07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Մայիսի 2013

Այսօր շիկահերների միջազգային օրն է

Մայիսի 31-ին նշվում է շիկահերների օրը: Բազմաթիվ անեկդոտների հերոսուհիները, ջրածնի պերօքսիդի եւ վարսավիրական արվեստի գերիները, “գլամուրի” անմեղ զոհերը, սոլյարիների եւ սիլիկոնների տիրուհիները, իսկական ջենթլմենների սիրահարները, հիպերկանացի տրամաբանության կրողները, արժանապատվորեն առաջին անգամ նշեցին այս տոնը 2006-ին:  Շիկահերների միջազգային տոնն առաջին անգամ բավական շքեղ է նշվել: Այդ ժամանակ կայացավ “Ադամանդե կրունկ” մրցանակաբաշխությունը` հատուկ շիկահերների համար առաջին մրցանակաբաշխությունը: […]

Հայաստանի դիրքորոշումը ԼՂ կարգավորման հարցում ամբողջովին համահունչ է ՄԽ համանախագահողների տեսակետներին. Նալբանդյան

Այսօր Երեւանում մեկնարկած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարեց, որ ԵԽ Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության վեց ամիսների ընթացքում իրենք փորձելու են անել հնարավորինը եվրոպական արժեքների, մարդու իրավունքների ամրապնդման,  օրենքի գերակայությունը հաստատելու ուղղությամբ: Ելույթից հետո ներկաներին հնարավորություն տրվեց հարցեր ուղղել ՀՀ ԱԳ նախարար Նալբանդյանին: ԼՂ կարգավորման շուրջ հարցին արձագանքելով` արտգործնախարարը նախ […]

Նոր ճանապարհ` Երեւանից Ստեփանակերտ

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 22-րդ նիստի ժամանակ քննարկվել է Հայաստանն ու Արցախը կապող երկրորդ ճանապարհի կառուցման հարցը, ինչը հնարավորություն կտա Երևանից Ստեփանակերտ հասնել 3 ժամում: Ինչպես հայտնի է, անցյալում ևս այդ ճաապարհը տարբեր նպատակներով օգտագործվել է, նույնիսկ տրանսպորտ է գործում, սակայն հաշվի առնելով տեղանքն ու ճանապարհի` գռունտային լինելու հանգամանքը, հասկանալի է, որ այն չէր […]

Երեխաների ներկայությամբ ծխելը այսուհետ բռնություն է համարվում Լատվիայում

Լատվիան ընդունել է կարեւորագույն որոշումներից մեկն իր պատմության մեջ: Սեյմի որոշմամբ` երեխաների մոտ ծխելն այսուհետ հավասար կլինի բռնության: Համապատասխան օրինագծում պարզաբանվում է “ֆիզիկական բռնություն” հասկացությունը: Դա երեխայի առողջությանը եւ կյանքը վտանգելուն ուղղված գիտակցաբար ուժի գործադրումն է: 2013-ի մայիսի 30-ից երեխայի հանդեպ բռնություն գործել կհամարվի նաեւ նրա ներկայությամբ ծխելը, քանի որ երեխան ենթարկվում է ծխախոտի ծխի […]

Հունգարա-ադրբեջանական հերթական խայտառակ գործարքը. Ադրբեջանը ստորագրել է Արցախի անունից

“Ադրբեջանի կողմից հակահայկական քայլերը շարունակում են ավելի մասշտաբային դառնալ եւ անհրաժեշտ է, որ մենք համապատասխան քայլեր ձեռնարկեք դրա դեմ”: Այս մասին մայիսի 30-ին կայացած մամլո ասուլիսին  հայտարարել է “Շուշի” բարեգործական հիմնադրամի նախագահ, հրապարակախոս Բակուր Կարապետյանը` անդրադառնալով Շուշի եւ Դյոնդոշ քաղաքների միջեւ ստորագրված, այսպես կոչված` եղբայրության մասին հռչակագրին` հունգարական քաղաքի քաղաքապետարանի եւ ադրբեջանական պատվիրակության կողմից, գրում […]

Ծառուկյան-Սարգսյան պասաժը մի լավ բան ուներ միայն. Իրատես de facto

Կուտակումները հայաստանյան կյանքում անցնում են թույլատրելիության սահմանը: Բոլոր առումներով Արմագեդոն է: Ներիշխանական: Ներքաղաքական: Արտքաղաքական: Ներմարդկային: Արտամարդկային: Հոգեբանական: Այս մասին գրում է “Իրատես de facto”-ն: Հասկանալի է, չկայացած քաղաքական համակարգի պայմաններում երեք համապետական ընտրությունները շատ-շատ էին մեր “փոքր ածուի” համար, չբավարարված ամբիցիաներն իրենց շատ արագ էին զգացնելու, դրան էլ գումարվելու էին աշխարհաքաղաքական նոր սահմանագծումները, վերջնարդյունքում հանգեցնելով խոր […]

Քոչարյանները կվճարե՞ն . Ժամանակ

Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում երեկ շարունակված Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների ` ընդդեմ  ” ՍԿԻԶԲ ՄԵԴԻԱ ԿԵՆՏՐՈՆ” ՍՊ ընկերության և ” Առաջին լրատվական” ՍՊ ընկերության “պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկությունների հերքման և վնասի հատուցման” պահանջների մասին քաղաքացիական գործով դատական նիստին պատասխանող կողմի փաստաբան` Նիլոլայ Բաղդասարյանը ներկայացրեց առարկություն առ այն, որ […]

Գզվռտոց ԲՀԿ-ում. Իրավունք

Օրերս լուրեր են շրջանառվում այն մասին, որ ԲՀԿ-ի ներսում գզվռտոց է գնում: Թեմային անդրադառնում է “Իրավունք”-ն ու նշում, թե խնդիրն այն է, որ կուսակիցներն առաջ են քաշում ԲՀԿ-ական պատգամավորներ Հարություն Ղարգյոզյանի,  Դավիթ Քոչարյանի եւ Գրիգորի Մարգարյանի կուսակցության շարքերից հեռացնելու պահանջը: Պատաճառն այն է, որ վերջիններս չեն կատարել սեփական կուսակցության որոշումը` կառավարության ծրագրին դեմ քվեարկելը: Մանրամասները […]

ԼՂՀ հարցը պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, խաղաղ բանակցությունների արդյունքում. ԵԽԽՎ նախագահ

Այսօր` մայիսի 31-ին Երևանում մեկնարկած ԵԽԽՎ մշտական հանձնաժողովի նիստում ԵԽԽՎ նախագահ Ժան-Կլոդ Մինյոնը շնորհավորեց Հայաստանին ԵԽ նախարարների կոմիտեում նախագահությունը ստանձնելու կապակցությամբ: Նա արտաքին գործերի նախարարությանը մաղթեց արդյունավետ գործունեություն նախագահության վեց ամսվա ընթացքում: Մինյոնը կարևորեց այն մարտահրավերները, որոնք առնաձնացրել է Հայաստանը: Դրանք են այլատյացությունը, ռասիզմը և անհանդուրժողականությունը:  Պարոն Մինյոնը տեղեկացրեց, որ ինքը եղել է նաև Բաքվում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ԱպրիլիՀունիսի