08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Մայիսի 2013

Կիսահայ, կիսահույն այդ Շարմազանովը. Իրատես de facto

Ինչպես երեւում է, “սերնդային” պայքարը ՀՀԿ-ում, չնայած հին գվարդիայի` դիրքերը չզիջելու աննկուն դիրքավորմանը, հօգուտ երիտասարդ (դե, համարյա, էլի) սերնդի է լուծվում: “Այիբը”, որ փորձում էր շրջանառության մեջ դնել հին գվարդիան, թե Շարմազանովը “համ էլ հույն է”, իսկ հույնը “չի կարող” ՀՀԿ` նժդեհա-տարոնական (խոսքը շարժման, ոչ թե քաղաքապետի թեկնածուի մասին է), ցեղակրոն կուսակցության շտաբը ղեկավարել, այն […]

Էս գործը 5 000 ա, 2,5 էլ տվեցին, 10 էլ Հայկական ժամանակ

Ըստ թերթի, երեկ, ԲՀԿ հանրահավաքից դեռ  մեկ ժամ առաջ դեպի հրապարակ տանող փողոցներում մեծ աժիոտաժ էր: Ահաբեկված ԲՀԿ-ն ավտոբուսներով տեղափոխում էր իր հանդիսատեսին: Տարբեր էլեկտրոնային ԶԼՄ-ներ սկսեցին տեղեկություններ հրապարակել, թե Աբովյան քաղաքի մանկապարտեզների եւ դպրոցների աշխատողներ, պարզապես աբովյանցիներ`տեղափոխվում են Երեւան` Ազատության հրապարակ: Թերթի թղթակից Գագիկ Աղբալյանը նույնպես ներկա է եղել այդ աժիոտաժին: Ավելին, նա ականատես […]

“Քոփակ-բիձեք”, “հանգուցյալներ” … քարոզչական քրոնոմետրաժ. Իրատես de facto

Ավագանու ընտրությունների ավարտվող քարոզարշավի առանձնահատկությունների կարճ քրոնոմետրաժը։ ա) Դրանք ավելի ակտիվ ստացվեցին, քան խորհրդարանական եւ նույնիսկ նախագահական ընտրությունների քարոզարշավը. պատճառներին չանդրադառնանք, տարողունակ կստացվի, պարզապես երկու ամենակարեւոր գործոնները հատկանշենք. այն կրում էր նախագահականի իներցիան, դրա համար էր նաեւ այդքան ակտիվ, եւ ապա` վերջինն էր եռաֆազ ընտրական մարաթոնում, եւ ըստ դրա է որոշվելու կուսակցությունների տեղն ու դերը ապագա […]

“Հատուկ գրոհայիններն” ընդդեմ ՀՀԿ-ի . Իրավունք

Բամաբասանք խորագքրի ներքո, թերթը գրում է, որ  մայիսի 5-ին սպասվում է որոշակի կազմակերպված լարվածություն: ՀԱԿԿ-ն ու ԲՀԿ-ն հավաքագրել են եւ պատրաստել հատուկ “գրոհայիններ”, որոնց նպատակն է լինելու հարկ եղեծ դեպքում վիճաբանություններ եւ քաշքշուկ հրահրել այն ընտրատեղամասերում, որտեղ Հանրապետականները կունենան ակնհայտ առավելություն: Ասում են նաեւ, որ տվյալ խմբերը լուրջ “ինստրուկտաժ” են անցել:

“Պամագի մնե” …. “Բարգավաճ Հայաստանին” “պոկում-ջարդում են”. Հրապարակ

ԲՀԿ շտաբում երեկ լռություն էր. խումբ-խումբ մտնում, սպիտակ “մայկաների” տրցակները վերցնում-գնում էին: Առաջին հարկից վերեւ չթողեցին բարձրանանք: Երկրորդ հարկից լսվում էր “Ադամանդե ձեռքը” ֆիլմի հայտնի երաժշտությունը` “Պամագի  մնե”: Եթե խորհրդարանական ընտրություններում առաջին հարկը “պրի-խոժի” էր, բուն շտաբը երկրորդ հարկում էր, այս ընտրություններին երիտասարդ աղջնակները, համակարգչի առաջ նստած, կենտրոնացած կտկտացնում էին` ինչ-որ ցուցակներ կազմում: “Կարիքավորների” ցուցակնե՞րն […]

ՀԴԲ-ի կողմից հետախուզվող ահաբեկիչների մեջ առաջին անգամ կին է հայտնվել

ՀԴԲ-ն պատմության մեջ առաջին անգամ ծայրահեղ վտանգավոր ահաբեկիչների ցանկում ներառել է կնոջ` “Սեւերի ազատագրման բանակ” խմբավորման նախկին անդամ Ջոան Չեզիմարդին, ով դատապարտվել էր ոստիկանի սպանության համար, սակայն այնուհետեւ փախել էր Կուբա, տեղեկացնում է “Fox News”-ը: Չեզիմարդիին հետախուզման մեջ հայտարարելու մասին ՀԴԲ-ն հայտարարել է մայիսի 2-ին` այդ հանցագործությունը կատարելուց ուղիղ 40 տարի անց: Այդ ժամանակ նա արդեն […]

Տարոնը տղամարդավարի չի թաքցնում Իրատես de facto

2013-ի ավագանու ընտրությունները որքան էլ համարվում են քաղաքային, միանշանակ է, որ խիստ քաղաքականացվել են, եւ պայքարը գնալով թեժանում է։ Ասվածի վկայություններից է, օրինակ, կոնգրեսի հայտարարությունը գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի հայտարարագրված եկամուտների վերաբերյալ։ Կոնգրեսականները հարց են բարձրացնում, թե որտեղից նրան հիշատակված գումարներն ու շինությունները։ ՀԱԿԿ-ը նաեւ սպառնաց, թե ձեռքի տակ եղած տվյալները ներկայացնելու են դատախազություն։ Այստեղ […]

ՀԱԿԿ-ը ծախել է ԲՀԿ-ին. Իրավունք

Երեւանի ավագանու ընտրությունները որոշ մասնակից ուժերի համար վեր են ածվում բավականին եկամտաբեր բիզնեսի: Ըստ թերթի հավաստի տեղեկությունների, ՀԱԿԿ-ը հանձնաժողովի իր տեղերը մի քանի տասնյակ ընտրատեղամասերում վաճառել է ԲՀԿ-ին: Միաժամանակ ՀԱԿԿ-ին տրվել են երաշխավորություններ, որ հանձնաժողովներում ԲՀԿ-ականները պայքար են տանելու նաեւ ՀԱԿԿ-ի շահերի համար

ԱԳ նախարարի տեղակալը մասնակցեց UNESCAP-ի նստաշրջանին

Ապրիլի 29-ին Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում իր աշխատանքներն սկսեց UNESCAP-ի 69-րդ նստաշրջանը, որին մասնակցեց ԱԳ փոխնախարար Սերգեյ Մանասարյանը: Որպես պատվավոր հյուրեր ներկա էին Մյանմարի Նախագահը, Սողոմոնյան Կղզիների եւ Արեւելյան Թիմորի վարչապետերը: Բացման խոսքով ելույթ ունեցավ  UNESCAP-ի գործադիր քարտուղար `տիկին Նոէլին Հեյզերը: Ելույթով հանդես եկավ նաեւ ՀՀ փոխարտգործնախարարը, որը մասնակիցների ուշադրությանը ներկայացրեց Հայաստանի կողմից տարվող խոշոր ներդրումային […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ԱպրիլիՀունիսի