19 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Դեսպանատան վարձակալման համար՝ մեկ դոլար

Ազգային ժողովի վավերացմանն է ներկայացվում 2012-ի նոյեմբերի 29-ին ՀՀ և Թուրքմենստանի կառավարությունների միջև ստորագրված հողատարածքների տրամադրման մասին համաձայնագիրը: ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը նշեց, որ համաձայնագրի էությունը հետևյալն է. կողմերը փոխադարձության սկզբունքով միմյանց կտրամադրեն հողատարածքներ՝ դեսպանատներ կառուցելու համար, դա ենթադրում է, որ վարձակալությունը լինելու է սիմվոլիկ՝ 49 տարով, տարեկան՝ մեկ դոլար

Քոչարյանը նշեց, որ Հայաստանն ու Թուրքմենստանը մշտապես սերտորեն համագործակցում են, առաջիկայում նախատեսվում է ՀՀ նախագահի պետական այցը Թուրքմենստան, գործում է միջկառավարական հանձնաժողով:

 Քոչարյանը դժվարացավ ասել՝ Թուրքմենստանում հայ համայնքը քանի ներկայացուցիչ ունի, ասաց, որ տարբեր թվեր են նշվում, ամեն դեպքում՝ խոսքը մոտ 3-4 տասնյակ հազար մասին կարող է լինել, բայց կան նաև այլ տվյալներ, ուստի չէր ցանկանա, որ այդ թիվն ընդունվի որպես բացարձակ տվյալ:

Քոչարյանը հավելեց, որ դեսպանություններ այսօր էլ կան, ուղղակի դրանք վարձակալում են շենքեր-շինություններ, իսկ այս համաձայնագրով հիմք են դնում, որ արդեն կառուցվեն սեփականություն ունեցող դեսպանատներ:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ