Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Իտալիայի նորանշանակ դեսպանը

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլին: Նախագահը շնորհավորել է դեսպան Ռիչուլիին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ՝ հույս հայտնելով, որ Հայաստանի և Իտալիայի միջև բարեկամական կապերի հետևողական զարգացման գործում նա իր որոշակի ներդրումը կունենա: Գոհունակությամբ արձանագրելով նախորդ դեսպանի՝ Բրունո Սկապինիի դիվանագիտական առաքելության […]