14 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Նոյեմբերի 2014

ՀՀ-ը սկսեց կատարել պարտականությունները ԵՏՄ-ի մասով

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց Եվրասիական տնտեսական միության սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների միասնական ռեեստրում սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների ներառման, միասնական ռեեստրի ձևավորման ու վարման կարգին: Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը նշեց, որ սա կարգավորում է Եվրասիական տնտեսական միության  սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների միասնական ռեեստրում սերտիֆիկացման  մարմինների և փորձարկման լաբորատորիաների ներառման և դուրս […]

Հայաստանում է Կիպրոսի պատվիրակությունը

Նոյեմբերի 19-ին եռօրյա այցով Հայաստան է ժամանել Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Յանակիս Օմիրուի գլխավորած պատվիրակությունը: Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի, ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի, ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀ Ազգային ժողովի եւ Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի […]

Պատգամավորներին հորդորեցին զուսպ լինել

Ազգային ժողովի արտահերթ նիստում  ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը երբ կարծիք էր հայտնում սահմանամերձ համայնքներում  տնտեսավարողներին արտոնություններ տալու մասին, դահլիճում աղմուկ էր: Այվազյանը հորդորեց լռել եւ դիմեց ԱԺ նախագահին: “Զուսպ եղեք”,-պատգամավորներին նկատողություն արեց Գալուստ Գրիգորիչը:

Այսօր տղամարդկանց միջազգային օրն է

Այսօր՝ նոյեմբերի 19-ին, տղամարդկանց միջազգային օրն է: Այս տոնն առաջինանգամ նշել են1999թ.-ին, Տրինիդադ և Տոբագոյում: Ավելի ուշ տոնը հավանության է արժանացել Ավստրալիայում, Կարիբյան ավազանի երկրներում, Հյուսիսային ամերիկայում, Ասիայում, Եվրոպայում և վերջապես ՄԱԿ-ի կողմից: Տղամարդկանց միջազգային օրվա ստեղծման նպատակը գենդերային դիսկրիմինացիային ուշադրություն հրավիրելն է: Տոնի կազմակերպիչների նպատակն է նաև ուշադրություն հրավիրել տղաների և տղամարդկանց առողջության, ինչպես […]

Սպասվում են տեղումներ

Հանրապետության տարածքում՝  Նոյեմբերի 19-21-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, արևելյան շրջաններում կա թույլ տեղումների հավանականություն: Նոյեմբերի 22-23-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Քամին` հարավ-արևելյան 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 19-ի գիշերը և 23-ի ցերեկը կնվազի 3-4 աստիճանով: Երևանում`  Նոյեմբերի 19-21-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, էական տեղումներ չեն սպասվում: 22-23-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են […]

Կփակվի՝ Կասկադից դեպի օպերա նայող գեղեցիկ տեսարանը. Ժամանակ

՛՛Ժամանակ՛՛ թերթը գրում է. Կիրակի վաղ առավոտից ՛՛Սան տաֆե՛՛ սրճարանի անմիջական հարևանությամբ ակտիվ շինարարական աշխատանքներ էին ընթանում: Հակառակ բանվորների հավաստիացումներին, թե տեղում միայն սալիկապատման աշխատանքներ են կատարվում, առաջին հայացքից էլ հասկանալի էր, որ ինչ-որ նոր շինություն է կառուցվում, բետոնապատվում է տարածքը, և որն ավարտվելուն պես փակվելու է Կասկադից դեպի օպերա նայող գեղեցիկ տեսարանը:  Երգիչ, երգահան […]

Սուտ մատնություն՝ սեռական շահագործման մասին. Առավոտ

՛՛Առավոտ՛՛ թերթը գրում է. Երեկ Գագիկ Ավետիսյանի նախագահությամբ շարունակվեց  Զոյա Զարգարյանի գործով վերաքննիչ բողոքի քննությունը:Նա մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի1-ին կետով և դատապարտվել ազատազրկման 2 տարի ժամկետով: ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչություն Զոյա Աշոտի Զարգարյանը հաղորդում է տվել: Այս տարվա մայիսին Վահագն Վարդանյանի և Գոհար Կիրակոսյանի կողմից […]

Էներգետիկ համակարգի խնդիրները խորացել են. Հայոց աշխարհ

՛՛Հայոց աշխարհ՛՛ թերթը գրում է. Տեւական ժամանակ սառեցված հայ-իրանական տնտեսական ծրագրերը, որոնք վերջին տարիներին ոչ մի կերպ չէր հաջողվում տեղից շարժել, վերջապես սկսել են ակտիվանալ։ Սառույցը սկսել է շարժվել ոչ միայն հայ-իրանական էներգետիկ համագործակցության ոլորտում, այլեւ Հայաստանի էներգետիկ համակարգում։ Վերջին տարիներին այստեղ դարձյալ ի հայտ են եկել խնդիրներ, որոնք ոչ միայն լուծում չեն ստացել, այլեւ […]

Եռյակը չի կողմնորոշվում. Հրապարակ

Ըստ “Հրապարակ”-ի, ոչիշխանական եռյակը դեռ հստակ որոշում չունի, թե երբ է վերադառնալու Ազատության հրապարակ: Երեկ ՀԱԿ ներկայացուցիչ Սամվել Աբրահամյանը դեկտեմբերի 10-ին հանրահավաք եւ երթ անելու իրազեկում է ներկայացրել քաղաքապետարան: Իրազեկումներ է ներկայացրել նաեւ “Ժառանգության” փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը` դեկտեմբերի 5,6,7-ին Ազատության հրապարակում հանրահավաքներ անցկացնելու մասին: Սակայն հանրահավաքների հետ կապված հստակ որոշում չկա:  Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՀոկտեմբերիԴեկտեմբերի

Ամենաընթերցված