23 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 2014

Որ ոլորտներն են լինելու հակակոռուպցիոն ծրագրի առաջնահերթությունները

Այսօր ՀՀ կառավարությունն իր նիստում ընդունված որոշմամբ հաստատել է ՛՛Հանրային կառավարման համակարգում կոռուպցիայի դեմ պայքարի՛՛ հայեցակարգը: Հայեցակարգը կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ՀՀ կառավարության իրականացրած քաղաքականության շարունակականությունն ապահովող փաստաթուղթ է: Հայեցակարգի նախագիծը նախապատրաստվել է Հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի հանձնաժողովի շրջանակներում ձևավորված աշխատանքային խմբի կողմից: Աշխատանքային խմբում ընգրկվել են ՀՀ կառավարության, այլ պետական մարմինների ներկայացուցիչներ, փորձագետներ, ինչպես նաև […]

Փոփոխություն Ընտրական օրենսգրքում

Այսօրվա նիստում գործադիրը հավանություն է տվել ՀՀ ընտրական օրենսգրքում լրացում կատարելու օրենքի նախագծին, որը մշակվել է ի կատարումն Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի (ԳՐԵԿՈ) առաջարկության: ՀՀ ընտրական օրենսգիրքը չի սահմանում կառուցակարգ առ այն, որ կուսակցության ներկայացրած հաշիվները չի վերանայի նույն կուսակցության ներկայացրած աուդիտորը: ԳՐԵԿՈ-ն Հայաստանի իշխանությանը կոչ է արել մինչև 2014թ. հունիսի 30-ը […]

Դանակահարված քաղաքացուն մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային

Ապրիլի 10-ին, ժամը 09.52-ին ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում` Սրբ. Սարգիս  եկեղեցու մոտակայաքում, նկատել են դանակահարված քաղաքացու. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը: Փրկարարները դանակահարված քաղաքացուն մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:

Ֆիզկուլտի աղջիկների հավաքականը կմասնակցի Եվրոպական համալսարանական մարզական խաղերին

Ապրիլի 8-9-ը Հայաստանի ուսանողական 15-րդ մարզական խաղերի շրջանակներում կայացել է սեղանի թենիսի մրցաշարը, որին մասնակցել են տղաների 12 եւ աղջիկների 8 թիմեր՝ ՀՀ տարբեր բուհերից։ Ընդհանուր առմամբ, ուժերը չափել է շուրջ 80 ուսանող՝ ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ՝ ոչ պրոֆեսիոնալ։ Տղամարդկանց թիմային հաշվարկում առաջինը Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտն էր, երկրորդ հորիզոնականում՝ Վանաձորի մանկավարժականը, երրորդում՝ Հայաստանի […]

Ադրբեջանում հայտնված հայ երիտասարդն այսօր կվերադարձվի Հայաստան. APA.az

Ակնկալվում է, որ հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում Ադրբեջանի սահմանը հատած Հայաստանի քաղաքացի Արսեն Խոջայանն այսօր կվերադարձվի Հայաստանին: Այս մասին գրում է ադրբեջանական APA.az-ը։ Ադրբեջանի զինծառայողների, գերիների եւ անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովի քարտուղար Շահին Սայիլովը հայտարարել է, որ այժմ Միջազգային Կարմիր խաչի աշխատակիցները Ղազախի շրջանում բանակցում են հայկական կողմի հետ։ Հիշեցնենք, որ Արսեն Խոջայանը […]

Մաքսային միությանն ընդառաջ. փոփոխվում են

ՀՀ կառավարության այսօրվա նիստում հաստատվել է էլեկտրոնային կառավարման ռազմավարական ծրագիրը, որի մշակման հիմք են հանդիսացել ՏՏ ոլորտի զարգացման և էլեկտրոնային հասարակության ձևավորման վերաբերյալ կառավարության ընդունած նախորդ որոշումները: Համաձայն 2013թ. դեկտեմբերի 24-ին ստորագրված Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության ճանապարհային քարտեզի՝ նախատեսվում է ինտեգրված համակարգի ազգային սեգմենտի և էլեկտրոնային եղանակով տեղեկատվության փաստաթղթավորման ընդհանուր […]

Կառավարության նիստը վարում է Արմեն Գևորգյանը

Քիչ առաջ մեկնարկեց Կառավարության հերթական նիստը: Նկատենք, որ սա նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականից հետո առաջին նիստն է: Նիստն, ի դեպ, վարում է փոխվարչապետի պաշտոնակատար Արմեն Գևորգյանը, ում վրա մինչև հաջորդ վարչապետի նշանակումը դրված են վարչապետի լիազորությունները: 

Անորոշ ժամանակով դադարեցվել է ջրամատակարարումը

՛՛Երևան Ջուր՛՛ ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ ապրիլի 10-ի առավոտյան ժամը մոտ 05:00-ին Չարենցի փողոցի վրա ջրագծի վթարի պատճառով անորոշ ժամանակով դադարեցվել է Կենտրոն վարչական շրջանի Չարենցի 68-ից բարձր, Նար-Դոսի 30-ից բարձր, Սայաթ-Նովայի 33-ից բարձր, Զավարյան 40-ից բարձր, Վարդանանց 20-ից բարձր, Տիգրան Մեծի 23-31 համարների, Ե.Քոչարի, Կորի, Արհեստավորների, Աղյուսագործների, Վրացյան, Քաջազնունու, Քրիստափորի, Ռոստոմի, Տոլստոյի, Շահինյան, Այգեստանի 1-8 […]

Փոփոխական եղանակ

Ապրիլի 10-ին, 11-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: 12-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավային` 2-7մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 10-14-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով: 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՄարտիՄայիսի

Ամենաընթերցված