08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Ով է ընդդիմության վարչապետի թեկնածուն /վիդեո/

ԱԺ ոչ իշխանական չորս ուժերը այս քառօրյայում կառավարությանն անվստահություն չեն հայտնի, սակայն հարցը նրանց օրակարգից դուրս չի գալիս:

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Հարցին, թե հրաժարական պահանջելով՝ ունե՞ն համապատասխան թեկնածու, նա արձագանքեց, որ նման շանս տրվելու դեպքում, եթե չկարողանան թեկնածուի անուն տալ, ապա այդ ժամանակ միայն իշխանության ներկայացուցիչները կարող են մեղադրել, թե իրենք չեն կարողացել միմյանց հետ լեզու գտնել։ ՛

՛՛Վաղը թող նախագահն ասի՝ ես փոխում եմ Կառավարությունը, բայց ավելի շատ իմ կուսակցությանը կհորդորեմ ընդդիմության կողմից առաջարկված թեկնածուին ընտրել։ Թող տենց շանս տան՝ գնացեք մեկին առաջարկեք, նախագահին ասենք, որ մենք էլ ենք պաշտպանում այդ մեկին, մենք էլ համաձայնվենք, նախագահը 6 խմբակցություններին էլ կանչի, ասի՝ ես կոչ եմ անում մեծամասնությանը պաշտպանել իրենց թեկնածուին։ Կգա՞ն դրան, թող ասեն, օդի մեջ բաներ չասեն, եթե կտան այդ հնարավորությունը, և ընդդիմությունը հավաքվի ու մեկին չի գտնի, այդ ժամանակ կասենք՝ ճիշտ է ասում այդ մարդը՝ մենք իրար հետ լեզու չգտանք՛՛,-ասաց նա։

Դիտարկմանը, թե նման գործելաոճի պատճառով են իշխանության ներկայացուցիչները մեղադրում ընդդիմությանը՝ ասելով, թե վարչապետի պաշտոն են ուզում, Արմեն Ռուստամյանը պատասխանեց. ՛՛Մենք վարչապետի պաշտոն չենք ուզում, այլ իրավիճակի փոփոխություն ենք ուզում՛՛։

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ