04 Հունիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 21, 2013

Հրդեհ է բռնկվել

Դեկտեմբերի 21-ին, ժամը 07.59-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գեղամասար գյուղում այրվում է տուն:Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:Պարզվել է, որ այրվում է Կ. Հ.-ին պատկանող տան ննջասենյակի առաստաղը (25քմ): Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.50-ին:

Կալանավորել են Րաֆֆի Հովհաննիսյանին սատարելու համար

Քաղաքագետ Արկադի Վարդանյանի փաստաբան Գայանե Գալոյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ իր պաշտպանյալի նկատմամբ արդարացի վճիռ չէ կայացվել: Նա նշեց, որ քաղաքագետը Արսեն Ավետյանի  մտադրության մասին տեղյակ չի եղել: Գալոյանը նաև հայտարարեց, որ պատրաստ են դիմել Եվրոդատարան:  Նա նաև նշեց, որ Արկադի Վարդանյանին ձերբակալել են քաղաքական հայացքների համար, մասնավորապես 2013 թվականի փետրվարի 18-ին կայացած […]

Մխիթարյանի տարեվերջյան հանդիպումը

Գերմանիայի բունդեսլիգայի առաջնությունում կկայանա առաջին շրջանի վերջին տուրը: 17-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի Դորտմունդի ՛՛Բորուսիան՛՛ կմրցի Բեռլինի ՛՛Հերտայի՛՛ հետ: Հանդիպումը մեծ նշանակություն ունի դորտմունդցիների համար, քանի որ վերջին շրջանում նրանք խիստ անհաջող են անցկացնում առաջնության վերջին հանդիպումները: բացի այդ կարեւոր է տարին հաղթանակով ավարտել: Հաղթանակը իր հերթին հնարավորություն կտա էլ ավելի հետ […]

Եղանակը

Հանրապետության տարածքում`դեկտեմբերի 21-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, Արարատյան դաշտում և նրա նախալեռներում սպասվում է մառախուղ, ջինջառ: Քամին արևմտյան` 1-5մ/վրկ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 22-25-ին, բացառությամբ Արարատյան դաշտի, աստիճանաբար կբարձրանա` 3-4 աստիճանով:    

Նիստից հետո՝ Փոստանջյանն ու Բեգլարյանը /վիդեո/

Ազգային ժողովում ՌԴ-ի հետ 3 համաձայնագրերի վավերացմման հարցերի քննարկումից զատ պետք է քննարկվեին նաև մի քանի այլ հարցեր: Դրանցից մեկը Տրանսպորտի որոլտին էր առնչվում, հետևաբար ԱԺ-ում էր նաև Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգարյանը: Երբ բավականին լարված նիստն ավարտվեց, իշխանությանը մշտապես քննադատող, ՛՛Ժառանգության՛՛ խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը մոտեցավ Բեգլարյանին, և վերջիններս զրույցի բռնվեցին: Դիտեք Henaran.am-ի տեսանյութը:

Տարերքի մեջ ընկնելով՝ “սուրբ” գործի համար Նաիրա Զոհրաբյանը սատարեց անգամ Յանուկովիչին

ԿԳՆ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Facebook-յան իր էջում գրել է. ՛՛Էներգետիկայի ոլորտի մասնագետ չեմ, մասնագետ չեն նաև այս թեմայով ինքնադրսևորվող որոշ գործիչներ:  Քաղաքական գործիչ եմ, երևի ավելի մեծ հիմնավորումներով, քան այսօր գալա-համերգ տված շատուշատ “ընդդիմախոսներ”:  Շատ լավ հասկանում եմ էներգիտակայի ազդեցությունը քաղաքականության, մասնավորապես տարածաշրջանային և միջազգային քաղաքականաության վրա: Եվ այսպես:  Հայ իրականության մեջ խորհրդարանը երբեք […]

Ինչու ԵՄ-ն կրկին դադարեցրեց ասոցացման համաձայնագրի վրա աշխատանքները Ուկրաինայի հետ

Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովն ասել է, որ իր կարծիքով` Եվրամիությունը դադարեցրել է Ուկրաինայի հետ Ասոցացման համաձայնագրի վրա աշխատանքներն ամանորյա տոների պատճառով, գրում է  gazeta.ru-ն: “Ես չեմ կարդացել, թե ինչ է ասել պարոն Բարոզուն, բայց  ես տեղյակ եմ բոլոր բանակցություններից, որոնք վարվում են։ Եվ երեկ զրույցներ են տեղի ունեցել Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի, եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեի […]

Ի գիտություն կոկորդիլոս ուտողների

”Պաշտոնական տվյալներով՝ կոկորդիլոսները մեկ տարվա ընթացքում խժռում են շուրջ 4000 մարդու: Չի բացառվում, որ ձեր կոկորդիլոսիկի մայրիկը մի քանի մոպասու խժռած չլինի, հետևաբար, դուք ճաշակում եք…-Անուշ լինի, տա Աստված այնքան հարստանաք, որ միջնորդված չլինի ձեր խորտիկը, այլ պատվիրեք Աֆրիկայի աբորիգենի միս: Ի դեպ, կոկորդիլոսների վկայությամբ, նրանք շատ համեղ են, քանի որ սևն արև կերած է […]

ԵՄ-ին չի անհանգստացնում Ուկրաինայի եւ Ռուսաստանի փոխհամաձայնությունը

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուն ԵՄ երկրների ղեկավարների մասնակցությամբ գագաթնաժողովից հետո տված մամուլի ասուլիսում ասել է, որ Եվրամիությունը չի անհանգստանում Ուկրաինայի եւ Ռուսաստանի փոխհամաձայնությունից եւ դա խնդիր չի համարում, գրում է Газета.Ru-ն: Նա նաեւ նշել է, որ ամեն դեպքում Կիեւն ինքը պետք է որոշի ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիր կնքել, թե ոչ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի