10 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Լուրեր: Նոյեմբերի 5, 2014

Փոխվարչապետի եւ Վայոց ձորի մարզպետի պաշտոնների ամենահավանական թեկնածուները. Հրապարակ

“Հրապարակը” գրում է, որ Կառավարությունում առկա թափուր պաշտոնների նշանակման հարցը ձգձգվում է՝ մասամբ պայմանավորված նաև կառավարության անդամների հաճախակի դարձած արտերկրյա գործուղումներով: “Փոխվարչապետի, տարածքային կառավարման նախարարի և Վայոց Ձորի մարզպետի պաշտոնները դեռ զբաղեցված չեն: Երեկ կառավարության մեր աղբյուրներից տեղեկացանք, որ վաղվա նիստում կլուծվի Վայոց Ձորի մարզպետի հարցը: Ինչպես և գրել էինք, կնշանակվի Վայքի քաղաքապետ Հարություն Սարգսյանը, […]

Չեմ շարժվում Հայաստանի հրահանգներով. Ազնավուրը՝ թուրքական թերթին

Թուրք պրոդյուսեր Էրքան Օզերմանը Փարիզում հանդիպել և զրուցել է աշխարհահռչակ շանսոնյե, Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրի հետ, գրում է civilnet.am-ը: Հանդիպմանը, որին ներկա է եղել նաև Ֆրանսիայում Թուրքիայի դեսպանը, Ազնավուրին հանձնվել է «Ոսկե սոսի» մրցանակը: Հարցազրույցի որոշ հատվածներ հնարավոր է` հայ ընթերցողի շրջանում տարակուսանք առաջացնեն: Չի բացառվում, որ դրանք թուրքական մամուլի խեղաթյուրման հետևանք են, թեև […]

“Դիակը ձեզ հերիք չի՞…”. ինչից է մահացել նոր զորակոչված զինվորը. Ժամանակ

“Ժամանակը” գրում է. “Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արթուր Մկրտչյանի նախագահությամբ շարունակվեց չորս բժիշկների գործը, ովքեր մեղադրվում են իրենց ծառայության նկատմամբ ցուցաբերած անփութության համար, որն անզգուշությամբ ծանր հետևանքներ է առաջացրել: Ծանր հետևանքը եղել է զինվորի մահը. 2012 թվականի դեկտեմբերի 21-ին նորակոչիկ Նորայր Սահակյանը հոսպիտալում մահացել է… Ամբաստանյալի աթոռին են չորս երիտասարդ բժիշկներ: […]

Տնօրենները խնայում են երեխաների առողջության հաշվին. Չորրորդ իշխանություն

 “Չորրորդ իշխանությունը” գրում է, որ այս օրերին իրենք ահազանգեր են ստանում Երեւանի  տարբեր դպրոցներից այն մասին, որ դասասենյակները ցուրտ են, երեխաները մրսում են, մինչդեռ ջեռուցումը դպրոցներում միացվելու է նոյեմբերի 15–ից։ “Երեւանի քաղաքապետարանը սակայն, այս խնդրին իրավիճակային լուծում է տվել։ Դպրոցի տնօրենները զգուշացված են, որ կարող են առավոտյան դասասենյակներում էլեկտրական սարքեր՝ “պլիտաներ” միացնել եւ կոտրել սենյակի […]

Հրայր Թովմասյանը պաշտոնա՞նկ կարվի. Ժողովուրդ

 “Ժողովուրդը” գրում է, որ իրենց տեղեկություններով՝ ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանն առաջիկայում կարող է պաշտոնանկ արվել. ԱԺ-ում նրա ծավալած գործունեությունը նախագահականում լուրջ քննարկումների առիթ է դարձել: “Բանն այն է, որ Հ. Թովմասյանը ԱԺ աշխատակազմի ղեկավար նշանակվելուց հետո գործնականում մեկ բանով է աչքի ընկել՝ տարբեր ձևերով փորձել է բարդացնել խորհրդարանի աշխատանքները լուսաբանող լրագրողների աշխատանքային պայմանները: Արդյունքում՝ […]

Նախկին նախագահի վերադարձի շուրջ. Հայկական ժամանակ

 “Հայկական ժամանակը” գրում է, որ լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը այդ պաշտոնին վերադառնալու պլաններ ունի: “Մասնավորապես, մտադիր է թեկնածու առաջադրվել 2017 թ. ԼՂՀ նախագահական ընտրություններին: Ղուկասյանի շրջապատի ներկայացուցիչները պնդում են անգամ, թե այս հարցը համաձայնեցված է Հայաստանի իշխող վերնախավի ներկայցուցիչների հետ: Նման խոսակցությունները, սակայն, բավական նյարդային են ընկալվում Ղարաբաղում, որովհետեւ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՀոկտեմբերիԴեկտեմբերի