Շվեյցարիան պետք է բողոքարկի Հայոց ցեղասպանության վերաբերյալ Եվրադատարանի վճիռը

Անցյալ շաբաթ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Հայոց ցեղասպանությանն առնչվող մի կարևոր որոշում կայացրեց Դողու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի գործով: Փերինչեքը` աննշան թուրքական կուսակցության ղեկավարը, 2005 թվականին մեկնել էր Շվեյցարիա այն դիտավորությամբ, թե ինչպես են շվեյցարական իշխանությունները հանդգնելու պատժել իրեն Հայոց ցեղասպանության ժխտման համար: Հայոց ցեղասպանությունը նա լկտիաբար անվանել էր ՛՛միջազգային սուտ՛՛: Ի պատասխան ՛՛Շվեյցարիա-Հայաստան՛՛ ընկերակցության կողմից քրեական գործ հարուցելու մասին բողոքի` […]