25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Սեյրան Օհանյանը կարևորեց

 Դեկտեմբերի 13-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվեց ՀՀ Նախագահի կարգադրությամբ ձևավորված Հայաստանի Հանրապետության պաշտպանության ռազմավարական երկրորդ վերանայման գործընթացը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի անդրանիկ նիստը:  Պաշտպանության ռազմավարական երկրորդ վերանայումը կիրականացվի մինչև 2015թ. վերջ և նպատակաուղղված կլինի Հայաստանի շուրջ ձևավորված անվտանգության միջավայրի երկարաժամկետ գնահատման հիման վրա պաշտպանության և անվտանգային դինամիկ համակարգի մինչև 2020թ. հեռանկարային զարգացման երաշխավորմանը:

Ռազմավարական վերանայման առանձին փուլերը ներառելու են Հայաստանի առջև ծառացած ներկա ու ապագա ռազմական սպառնալիքների բացահայտումն ու գնահատումը, իրավիճակի զարգացման սցենարների մշակումն ու խաղարկումը, զինված ուժերի խնդիրների հստակեցումը, անհրաժեշտ ռազմական կարողությունների պլանավորումը և այս ամենով հանդերձ` ռազմական ագրեսիան անդրադարձնելուն ունակ դինամիկ զորային կառույցի ձևավորումը:

Վերանայման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովում ներկայացված են Հայաստանի Հանրապետության անվտանգության ու պաշտպանության հարցերում շահագրգիռ բոլոր պետական կառավարման մարմինները` փոխնախարարների մակարդակով, իսկ հանձնաժողովը համանախագահում են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

Շնորհավորելով բոլոր ներկա գտնվողներին Հայաստանի Հանրապետության պաշտպանության ռազմավարական երկրորդ վերանայման մեկնարկի կապակցությամբ, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կարևորեց  ներգրավված բոլոր նախարարությունների ու գերատեսչությունների եռանդագին ներդրումը Հայաստանի Հանրապետության անվտանգության համար այս կենսական նշանակության համապետական ձեռնարկում: Պաշտպանության նախարարը նաև ընդգծեց ռազմավարական վերանայման առանձին փուլերին Հայաստանի Հանրապետության գիտակրթական շրջանակների ակտիվ ներգրավման, ինչպես նաև դաշնակից ու գործընկեր պետությունների, միջազգային կազմակերպությունների հետ խորհրդակցությունների անցկացման անհրաժեշտությունը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ