08 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

Հրայր Թովմասյանը պաշտոնա՞նկ կարվի. Ժողովուրդ

 “Ժողովուրդը” գրում է, որ իրենց տեղեկություններով՝ ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանն առաջիկայում կարող է պաշտոնանկ արվել. ԱԺ-ում նրա ծավալած գործունեությունը նախագահականում լուրջ քննարկումների առիթ է դարձել:

“Բանն այն է, որ Հ. Թովմասյանը ԱԺ աշխատակազմի ղեկավար նշանակվելուց հետո գործնականում մեկ բանով է աչքի ընկել՝ տարբեր ձևերով փորձել է բարդացնել խորհրդարանի աշխատանքները լուսաբանող լրագրողների աշխատանքային պայմանները: Արդյունքում՝ ԱԺ աշխատակազմի և ընդհանրապես խորհրդարանի ղեկավարության և լրագրողների հարաբերությունները վերջին շրջանում բավական լարվել են: Եթե Թովմասյանը կարճ ժամկետում չկարողանա լրագրողների հետ իր հարաբերությունները կարգավորել, և նրա անձի նկատմամբ դժգոհությունները շարունակվեն, ապա նա իր պաշտոնում երկար չի մնա:

Թովմասյանի հնարավոր պաշտոնանկության վերաբերյալ “Ժողովուրդ”-ի հարցին ԱԺ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության ղեկավար Արսեն Բաբայանը երեկ պատասխանել է. “Ես ենթադրություններին չեմ կարող արձագանքել””,– գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ