10 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Լուրեր: Նոյեմբերի 18, 2014

Թուրքիայի խորհրդարանի նախագահն անհանգստացած է 2015-ի հայկական արշավներից

Թուրքիայի ազգային մեծ ժողովի նախագահ Ջեմալ Չիչեքը մեջլիսում անցկացված միջոցառումներից մեկի  ժամանակ խոսել է 2015 թվականի կարևորության մասին, գրում է Ermenihaber.am-ը: Միջոցառման ժամանակ Չիչեքը պատասխանել է  լրագրողների հարցերին: Չիչեքը հայտնել է, որ հայկական սփյուռքը 2015-ին  մեծ  արշավ է սկսել Թուրքիային ցեղասպանության հարցագործ ներկայացնելու համար: «2015 թվականը շատ կարևոր տարի է: Թուրքիային սևացնելու արշավներ են լինելու: […]

Գալուստ Սահակյանը՝ առանց կանանց. Ժողովուրդ

“Ժողովուրդ”-ի տեղեկություններով,  ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը որոշել է նոյեմբերի 23-ին Փարիզ մեկնել առանց կին պատգամավորների ուղեկցության: Շաբաթ օրը թերթը գրել է, որ Փարիզ մեկնող խորհրդարանական պատվիրակության կազմը դեռեւս հստակեցվում է:  Իսկ մինչ այդ ՀՀԿ խմբակցության կանանց միջեւ “անողոք” մրցակցություն է ծավալվել՝ նորաձեւության մայրաքաղաք մեկնող պատվիրակության կազմում ընդգրկվելու համար: Իհարկե, պատվիրակության վերջնական “ցուցակը” դեռեւս պատրաստ չէ, […]

ՀՅԴ-ն կբացի խոհանոցը. Իրավունք

Ըստ ՀՅԴ-ին մոտ կանգնած աղբյուրի՝ առաջիկայում սպասվում է, որ դաշնակցականներն ասուլիս են հրավիրելու եւ հրապարակելու որոշ “խոհանոցային” մանրամասներ այն ժամանակահատվածի մասին, երբ “եռյակը” դեռեւս “քառյակ” էր: Մասնավորապես սպասվում են ուշագրավ դետալներ՝ հատկապես Լեւոն Տեր-Պետրոսյանի ներքին ինտրիգների եւ բոլորին օգտագործելու փորձերի մասին: Ասում են, թե լինելու են նաեւ մանրամասներ, թե ԼՏՊ-ն սերտորեն գործակցելով Վարդան Օսկանյանի հետ, […]

Պաժառ են ընկել մեր հաջողությունից. Կարեն Ավագյան

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Կարեն  Ավագյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.  “Ուսանողությանը նվիրված համերգը անցավ աննախադեպ լավ։ Շնորհակալություն մեր ընկերներին, ուսանողներին, երիտասարդներին, ովքեր լիաթոք ուրախացան՝ օրն իրապես տոն դարձնելով։ Երբեւէ մարզահամերգային համալիրն այդքան թվով մարդ չէր ընդունել։ Ինչ-որ մարդիկ անհասկանալի հանգամանքներ են կապում համերգի հետ։ Տարածված լուրերը ոչ մի առնչություն չունեն ոչ […]

Կնշանակվի փորձ ունեցողը. Չորրորդ իշխանություն

“Չորրորդ իշխանության” տեղեկություններով՝ եվրոպական կառույցներում տրամադրված են չհաստատել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայաստանյան մրցութով անցած ՄԻԵԴ դատավորի թեկնածուին։ Թերթը հիշեցնում է,  որ ՀՀ կողմից ներկայացվող ՄԻԵԴ–ի դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրված թեկնածուների մրցույթում հաղթող ճանաչված անձինք երեքն էին՝ Արմեն Հարությունյանը, Արայիկ Ղազարյանը եւ Նելլի Հարությունյանը։ Թերթի աղբյուրներով, Հայաստանի իշխանություններն այս անգամ չեն կարողանալու “սղացնել” իրենց […]

“Քարֆուրը” սկսել է. Հայկական ժամանակ

  Ըստ “Հայկական ժամանակ”-ի, չնայած Երեւանում “Քարֆուր” հիպերմարկետի բացումը հայտարարված է 2015թ. հունվարին, ֆրանսիական ընկերությունը “Երեւան մոլում” իրեն հատկացված տարածքում մի քանի օր է առեւտուր է կազմակերպում։ “Քարֆուրը” մոտ 40 քմ տարածքում տոնածառեր եւ ամանորյա խաղալիքներ է վաճառքի հանել։ Ընկերության աշխատակիցները թերթին հայտնել են, որ ինչպես հայտարարված է, “Քարֆուր” հիպերմարկետը բացվելու է հունվարի վերջին, պարզապես Ամանորի […]

Կարեն Անդրեասյանն ու փոքրամասնությունները. Իրավունք

Ըստ “Իրավունք”-ի, քաղաքական-կրոնական եւ ազգային խմբերի` Ադրբեջանի փախստականնե­րի լիազոր ներկայացուցիչների համա­կարգող խորհրդի քարտուղար Էդուարդ Պլատովը օրերս տեղի ունեցած կլոր սեղան- քննարկման ժամանակ ուշագրավ դիտար­կում արեց: Մասնավորապես, անդրադառնա­լով ՄԻՊ-ի գրասենյակին՝ պարոն Պոլատովը նշեց. “Ես աշխատել եմ Մարդու իրավունքնե­րի գրասենյակում եւ զբաղվում էի փոքրամաս­նությունների հարցերով: Հետաքրքիր էր այն, որ այն ժամանակ’ Լարիսա Ալավերդյանի, Արմեն Հարությունյանի օրոք, օմբուդսմենի […]

Գագիկ Նիկոլայիչը “ղաչաղ” է դառնում.Իրատես de facto

“Իրատես de facto”-ն գրում է.   ԲՀԿ-ն հայոց քաղաքական մշակութաբանության մեջ շարունակում է նոր անդաստաններ “կերտել”: Այսպես շարունակվելու դեպքում պատեհ է դիմել”քեռի Գինեսին”` յուր “կարմիր” գրքում սերունդների համար ԲՀԿ-ին եւ յուր սատելիտներին տեղ տալու` հողատարածք հատկացնելու համար: Ինչո՞ւ:  ա) Քանզի սույն իդեոլոգիկ (իմա` գաղափարական, այլ բան չհասկանաք) կուսակցությունը մի կողմից` հանդիպում է “նախագահ ջանի” հետ, առանց […]

Հրանուշ Հակոբյանի շատախոսությունը. Ժողովուրդ

“Ժողովուրդ”-ին հայտնի դարձավ, որ ՀՀ սփյուռքի նախարարությունն այս տարվա հոկտեմբերին միայն բջջային հեռախոսների ծառայություններից օգտվելու համար բջջային կապի օպերատորին փոխանցել է ավելի քան մեկ միլիոն դրամ: Հաշվի առնելով այն փաստը, որ նախարարության պաշտոնյաներն օգտվել են “ԱրմենՏելի” (ապրանքանիշը՝ “Բիլայն”) ծառայություններից, իսկ վերջինիս սակագները ամենացածրն են, կարելի է ասել, որ սփյուռքի նախարարությունում շատախոսների պակաս չկա: Նրանք շրջում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՀոկտեմբերիԴեկտեմբերի