12 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Թուրքիայից լոլի՞կ է ներկվում. պատգամավոր եք՝ դուք էլ զբաղվեք

Այսօր Ազգային ժողովում կարկուտի վնասների վերաբերյալ քննարկումների ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մուրադ Մուրադյանը հայտարարեց, որ Թուրքիայից էժան լոլիկ է ներկրվում Հայաստան և այն մաքսային փաստաթղթերով չի ձևակերպվում: 

Քննարկումների ժամանակ պատգամավորների բարձրացրած հարցերին պատասխանում էր գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Նախարարն ասաց՝ նման բան չկա: 

Նախարարի խոսքով` պետք է զարգացնել ջերմոցային տնտեսությունները և այդ դեպքում հնարավոր կլինի խուսափել որոշ կուլտուրաների սեզոնային դեֆիցիտից:

Պատգամավորը սակայն պնդեց, որ լոլիկ ներկրվում է և այդ մասին շատերը գիտեն: Նա պահանջեց նախարարությունից զբաղվել այդ հարցով: Սակայն նախարարը զայրացավ ”Դուք եք պատգամավորը, դուք էլ պարզեք”:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ