07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Փետրվարի 28, 2014

Քառօրյա այլևս չի՞ լինի

ԱԺ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն այսօր ԱԺ-ում ճեպազրույցների ժամին հայտարարեց, որ իրենք օրենսդրական նախաձեռնությամբ են հանդես գալու՝ ԱԺ քառօրյա ռեժիմից եռօրյայի անցնելու: ՛՛Այդ ռեժիմն ավելի բովանդակային կդարձնի մեր աշխատանքը: Երկու շաբաթ ընդմիջումը կկրճատվի մեկ շաբաթով ու կավելանա նիստերի, հարցուպատասխանների, հայտարարությունների քանակը: Գերագույն խորհդրից սկսած բավական երկար ժամանակ մինչև 2004 թվականը այս ռեժիմով ենք աշխատել՛՛,-ասաց […]

Սարկիսովը պաշտոնապես դարձավ ”Վոլգայի” ֆուտբոլիստ

Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը պաշտոնապես դարձավ ”Վոլգայի” ֆուտբոլիստ: Ռուսական ակումբի պաշտոնական կայքը հայտնում է, որ Սարկիսովը հանդես կգա 7 համարի մարզաշապիկով: 1987 թ.-ին ծնված ֆուտբոլիստը անցյալ մրցաշրջանում եւս հանդես է եկել ”Վոլգայում” եւ մասնակցել է 18 խաղի` դառնալով 3 գոլի հեղինակ: Այս մրցաշրջանում ”Ուրալում” հարձակվողը 13 խաղում դարձել է 1 գոլի հեղինակ:

Յանուկովիչը ասուլիս կտա Դոնի Ռոստովում

Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը այսօր` հունվարի 28-ին, երեկոյան 17.00-ին, մամուլի ասուլիս կտա Դոնի Ռոստովում, տեղեկացնում է INTERFAX.RU-ն: Հիշեցնենք, որ օրեր շարունակ փախուստի մեջ գտնվող Յանուկովիչը երեկ հաղորդագրություն էր տարածել, որտեղ խնդրել էր Ռուսաստանից ապահովել իր անվտանգությունը:

Մխիթարյանը ”Բորուսիա”-”Նյուրնբերգ” խաղի հավանական կազմում է

Դորտմունդի ”Բորուսիան” մարտի 1-ին սեփական հարկի տակ կընդունի ”Նյուրնբերգին”: Ակումբի պաշտոնական կայքը ներկայացրել է թիմերի հավանական մեկնարկային կազմերը: ”Բորուսիայի” կազմում ընդգրկված է Հենրիխ Մխիթարյանը: Խաղը կմեկնարկի 18.30-ին: Մխիթարյանը Գերմանիայի առաջնության 20 խաղերում դարձել է 5 գոլի եւ 5 գոլային փոխանցման հեղինակ:

Կառլեն Մկրտչյանը օգնեց ”Անժիին” հաջորդ փուլ դուրս գալ/վիդեո/

Եվրոպա լիգայի խաղարկության 1/16-րդ եզրափակիչ փուլի շրջանակներում Մախաչկալայի ”Անժին” արտագնա խաղում մրցեց բելգիական ”Գենկի” հետ: Ռուսական թիմի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը: Թիմերի առաջին խաղը ավարտվել էր գոլազուրկ 0-0 հաշվով: Այս խաղում ռուսական ակումբը կարողացավ երկու անպատասխան գնդակ ուղարկել մրցակցի դարպասը եւ դուրս գալ հաջորդ փուլ: Կառլեն Մկրտչյանը դուրս եկավ խաղադաշտ […]

Տեղ-տեղ մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ  փետրվարի 28–ին` ժամը 09:30–ի դրությամբ,  Գորիս-Սիսիան ավտոճանապարհին, ինչպես նաև Ստեփանավանի միջպետական ճանապարհի 137կմ- 141կմ հատվածում տեղ- տեղ մերկասառույց է: Սպիտակի, Ստեփանավանի, Տաշիրի,  Թումանյանի տարածաշրջաններում տեղում է  թույլ ձյուն, իսկ Տավուշի և Նոյեմբերյանի տարածաշրջաններում  մառախուղ է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են  աղով, ավազով մշակման  և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության […]

Երեւանի ջուրը կարող է թունավորվել. Հայկական ժամանակ

Ըստ “Հայկական ժամանակ”-ի, “Ռուսալ Արմենալ” ընկերությունը պատրաստվում է Հրազդանի կիրճում՝ ձեռնարկության տարածքում, արդյունաբերական թափոնների գերեզմանոց ստեղծել։ Այն նախատեսված է 10 տարվա համար եւ կզբաղեցնի 3300 քմ մակերեսով բաց տեղամաս։ Նախագիծը կարող է բնապահպանական լուրջ խնդիրներ առաջացնել, հատկապես որ գործարանը եւ ապագա գերեզմանոցը գտնվում են Արաբկիր վարչական շրջանում։ Գործարանից 500 մ հեռավորության վրա բնակելի գոտին է։ […]

Սասունն առանց Նիկոլի էլ՝ գիշերելու է

Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի վիրահատությունը չի խանգարելու ազատամարտիկ Սասուն Միքայելյանին, որպեսզի նա վաղը՝ մարտի 1-ին իրականացնի նախապես ծրագրված ակցիան: Հիշեցնենք, նրանք որոշել էին մարտի 1-ի գիշերն անցկացնել Շահումյանի հրապարակում՝ ի հիշատակ 2008թ-ի զոհերի։  “Ես գնալու եմ, երեկոյան 9-ից առավոտը 9-ը էնդեղ եմ լինելու: Խի պիտի վախենամ: Մի մոռացիր, որ ես նաեւ ֆիդայի […]

Նիկոլ Փաշինյանին վիրահատել են

Երեկ երեկոյան Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հոսպիտալացվել է “Նաիրի” բժշկական կենտրոնում, որտեղ ենթարկվել է կույրաղիքի անհետաձգելի վիրահատության։ Բժիշկները նրա վիճակը գնահատել են բավարար։ Նա շարունակում է մնալ բժիշկների հսկողության տակ։  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
ՀունվարիՄարտի