15 Հունվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Տարոնը տղամարդավարի չի թաքցնում Իրատես de facto

2013-ի ավագանու ընտրությունները որքան էլ համարվում են քաղաքային, միանշանակ է, որ խիստ քաղաքականացվել են, եւ պայքարը գնալով թեժանում է։ Ասվածի վկայություններից է, օրինակ, կոնգրեսի հայտարարությունը գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի հայտարարագրված եկամուտների վերաբերյալ։ Կոնգրեսականները հարց են բարձրացնում, թե որտեղից նրան հիշատակված գումարներն ու շինությունները։

ՀԱԿԿ-ը նաեւ սպառնաց, թե ձեռքի տակ եղած տվյալները ներկայացնելու են դատախազություն։ Այստեղ են ասել. “Իրենց աչքի գերանը չեն տեսնում, ուրիշի աչքի փուշն են նկատում”։ Կամ էլ` ռուսը կասեր “чья бы корова мычала, а твоя бы молчала”, ՀԱԿԿ դարձած նախկիններ, ապօրինի եկամուտներից խոսելուց առաջ լավ կլիներ, որ կոնգրեսը հետեւեր ռուսի հայտնի հրահանգին` руки в брюки ու սեփական գրպանները մի լավ տնտղեր։

Ու որքան էլ զարմանալի է, “շատ անսպասելի” կհայտնաբերեր, որ այդ գրպաններում են 91-ից փակված եւ թալանված արդյունաբերական հսկա գործարանները, անգամ թալանված վերելակները։

Տարոն Մարգարյանը տղամարդավարի հայտարարագրել է իր ողջ ունեցվածքը եւ նախկինների հանգով չի թաքցրել այն զոքանչի, կնոջ, մեկ այլ սանիկ-բարեկամի անունով։ Եթե մարդը` բարձրաստիճան պաշտոնյան, չի թաքցնում իր ունեցվածքն ու չի դողդողում, որ դրա մասին հանկարծ կիմանան, նշանակում է դրանք “լեւի” չեն։

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ