11 Մայիսի, Saturday, 2024
KFC

“Դիակը ձեզ հերիք չի՞…”. ինչից է մահացել նոր զորակոչված զինվորը. Ժամանակ

“Ժամանակը” գրում է. “Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արթուր Մկրտչյանի նախագահությամբ շարունակվեց չորս բժիշկների գործը, ովքեր մեղադրվում են իրենց ծառայության նկատմամբ ցուցաբերած անփութության համար, որն անզգուշությամբ ծանր հետևանքներ է առաջացրել:

Ծանր հետևանքը եղել է զինվորի մահը. 2012 թվականի դեկտեմբերի 21-ին նորակոչիկ Նորայր Սահակյանը հոսպիտալում մահացել է…

Ամբաստանյալի աթոռին են չորս երիտասարդ բժիշկներ: 42-ամյա Կարեն Ջուլհակյանը կոչումով մայոր է, ՊՆ հավաքակայանի բուժկետում եղել է հերթապահ բժիշկ: 28-ամյա Վարուժան Մանասյանը ծառայել է ՊԲ հավաքակայանում որպես բուժկետի պետ-բուժակ, կոչումով ենթասպա է: 31-ամյա Մհեր Դավիդյանցը ծառայության մեջ է գտնվել ՊԲ զորամասում որպես բաժանմունքի պետ, կոչումով լեյտենանտ է: 29-ամյա Արկադի Չախոյանը ծառայության մեջ է եղել ՊԲ զորամասում՝ որպես թերապևտիկ բաժանմունքի ավագ օրդինատոր, կոչումով լեյտենանտ է:

Ամբաստանյալ բժիշկների խափանման միջոցը ստորագրությունն է չհեռանալու մասին: Դատարանում ցուցմունք տվեց Սահակ Օհանյանը՝ կայազորային զինվորական հոսպիտալի պետը: Դեպքի պահին նա եղել է այն հոսպիտալի պետը, ուր ընդունվել է տուժողը, և որտեղ նա մահացել է:

Սահակ Օհանյանն ասաց, որ հիվանդին ընդունել է բժիշկ Չախոյանը, նախնական զննում է կատարել, ախտորոշել է՝ հետպատվաստային ռեակցիա, նախնական նշանակումներ են արվել, և հիվանդը տեղափոխվել է հոսպիտալի ինֆեկցիոն բաժանմունք, որտեղ նրա վիճակը շեշտակի կերպով վատացել է:

Օրը շաբաթ է եղել, հոսպիտալում հերթապահ բժիշկը եղել է վերակենդանացման բաժանմունքի պետը, ով էլ ահազանգել է Սահակ Օհանյանին, երբ նորակոչիկի վիճակը կտրուկ վատացել է: Հերթապահ բժիշկը Նորայրին տեղափոխել է վերակենդանացման բաժանմունք, շտապ միջոցներ է ձեռնարկել վերակենդանացման ուղղությամբ, այդ ընթացքում հոսպիտալ է հասել Սահակ Օհանյանը: Նա մեքենա է ուղարկել ինֆեկցիոն բաժանմունքում Նորայրի բուժող բժիշկ Դավիդյանցին և այլ մասնագետների հոսպիտալ հասցնելու համար: Քանի որ այդ օրը շաբաթ է եղել, բժիշկներն աշխատել են մինչև ժամը 14-ը:

Վկան ասաց, որ տեսնելով՝ հիվանդի վիճակը շատ վատ է, զեկուցել է իր վերադասին: Միաժամանակ գիշերվա ժամը 3-4-ին հանձնարարել է Նորայրի հիվանդության պատմությունը կարգի բերել: Որ Նորայրի հիվանդության պատմությունը լրացվել է այն ժամանակ, երբ նա արդեն շատ ծանր վիճակում էր, այլ ոչ թե նրա բուժումն իրականացնելուն զուգընթաց, վկա Օհանյանը բացատրեց այսպես. «Հիվանդության պատմությունը լրացվել է ընթացքում… Երբ դրված է լինում հիվանդի կյանքի հարցը, անհնար է, որ բուժող բժիշկը մի ձեռքով հիվանդի կյանքը փրկի, մյուսով հիվանդության պատմությունը լրացնի…””,- գրում է թերթը:

Շարունակությունը` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ