: Վիրավորվել է տասը հոգի, որոնցից չորսի վիճակը ծայրահեղ ծանր է: Դիմակավորներից մեկը կրակելու պահին գոռացել է. […]

Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում գրանցված երկրաշարժը զգացվել է Սյունիքում՝ 4-5 բալ

Ըստ ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների կայք-էջի, հունվարի 8-ին, ժամը 03.42-ին, ՍՊԾ-ից տեղեկություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 03.02-ին Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտում տեղի է ունեցել 3.9 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրո­նային գոտում կազմել է 4-5 բալ: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 39.350 եւ արեւելյան երկայնության 45.960:  Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ԴեկտեմբերիՓետրվարի