07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Փետրվարի 20, 2014

՛՛Կարֆուր՛՛-ի բացումը նախատեսված է աշնանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մայրաքաղաքի Արաբկիր համայնքում ներկա է գտնվել ՛՛Սլավմեդ՛՛ բժշկական կենտրոնի բացման արարողությանը: Հանրապետության Նախագահը շրջել է ժամանակակից պահանջներին համապատասխան կառուցված և նոր սերնդի բժշկական սարքավորումներով հագեցած կենտրոնում, ծանոթացել իրականացված աշխատանքներին, հանրությանն առաջարկվող բժշկական ծառայությունների որակին, բուժանձնակազմի և կենտրոնի ղեկավարության հետ զրուցել ՛՛Սլավմեդ՛՛-ի ընթացիկ և հետագա զարգացման ծրագրերի մասին: Բժշկական այս կենտրոնում Նախագահին […]

ԲՀԿ-ը ու ՀՅԴ-ն այս հարցում կհամագործակցեն իշխանության հետ

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցությունից հետո ԲՀԿ-խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ ԲՀԿ-ի առաջարկները ընդունվել են և իրենց խմբակցությունը կմասնակցի հանձնաժողովի  աշխատանքներին: ՛՛Մեզ համար կարևոր է, որ ընդունվի այս հանձնաժողովի ստեղծման աշխատանքների նախագիծը, իհարկե իշխանությունը շատ վատ արեց, որ մեր առաջարկը մերժեց, բայց եթե իրենք բերեցին նախագիծ, որտեղ մեր […]

Համահայկական խաղերի օտարերկրյա մասնակիցները կազատվեն մուտքի արտոնագրի պետտուրքից

Կառավարությունն իր որոշմամբ սահմանել է , որ 2014թ. փետրվարի 24-ից մարտի 2-ը կայանալիք համահայկական առաջին ձմեռային խաղերին մասնակցելու նպատակով ՀՀ ժամանող մարզական պատվիրակության անդամ օտարերկրյա քաղաքացիներն ազատվում են մուտքի արտոնագրի տրամադրման համար նախատեսված պետտուրքի վճարումից:

Պայքարը կշարունակվի, բայց ոչ Րաֆֆու առաջնորդությամբ

՛՛Նախագահական ընտրություններից մեկ տարի անց, իր համակիրների հետ ունեցած հավաքում, նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ ՛՛պայքարը դեռ շարունակվում է, և ստեղծված ճգնաժամից կարող է փրկել միայն ՛՛համազգային կոնսոլիդացիա՛՛»: ՛՛Համազգային կոնսոլիդացիայի՛՛ մասին վերջին շրջանում բավականին ակտիվ խոսում են նաև ԱԺ ոչ իշխանական ուժերը, սակայն ամբողջական պայքարում՝ Րաֆֆի Հովհաննիսյանի դերակատարությունը նախագահական ընտրություններից մեկ տարի անց, […]

Հայաստանի ազգային բրենդի ռազմավարության մշակման նպատակով ԱՄՆ-ն կհատկացնի 255 հազար դոլարի աջակցություն

Կառավարությունում վարչապետ Տիգրան Սարգսյանի ներկայությամբ ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության միջև ստորագրվել է Ազգային բրենդի մշակման աշխատանքների իրականացմանն ուղղված նվիրաբերության հուշագիր: Այն ստորագրել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, Ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատուրյանը և ԱՄՆ ՄԶԳ երևանյան գրասենյակի տնօրեն Քարեն Հիլիարդը: Այնուհետև Հայաստանի ազգային մրցունակության […]

Տղամարդը դաժան ծեծի է ենթարկել մեկ տարեկան դստերը

Սանկտ-Պետերբուրգում ձերբակալվել է Տաջիկստանի 24-ամյա մի քաղաքացի, ով մեղադրվում է 1 տարեկան դստերը դաժան ծեծի ենթարկելու մեջ: Քննությունը պարզել է, որ ազամատ Աբդուսամատովիչը, ով երեխայի կենսաբանական հայրն է, երեխային բազմիցս դաժան ծեծի է ենթարկել: Այժմ տղամարդը ձերբակալված է:

ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները Հովիկ Աբրահամյանի մոտ են

ԱԺ իշխանական և ոչ իշխանական խմբակցությունների ներկայացուցիչներն այս պահին գտնվում են ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ: Նրանք քննարկում են ՀՀԿ-ի ու ՕԵԿ-ի կողմից առաջրկված գազի հետ կապված հանձնաժողով ստեղծելու հարցը: Նշենք, որ նախորդ քառօրյային ԱԺ կոալիցիան մերժեց ոչ իշխանական ուժերի նման նախաձեռնությունը: Իսկ այսօր ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ասաց, որ իրենք որոշակի առարկումներ ունեն, […]

Ով է ընդդիմության վարչապետի թեկնածուն /վիդեո/

ԱԺ ոչ իշխանական չորս ուժերը այս քառօրյայում կառավարությանն անվստահություն չեն հայտնի, սակայն հարցը նրանց օրակարգից դուրս չի գալիս: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Հարցին, թե հրաժարական պահանջելով՝ ունե՞ն համապատասխան թեկնածու, նա արձագանքեց, որ նման շանս տրվելու դեպքում, եթե չկարողանան թեկնածուի անուն տալ, ապա այդ ժամանակ միայն իշխանության […]

Մաքսային միությանն ընդառաջ

Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածությանը ՀՀ անդամակցության շրջանակում միասնական տեղեկատվական տարածության և ինտեգրացված տեղեկատվական համակարգի ստեղծման նպատակով ՀՀ կառավարությունը նշված համակարգի ազգային սեգմենտի ստեղծման լիազոր մարմին է ճանաչել ՀՀ կառավարության աշխատակազմը: Նույն որոշման հաջորդ կետերով մաքսային ծառայությունների տեղեկատվական փոխգործակցության արդյունավետության բարձրացման նպատակով համապատասխան տեղեկատվական համակարգի ստեղծման լիազոր մարմին է ճանաչվել ՀՀ ԿԱ ՊԵԿ-ը, էլեկտրոնային […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
ՀունվարիՄարտի