21 Հունիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Մարտի 2014

Ոստիկանապետը Աստվածաշունչ նվիրեց Քաջարանի քաղաքապետին /վիդեո, ֆոտո/

Մարտի 13-ին Սյունիք կատարած աշխատանքային այցի ժամանակ, Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը արժանացավ Քաջարանի  քաղաքապետարանի “Արցախյան ազատամարտ” ոսկե մեդալի: Իր հերթին ոստիկանապետը “տակ” չմնաց. նա շնորհավորեց Քաջարանի քաղաքապետ Վարդան Գեւորգյանին ծննդյան օրվա առթիվ եւ նվիրեց Աստվածաշունչ: Ի դեպ, Վարդան Գեւորգյանը Գասպարյանի մարտական ընկերն է: ՀՀ ոստիկանապետի սյունիքյան այցի մանրամասները մեր գործընկեր՝ “Խուստուփ ԹԻՎԻ”-ի տեսանյութում:

Երկվորյակները մահացել են միեւնույն ճանապարհի վրա` 18 տարվա տարբերությամբ

Իլլոնեյսում 29-ամյա Սառա Սանագանը մահացել է ավտոճանապարհային պատահարի արդյունքում: Նա մահացել է միեւնույն ճանապարհի վրա` մի քանի մետրի տարբերությամբ, որտեղ 18 տարի առաջ մահացել էր Սառայի երկվորյակ քույրը: Քերին մահացել էր 1996 թվականին, երբ ընդամենը 11 տարեկան էր: Այն ժամանակ նրան վրաերթի էին ենթարկել:

“Միմին” օգնում է՝ գոյատևել /վիդեո/

Չգիտես ինչու վերջերս շների թեման մեր խմբագրությունում ակտիվացել է: Այսօր էլ “Միմին” էր Henaran.am-ի խմբագրություն: Նա ծաղկեզամբյուղը դրեց դռների մոտ և կամացուկ հաչաց: Թե ինչ էր ուզում ասել Միմին` լավ չհասկացանք, բայց քիչ հեռվում կանգնած տղամարդը, որը հավանաբար նրա տերն էր ասաց. “Աշխարհի ամենալավ շնիկն է Միմին, նա 4 տարեկան է և արդեն 2 տարի ինձ […]

Մարտի 22-ին մայդանը չի՞ բացառվում

՛՛Չեմ կարծում, որ դրանով է պայմանավորված, չեմ էլ բացառում: Բոլոր դեպքերում մեր գործողությունները չեն կասեցվելու, անկախ նրանից նիստեր կլինեն, թե ոչ և Ազգային ժողովի ամբիոնի օգտագործման տարբեր ձևեր կան, այդ թվում արտահերթ նիստ հրավիրելը՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը` մեկնաբանելով տեսակետը, թե ԱԺ նիստերի օրերը փոփոխվել են, քանի որ փորձում են […]

Կրքոտ երկրպագուհին սիրելի ֆուտբոլիստների խաղին մերկացել է /վիդեո/

Իտալական ”Նապոլի” ֆուտբոլային ակումբի կրքոտ երկրպագուհի Մարիկա Ֆրուսցիոն դիտել է իր սիրելի թիմի եւ ”Ռոմայի” միջեւ հանդիպումը մերկ: Միգուցե դա է օգնել իր սիրելի թիմին հաղթել 1-0 հաշվով, կատակում են մասնագետները: 

Երեխային պանրով բուտերբրոդի համար դուրս են արել մանկապարտեզից

Օնտարիոյում երկու տարեկան աղջնակին դուրս են արել մանկապարտեզից, քանի որ նա իր հետ պանրով բուտերբրոդ է բերած եղել: Մանկապարտեզի տնօրենն ասել է, որ իրենց մանկապարտեզում խստիվ արգելված է կողմնակի սնունդը: Պատճառն այն է, որ երեխաներից շատերը սննդային ալերգիա ունեն, եւ դրսից բերված սնունդը կարող է վնասել նրանց:

“Նա ով ա…. “. պատգամավորը հունից դուրս եկավ /վիդեո/

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը նյարդայնացավ: Նրան զայրացրեց այն հայտարարությունը, որ Ազատ Արշակյանը կարծում է, թե’ Ռուսաստանն է թելադրում թե Հայաստանի  իշխանությանը, թե’ ընդդիմությանը: “Ազատ Արշակյանն ով ա, որ ես իրա ասածները մեկնաբանեմ”,- հունից դուրս եկավ  Բադեյանը: Շարունակությունը տեսանյութում:

Վլադիմիր Գասպարյանը հասավ Սյունիք /ֆոտո/

Հ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը այսօր Սյունիք կատարած այցի շրջանակում նախ աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց ոստիկանության մարզային վարչությունում, այնուհետեւ Սյունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում Վ. Գասպարյանը հանդիպում ունեցավ մարզպետ Վահե Հակոբյանի, մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների, քաղաքային եւ գյուղական համայնքների ղեկավարների եւ կրթական հաստատությունների տնօրենների հետ: ՀՀ Սյունիքի մարզպետ Վ. Հակոբյանը ողջունեց ոստիկանապետի այցը Սյունիքի մարզ, նշելով, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՓետրվարիԱպրիլի