09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Նոյեմբերի 2013

Քվեարկությունն ընթանում է բնականոն հունով

ԿԸՀ մամլո ծառայությունը տեղեկացնում է՝ ՛՛Այսօր Արարատի մարզի Արարատ և Նշավան համայնքներում անց են կացվում համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ: Առավոտյան ժամը 8.00-ին սահմանված կարգով բացվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր  ընտրական տեղամասերը: Տեղամասային ընտրական հանձնաժողովների կազմերում ընդգրկված բոլոր քաղաքացիները առավոտյան մինչև ժամը 8.00-ն ներկայացել են տեղամասային կենտրոններ: Տեղամասային ընտրական հանձնաժողովներն ընդունում են առաջին ընտրողներին. քվեարկությունն […]

՛՛Ձյան հոտ է գալիս՛՛. ի՞նչ են անելու անօթևան գյումրեցիները /վիդեո/

Գյումրիում գիշերային ժամերին արդեն բավականին ցուրտ է, ինչպես կասեր գյումրեցին ՛՛ձյան հոտ է գալիս՛՛: Խարխուլ ու խոնավ վագոն–տնակներում պատսպարված հարյուրավոր ընտանիքներ մոլորված մտածում են, թե ինչպես են տաքացնելու իրենց կացարանները: Նրանցից շատերը վառարանները կրկին նետելու են ձեռքերն ընկածը, ինչի պատճառով հատկապես իրիկնային ու գիշերային ժամերին տնակային ավաններում խեղդող ծխի ամպեր են մշտապես կուտակվելու: Տնակներում բնակվող ընտանիքներին անհրաժեշտ […]

Արարատում քաղաքապետ են ընտրում

Արարատի մարզի Արարատ քաղաքում այսօր համայնքի ղեկավարի  արտահերթ ընտրություններ են: Ըստ փորձագետների, կրքերը թեժ են լինելու: Թեկնածուները երկուսն են` ԲՀԿ-ական “Արարատցեմենտ” ՓԲԸ արտադրության պետ, 57-ամյա Սամվել Բարսեղյանը եւ “Արարատյան ավտոկայան” ՍՊԸ տնօրեն, անկուսակցական, 50-ամյա Հայկ Հայկյանը: Նախընտրական քարոզարշավի վերջին օրը ՀՀԿ-ի հանրահավաքին մասնակցեց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, իսկ ԲՀԿ-ի հանրահավաքին՝ Գագիկ Ծառուկյանը: Երկու […]

Henaran.am-ը աշխատելու է արտակարգ ռեժիմով

Այսօր նոյեմբերի 10-ին Արարատի մարզի Նշանավան գյուղական համայնքում եւ Արարատ քաղաքում համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ են: Այդ իսկ պատճառով Henaran.am-ը աշխատելու է արտակարգ ռեժիմով: Մեր թղթակիցները Արարատի մարզում են եւ պարբերաբար  տեղեկություններ կհաղորդեն քվեարկության ընթացքի եւ արդյունքների մասին: Հետեւեք մեր աշխատանքին եւ եղեք իրազեկ:

Պարգեւ Սրբազանը չի հավատում, որ հոմոսեքսուալ հակում ունեցող հոգեւորական կա /վիդեո/

 Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ Սրբազանը չի կիսում ոմանց այն տեսակետը, թե հոգեւորականների մեջ հոմոսեքսուալ հակումներով մարդիկ կան: “Գիտեք, շատ հեշտ է պիտակավորել ցանկացած մարդուն, հետո դժվար է պիտակը մաքրել: Պետք է զգույշ լինել նման հարցերում”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Սրբազանը: Վերջինս սոցկայքերում չկա, բայց դեմ էլ չէ, որ հոգեւորականը իր խոսքը տարածի Համացանցով:”Եթե նման իրավունք չունեն, […]

Լևոն Տեր-Պետրոսյանը ”թոշակի” չի՞ գնացել/վիդեո/

Ինչ կլինե՞ր, եթե Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը “թոշակի” չգնար: Այս հարցը քաղաքական զարգացումների վերջին հանգրվանում տարակարծության ու վերլուծությունների առիթ է դարձել: Ի՞նչ է մտածում այս հարցի շուրջ՝ “Ղարաբաղ” կոմիտեի անդամ, Լևոն Տեր-Պետրոսյանի երկարամյա զինակից Աշոտ Մանուչարյանը: Henaran.am-ի թղթակիցը զրուցեց Աշոտ Մանուչարյանի հետ: Զրույցի մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

Օսիպյանից Օսիպով եք դառել, բոյ քաշել…”ջերմ” զրույց /վիդեո/

Այսօր Ազատության հրապարակում երբ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը մոտեցավ Վրեժ Զատիկյանին, վերջինիս կողքին կանգնած ակտիվիստ Ծովինար Նազարյանը Օսիպյանին հարցրեց, թե գիտի` ում որդին է Վրեժը: Օսիպյանը չպատասխանեց, Նազարյանն էլ նետեց. ”Ցավում եմ, որ չգիտեք, թե ով է Ստեփան Զատիկյանը”: Խոսակցությունը երկարեց, երբ Օսիպյանը Ծովինարին ասաց, թե շատ է փոխվել, ատիվիստը հայտարարեց. ”Դուք էլ, Օսիպովից դարձել […]

Նուդիստները մասսայական մերկ լող են կազմակերպել

Մայամիում նուդիստների մեծ խումբ մերկ լող է կազմակերպել, որը  հավակնում  է  դառնալ  Գինեսի  գրքի ռեկորդակիր: Իրադարձությունը տեղի է ունեցել Հոլովեր լողափին, իսկ ռեկորդ սահմանել փորձել են 805 հոգի: Լողը տեւել է մի քանի ժամ, ընթացքին հետեւել են հրավիրված մասնագետներ:   Լողի կադրերը ուղարկվել է Գինեսի ռեկորդների գիրք, շուտով դրանք կուսումնասիրվեն եւ պարզ կլինի, միջոցառումը ռեկորդակիր կդառնա, թե ոչ:

“Մեր տները ծախեցին՝ բիզնեսա, փողը դրեցին գրպանները ու մեզ մոռացան”. դեռ սպասում է /վիդեո/

“Մեր մասին էլ ոչ-ոք չի ուզում հիշել, այդպեսա ձևը: Մեր տները ծախեցին՝ բիզնեսա փողը դրեցին գրպանները ու մեզ մոռացան”,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Տերյան 18 հասցեի նախկին բնակչուհի Ժենյա Պողոսյանը: Նա պատմեց,որ Հյուսիսային պողոտան կառուցելու համար “զոհաբերվել” են բազմաթիվ ընտանիքներ և այսօր նրանցից շատերը ապրում են վարձով կամ փողոցում: 2004 թվականի փետրվարի 14-ին՝ եռահարկ սեփական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՀոկտեմբերիԴեկտեմբերի

Ամենաընթերցված