10 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Լուրեր: Նոյեմբերի 28, 2014

Գազը կթանկանա. տնտեսագետ

՛՛Մենք ներմուծող երկիր ենք, եթե դրամի արժեզրկում է տեղի ունենում, ներմուծումը թանկանում է, ծախսատար է դառնում”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը: Ըստ նրա՝ չպիտ մոռանանք նաև, որ մենք էներգակիրներ ներմուծող երկիր ենք, և կարելի է ենթադրել, որ կթանկանան նաև էներգակիրները, մասնավորապես գազը: Դիտարկմանը, որ խոստացել էին, որ մի քանի տարի գազը չի թանկանալու, նա […]

Թեժ գծով՝ 174 հեռախոսազանգ

Նախորդ շաբաթ Երեւանի քաղաքապետարանի կենտրոնական ապարատի թեժ գծերով ստացվել է 174 հեռախոսազանգ: Շաբաթվա սկզբի տվյալներով՝ դրանցից 89-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 85 հեռախոսազանգերի դեպքում բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են, որից հետո կստանան համապատասխան լուծումներ: Մայրաքաղաքի վարչական շրջաններում թեժ գծերի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 61 հեռախոսազանգ, որոնցից 33-ին  լուծում է տրվել, իսկ […]

ՀՀ հարկադիր կատարման ծառայության պատվիրակությունը Փարիզում հանդիպումներ է ունեցել արտասահմանյան գործընկեր ծառայությունների ներկայացուցիչների հետ

Փարիզում երկօրյա աշխատանքային այցի ընթացքում ՀՀ հարկադիր կատարման ծառայության պատվիրակությունը՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի գլխավորությամբ, առանձին աշխատանքային հանդիպումներ է ունեցել որոշ արտասահմանյան գործընկեր ծառայությունների պատվիրակությունների, մասնավորապես` Հունաստանի դատական կատարողների միության եւ Սերբիայի դատական կատարողների ազգային պալատի պատվիրակությունների հետ, որոնց շրջանակում քննարկվել են փոխգործակցության խորացման եւ հետագա զարգացման հեռանկարները: Հունաստանի դատական կատարողների […]

Տղամարդը կտրել է ընկերոջ սեռական օրգանն ու այն տվել իր շանը

Մեքսիկայում սարսափելի միջադեպ է տեղի ունեցել: 25-ամյա Մարիո Ռեյեսը սպանել է իր ընկերոջը, ապա կտրել նրա սեռական օրգանն ու տվել իր շանը, որ նա ուտի, գրում է The Daily Star-ը: Մարդասպանն իր շան հետ եկել է ընկերոջ՝ Էրնանդես Բանդեի տուն՝ գիշերելու: տղամարդիկ ալկոհոլ են օգտագործել, ապա սկսել են վիճել: Մարդասպանն ավելի ուշ ասել է, որ […]

ԲՀԿ-ն սիրով կհրապարակի

Henaran.am-ը փորձեց Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր,   կուսակցության խոսնակ Տիգրան Ուրիխանյանից ճշտել, թե ինչու է հետաձգվել կուսակացության նոյեմբերի 28-ի նիստը: “Իսկ ո՞վ է ասել, որ հետաձգվել է կամ նի՞ստ է եղել, թե ոչ”,-հարցին հարցով պատասխանեց պատգամավորը: -Չի՞ եղել որեւէ նիստ փաստորեն,-ճշտեցինք մենք: -Իմ իրավասության սահմաններում միայն կասեմ, եթե հրապարակելու բան ունենանք, անպայման սիրով կհրապարակենք,-մեր հեռախոսազրույցը […]

ՍԴՀԿ վարչության անդամները վարչապետի մոտ էին

 Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ Հակոբ Տիգրանյանին, փոխատենապետ, Լիբանանի խորհրդի անդամ Սեպուհ Գալփակյանին եւ ՍԴՀԿ վարչության անդամ Գեւորգ Պերկուպերկյանին:    Ողջունելով հյուրերին՝ վարչապետը կարեւորել է ավանդական այս կուսակցության դերը համազգային նշանակություն ունեցող գործընթացներում եւ կառավարության անունից համագործակցությունը շարունակելու պատրաստակամություն հայտնել: ՍԴՀԿ ներկայացուցիչները ողջունել են ՀՀ կառավարության կողմից տարբեր […]

Զարուհին ու “Ժառանգություն”-ը սկսում են

“Ժառանգություն” խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը Հ1 հեռուստաընկերության “Խորհրդարանական շաբաթ” հաղորդման շրջանակում “Սիրելի հայրենակիցներ,  խորհրդարանական երեք խմբակցությունների համագործակցության արդյունքում  ձեզ այդպես էլ  չներկայացվեց  ամբողջական իշխանափոխության միասնական գործողությունների առաջարկ եւ իրականացման ժամանակացույց: Քաղաքական վիճահարույց ընթացքը անհրաժեշտություն է առաջացրել խմբագրելու  մեր պայքարի  քաղաքական  մարտավարության,  ռազմավարության, համագործակցության եւ դիմադրական էներգիայի հզորացման հարցերը։   Միասնական հրապարակի առջեւ քաղաքական գործիչների գործողությունները […]

Հանրապետությունում ձյուն է տեղում

ՀՀ  տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 28-ին՝ ժամը  17:30-ի  դրությամբ՝   Ստեփանավանի,  Տաշիրի, Մարտունու,    Վարդենիսի,  Ջերմուկի  ինչպես նաեւ   Վարդենյաց   եւ Սարավանի լեռնանցքներում տեղում է  թույլ  ձյուն: Վարդենյաց լեռնանցքում  (Մարտունու կողմից ) տեղ- տեղ  մերկասառույց է: Անվտանգ  երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են  աղով, ավազով  մշակման աշխատանքներ: Միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՀոկտեմբերիԴեկտեմբերի