07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Մայիսի 24, 2013

Ջոլիի անկեղծությանը հետեւեց Բրեդ Փիթի անկեղծությունը. դերասանը տառապում է

Աջելինա Ջոլիի անկեղծություններից հետո  անկեղծանալ սկսել է Բրեդ Փիթը: Դերասանը հայտարարել է, որ տառապում է ուղեղի լուրջ հիվանդությունից: Դերասանը հաճախ մոռանում է ծանոթ մարդկանց դեմքը, ինչի հետեւանքով էլ շատերը նրանից նեղանում են: Բրեդը խոստավանել է, որ շատ մարդիկ համարում են, թե դերասանը չի հարգում իրենց, սակայն իրականում ինքը մոռանում է մարդու դեմքը` նրա հեռանալու պահից, […]

Մեկնարկում է ”Բազե 2013” համահայկական երիտասարդական հավաքը

Հայաստանի երիտասարդական հիմնադրամն օգոստոսի 12-18-ը Ծաղկաձորում կանցկացնի ամենամյա «Բազե» համահայկական երիտասարդական հավաքը, որին կմասնակցեն 18-30 տարեկան շուրջ 500 մասնակիցներ Հայաստանից, Արցախից և սփյուռքից: «Բազե» համահայկական երիտասարդական հավաքի տնօրեն Հովհաննես Գաբրիելյանը նշեց, որ այս տարի «Բազեի» մասնակիցների թիվն աճել է 150-ով ու մանրամասնեց. «Տարեցտարի ընդլայնվում է «Բազեին» մասնակցելու ցանկություն ունեցող երիտասարդների թիվը: Ուստի այս տարի գնացել […]

Սամվել Ալեքսանյանի հարցով դիմել են էթիկայի հանձնաժողով

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը դիմել է ՀՀ Ազգային ժողովի էթիկայի հարցերով ժամանավոր հանձնաժողովին՝ խնդրելով քննության առնել ս. թ. մայիսի 5-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության օրը ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի կողմից ընտրական գործընթացներին միջամտելու վարքագծի թույլատրելիությունը և իրավաչափությունը: Հիշեցնենք, որ ս.թ. մայիսի 5-ին կայացած Երևանի ավագանու ընտրություններին ԹԻ ՀԿ-ն իրականացրել է դիտորդական առաքելություն, մասնավորապես, թիվ […]

Թուրքիայից լոլի՞կ է ներկվում. պատգամավոր եք՝ դուք էլ զբաղվեք

Այսօր Ազգային ժողովում կարկուտի վնասների վերաբերյալ քննարկումների ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մուրադ Մուրադյանը հայտարարեց, որ Թուրքիայից էժան լոլիկ է ներկրվում Հայաստան և այն մաքսային փաստաթղթերով չի ձևակերպվում:  Քննարկումների ժամանակ պատգամավորների բարձրացրած հարցերին պատասխանում էր գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Նախարարն ասաց՝ նման բան չկա:  Նախարարի խոսքով` պետք է զարգացնել ջերմոցային տնտեսությունները և այդ դեպքում հնարավոր կլինի […]

Դքսուհի Քեյթ Միդլթոնը կրկնել է Մերլին Մոնրոյի հայտնի կադրը /ֆոտո/

Դքսուհի Քեյթ Միդլթոնը, ով հղիության 7-րդ ամսում է, ժամանել է ընկերներից մեկի հարսանիքին եւ անմիջապես իր անձի հանդեպ ուշադրություն է գրավել:  Անսպասելի ուժեղ քամին բարձրացրել է նրա զգեստը եւ մերկացրել նրա բարեկազմ ոտքերը: Մինչ Քեթրինը փորձում էր պահել զգեստը, պապարացցիներն արդեն հասցրել էին “հավերժացնել պահը”: Այդ տեսարանը շատերին հիշեցրել է Մերլին Մոնրոյի մասնակցությամբ ֆիլմից հայտնի […]

Սումգայիթի եղեռնագործության 25-րդ տարելիցին նվիրված խաչքարի բացման արարողություն Բեյրութում

Մայիսի 23-ին Բեյրութի Սուրբ Նշան Մայր եկեղեցու բակում տեղի ունեցավ  Սումգայիթի եղեռնագործության 25-րդ տարելիցին նվիրված խաչքարի բացման արարողություն:  Միջոցառումն իրականացվեց Հայոց ցեղասպանության 100-ամյակի Լիբանանի կենտրոնական մարմնի, “Փյունիկ” համահայկական հիմնադրամի եւ Լիբանանում ՀՀ դեսպանության  նախաձեռնությամբ: Հոգեհանգստյան արարողությունից եւ Խաչքարի հանդիսավոր բացումից հետո Հայոց ցեղասպանության 100-ամյակի Լիբանանի կենտրոնական մարմնի անունից ելույթ ունեցավ Ռաֆայել Ումուդյանը: Դատապարտելով Սումգայիթի եղեռնագործությունը՝ […]

“Երեւան, իմ սեր” . Արքայազն Չարլզը կայցելի Հայաստան

Նորին Արքայական Մեծություն Ուելսի արքայազնը կայցելի Հայաստան որպես “Երեւան, իմ սեր” բարեգործական հիմնադրամի հյուր: Արքայազնը կլինի Արքայական ընտանիքի առաջին անդամը, ով մայիսի 28-ից մինչեւ 30-ը մասնավոր այցելություն կկատարի Հայաստանի Հանրապետություն: Նա կայցելի աշխարհի հնագույն պետականորեն քրիստոնեություն ընդունած երկրի` Հայաստանի կարեւորագույն պատմական հուշարձանները, ներկա կգտնվի գալա համերգին եւ ընթրիքին, որը տրվելու է ի նպաստ մայրաքաղաք Երեւանի […]

Նոր ավիաընկերություն Հայաստանում

Իսրայելական “Արկիա” ավիաընկերությունը հունիսի 5-ից կսկսի կանոնավոր չվերթներ Թել Ավիվ-Երեւան եւ Երեւան-Թել Ավիվ ուղղություններով: Երկկողմանի  տոմսի արժեքը 310 եվրո է: Այս մասին լրագրողներին ասաց ավիաընկերության հայաստանյան ներկայացուցիչ Ալեքսանդր Նուրոկը: Թե ինչու են հենց հիմա մտնում Հայաստան, պ-ն Նուրոկը ասաց, որ շուկա մտնելու համար պետք էր հետազոտություն եւ դրանք ցույց տվեցին, որ պահանջարկը կա: Մայիսի 28-ին […]

Լճակից դուրս է բերվել 14-ամյա Թեւսի դին

Մայիսի 24-ին, ժամը 14.03-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Արամուս գյուղի մոտակա լճակում մարդ է ջրահեղձվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները ջրից դուրս են բերել Ակունք գյուղի բնակիչ Թևոս Մելքոնյանի (ծնվ. 1999թ.) դին:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ԱպրիլիՀունիսի

Ամենաընթերցված