09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Մարտի 2014

Վրաստանի դատախազությունը Սահակաշվիլիին կհարցաքննի` նախկին վարչապետի մահվան գործով

Վրաստանի գլխավոր դատախազությունը նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին հրավիրել է հարցաքննության` 2005-ին մահացած երկրի նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի գործով, գրում է РИА Новости-ն: Հարցաքննությունը տեղի կունենա մարտի 27-ին, տեղի ժամանակով ժամը 13.00-ին: Նապկին նախագահը դեռեւս չի մեկնաբանել առաջիկա հարցաքննությունն ու իր անելիքները:

”Դեմ եմ”-ը անհանզանդությամբ է սպառնում /լրացված/վիդեո/

Քիչ առաջ Ազատության հրապարակում մեկնարկեց ‘’Դեմ եմ’’ նախաձեռնության հանրահավաքը: Հանրահավաքն սկսեց խմբի անդամ Դավիթ Մանուկյանը` նշելով, որ հանարահավքի ընթացքում ելույթ են ունենալու ՀՀ քաղաքացիներ, ապա լինելու է երթ Մաշտոցի պողոտայով, ապա վերադառնալու են Ազատության հրապարակում մեկ մարդու նման: Ապա նշվեց, որ նախաձեռնությանը միացել են նաև մի խումբ սփյուռքահայեր: Նախաձեռնության անդամ Կարեն Հովհաննիսյանը ելույթում նշեց, որ […]

“Կարևոր հարցերը թողած` թոշակի դեմ են պայքարում, ջանդամը թոշակը” /ֆոտո, վիդեո

Ազառտության հրապարակում քիչ հետո կմեկնարկի ”Դեմ եմ”-ի հանրահավաքը: Հիշեցնենք, նախաձեռնող խումբը դեմ է Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին: Henaran.am-ը նախքան հանրահավաքի սկսելը զրուցեց հրապարակում հանրահավաքի մեկնարկից 1 ժամ ավելի վաղ հավաքված մարդկանց հետ: Նրանցից ոմանք դեմ են համակարգին, մյուսներն էլ ուղղակի եկել էին հրապարակ, քանի որ իշխանափոխություն են ակնկալում: ”Եկել եմ, որ ասեմ` հարգելի կառավարություն ձեզանից […]

Բժշկական նոր կենտրոնի բացմանը մասնակցեց Սյունիքի մարզպետը /ֆոտո/

 Երեկ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը մասնակցեց  “Դանդի Փրիշս Մեթալս Կապան” ընկերության բժշկական կենտրոնի բացման արարողությունը: Բժշկական կենտրոնի կառուցման աշխատանքները սկսվել էին 2013 թվականի մարտ ամսից:  Նոր կենտրոնն իրենից ներկայացնում է 240 քմ տարածքով կառույց, որն ունի սպասասրահ, ընդունարան, բժշկական խորհրդատվությունների երկու սենյակ, բժշկական օգնության սենյակ` նվազագույնը երկու մահճակալով, արտակարգ իրավիճակների համար նախատեսված սենյակ, պահեստային մաս, […]

Նախագահն աշխատանքային այցով կմեկնի Նիդերլանդների Թագավորություն

Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 23-ին աշխատանքային այցով կմեկնի Նիդերլանդների Թագավորություն` մասնակցելու Հաագայում կայանալիք Միջուկային անվտանգության գագաթնաժողովին: Այցի շրջանակներում նախատեսվում են Նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումները Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռուտեի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Հանրապետության Նախագահը Նիդերլանդներում հանդիպում կունենա նաև տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Երկիրը էլի նորմալ չի կառավարվելու

”Նրանք, ովքեր չեն կարողացել երկիրը նորմալ կառավարել, պայքարի են դուրս եկել նրանց դեմ, ովքեր չեն կարողանում երկիրը նորմալ կառավարել: Այս հակամարտությունն ինչպես էլ ավարտվի, երկիրը էլի նորմալ չի կառավարվելու: Այդպես կշարունակվի այնքան, քանի դեռ չենք գտել այն հարցի իրական պատասխանը, թե ինչու չհաջողեցին մեր երեք նախագահներն էլ”: Գրող, հրաարակախոս Արծրուն Պեպանյանն է  այսպես կարծում: 

Արոնյան-Անանդ` մրցաշարի առաջատարների հանդիպումը/ուղիղ/

Այսօր կայանում է շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի 8-րդ տուրը: Տուրի եւ մրցաշարի կենտրոնական պարտիայում կմրցեն մրցաշարի առաջատարներ Լեւոն Արոնյանը եւ Վիշվանաթան Անանդը: Շախմատիստների առաջին պարտիայում  մրցաշարի մեկնարկում Արոնյանը սեւերով պարտվեց Անանդին, ինչից հետո Լեւոնը սկսեց շատ ավելի հաջող հանդես գալ եւ ետ բերեց կորցրածը: Պարտիային կարող եք հետեւել այստեղ: Տուրի մյուս պարտիաներում կհանդիպեն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՓետրվարիԱպրիլի

Ամենաընթերցված