Նոր ավիաընկերություն Հայաստանում
Իսրայելական “Արկիա” ավիաընկերությունը հունիսի 5-ից կսկսի կանոնավոր չվերթներ Թել Ավիվ-Երեւան եւ Երեւան-Թել Ավիվ ուղղություններով: Երկկողմանի տոմսի արժեքը 310 եվրո է: Այս մասին լրագրողներին ասաց ավիաընկերության հայաստանյան ներկայացուցիչ Ալեքսանդր Նուրոկը:
Թե ինչու են հենց հիմա մտնում Հայաստան, պ-ն Նուրոկը ասաց, որ շուկա մտնելու համար պետք էր հետազոտություն եւ դրանք ցույց տվեցին, որ պահանջարկը կա: Մայիսի 28-ին է Թել Ավիվից առաջին օդանավը ժամանելու Երեւան, եւ արդեն տոմսերը վաճառված են: Թռիչքը տեւում է երկուսուկես ժամ:
Իսրայելի կառավարությունը հեշտացրել է վիզաների տրամադրման գործընթացը, և հիմա Հայաստանի քաղաքացիներն այլևս ստիպված չեն լինի գնալ Վրաստան` Իսրայելի մուտքի վիզա ստանալու համար, այն այժմ կարող են ստանալ նաև Հայաստանում` տուրիստական գործակալություններում: