07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Փետրվարի 6, 2014

Ո՞վ կփոխարինի

Ըստ որոշ տեղեկությունների, Ազգային անվտանգության ծառայության պետի առաջին տեղակալ է նշանակվելու Արզուման Հարությունյանը: Նա ներկայումս ԱԱԾ պետի տեղակալն է: Ի դեպ, Արզուման Հարությանը Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի եղբայրն է: Հիշեցնենք, ԱԱԾ պետի առաջին տեղակալ Ռոմիկ Հարությունյանը ՀՀ նախագահի հրամանագրով աշխատանքից ազատվել է հունվարի 23-ին: 

Աբրահամ-Շտիգլից. երդվյալ ”ռեւանշիստները”/վիդեո/

SportBox-ը ներկայացրել է տեսանյութ, որում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցը և չեմպիոնի գոտու հավակնորդ Արթուր Աբրահամը խոսում են առաջիկա մենամարտի մասին: Աբրահամը և Շտիգլիցը կմենամարտեն արդեն 3-րդ անգամ: Առաջին մենամարտում միավորներով հաղթել էր Աբրահամը: Ռեւանշ մենամարտում տեխնիկական նոկաուտով հաղթանակ էր տոնել Շտիգլիցը: 3-րդ մենամարտը տեղի է ունենալու Գերմանիայում մարտի 1-ին: Տեսանյութը` hayk TV

ՀՀԿ-ում չեն նախատել Նուշիկյանին

՛՛Մեկնաբանությունները թողնում եմ ձեզ՛՛,- այսօր մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գարեգին Նուշիկյանը, երբ հետաքրքրվեցինք, թե ինչու ձեռնպահ քվեարկեց ոչ իշխանական չորս ուժերի նախաձեռնությանը՝ ստեղծել ժամանակավոր հանձնաժողով գազամատակարարման ոլորտն ուսումնասիրելու նպատակով: Նշենք, որ ՀՀԿ-ը այս որոշմանը դեմ էր քվեարկել:  ՛՛Ձեռնպահ քվեարկելը դե՞մ է որոշմանը: Համենայնդեպս, դա կողմ քվեարկել չէ: Որոշակի առումով, […]

Քեմերոն Դիասը ցուցադրել է գեղեցիկ մարմինը լողազգեստով /ֆոտո/

Հոլիվուդյան աստղ Քեմերոն Դիասը որոշել է կարճատեւ արձակուրդ վերցնել եւ մեկնել է ծովային ուղեւորության: Պապարացիներին հաջողվել է լուսանկարել դերասանուհուն լողազգեստով: Լուսանկարից պարզ է դառնում, որ 41-ամյա դերասանուհու մարմինը հրաշալի է, եւ շատ-շատերը կարող են նախանձել նրան: 

Կինն իր սեփական մազերից հագուստ է գործել /ֆոտո/

Չինուհի Սյան Ռենխիան մազերից շորեր է գործում: Կինը ողջ կյանքում աշխատել է իբրեւ ուսուցչուհի եւ միայն վերջերս է անցել թոշակի: Կինը սկսել է սանրի վրա մնացած իր մազերից շորեր գործել: «Շատերը նախանձում են իմ երկար, սեւ մազերին, դրա համար էլ ես որոշեցի նույնիսկ սանրի վրա մնացած մազերս դեն չնետել»,- ասում է Սյանը: Այժմ կինը իր […]

ՀԳՄ նախագահի որդին գրա՞վ է դրել Գրողների միության Ծաղկաձորի ստեղծագործական տունը

Շրջանառվող լուրերի համաձայն Ծաղկաձորի գրողների միության ստեղծագործական տունը գրավ է դրվել նորընտիր ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանի որդու կողմից: Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում Միլիտոնյանի կինը՝ Անուշ Վարդանյանը նկատեց, որ դրանք անհեթեթ և զայրացնող լուրեր են.”Ո՞նց կարա այդ շենքը գրավ դնի իմ տղան, դա հո մեր սեփականությունը չի: Դա պետական շենք է և տնօրենն էլ Մովսես Մանուկյանն […]

Դեսպանատան վարձակալման համար՝ մեկ դոլար

Ազգային ժողովի վավերացմանն է ներկայացվում 2012-ի նոյեմբերի 29-ին ՀՀ և Թուրքմենստանի կառավարությունների միջև ստորագրված հողատարածքների տրամադրման մասին համաձայնագիրը: ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը նշեց, որ համաձայնագրի էությունը հետևյալն է. կողմերը փոխադարձության սկզբունքով միմյանց կտրամադրեն հողատարածքներ՝ դեսպանատներ կառուցելու համար, դա ենթադրում է, որ վարձակալությունը լինելու է սիմվոլիկ՝ 49 տարով, տարեկան՝ մեկ դոլար Քոչարյանը նշեց, որ Հայաստանն ու […]

ԼՂՀ արտաքին գործերի նախարարն ընդունել է դեսպան Կասպշիկին

Փետրվարի 6-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող հարցերը:  Կարեն Միրզոյանն ուշադրություն է հրավիրել Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի պարբերաբար խախտումների  վրա, նշելով, որ դրանք վկայում են պաշտոնական Բաքվի […]

Հայաստանի մ. 19 տարեկանների հավաքականը կմրցի Ուկրաինայի հետ

Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը մայիսի 13-ին և 15-ին Երեւանում ընկերական հանդիպումներ է անցկացնելու Լեհաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականի հետ: Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ Հավաքական թիմերի բաժինը, Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը կանցկացնի եւս մեկ ընկերական հանդիպում: Օգոստոսի 13-ին Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը Երեւանում կմրցի Ուկրաինայի մինչև 19 տարեկանների հավաքականի հետ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
ՀունվարիՄարտի